Գերմանիայի կանցլերն աշխատանքային այցով մեկնել է Հորդանան և Լիբանան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+25.09 oC

Գերմանիայի կանցլերն աշխատանքային այցով մեկնել է Հորդանան և Լիբանան

16:23 21.06.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկօրյա պաշտոնական այցով՝ հունիսի 20-22-ը, կգտնվի Հորդանանում և Լիբանանում: Այս մասին հայտնում է Tagesshau հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ Հորդանանում Մերկելը նախատեսում է այցելել գերմանա-հորդանանյան համալսարան, որտեղ հանդիպում կունենա հաստատության ուսանողների հետ: Դրան կհաջորդի նրա հանդիպումն Աբդալլա 2-րդ թագավորի հետ:

Աղբյուրը փոխանցում է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարտինա Ֆիցի հայտնած տեղեկությունն այն մասին, որ հանդիպման ընթացքում կողմերը պատրաստվում են քննարկել երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը:

Գերմանիայի ղեկավարը հանդիպում է նախատեսում նաև Բունդեսվերի՝ Գերմանիայի զինված ուժերի զինծառայողների հետ: Նրանք այստեղ են գտնվում ԱՄՆ-ի կողմից գլխավորվող հակաահաբեկչական կոալիցիայի գործունեության շրջանակում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով:

Այնուհետև Գերմանիայի կանցլերը կհանդիպի վարչապետ Սաադ Հարիրիի հետ, դրան կհաջորդի նրա պատվին տրվող ընթրիք: Մերկելը կայցելի տեղի դպրոցներ, որտեղ սովորում են սիրիացի փախստականների երեխաներ: Հանդիպում կլինի նաև Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ:

Այցի շրջանակում քննարկումներ են նախատեսվում այդ երկրի տնտեսական իրավիճակի կայունացման վերաբերյալ: Կլինի նաև հանդիպում Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 21-22-ը

14:07 22.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 21-22-ը

Բացահայտվել է 103 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության և զենք-զինամթերքի առգրավման, 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի […] ...

Իտալիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենին

13:45 22.05.2025

Իտալիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենին

Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Գլխավոր տնօրեն Չյու Դոնգյուին։ Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ ...

Հայ շախմատիստների գրանցած արդյունքները՝ «8th Sharjah Masters 2025»-ում

13:40 22.05.2025

Հայ շախմատիստների գրանցած արդյունքները՝ «8th Sharjah Masters 2025»-ում

Շարժայում ընթացող «8th Sharjah Masters 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 4 խաղափուլ։ 5 խաղափուլից հետո գրոսմայստեր Շանթ Սարգսյանը ունի 3.5 միավոր և կիսում է 4-16-րդ հորիզոնականները: Գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 2.5 միավոր, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ 2 միավոր, իսկ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը՝ 1.5 միավոր: Մրցաշարի «B» խմբում կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը ունի […] ...

Տիգրան Մկրտչյանը և Դիմիտրիս Սկալկոսը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարները

13:33 22.05.2025

Տիգրան Մկրտչյանը և Դիմիտրիս Սկալկոսը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարները

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական հարցերով գլխավոր քարտուղար և “Enterprise Greece”-ի խորհրդի նախագահ Դիմիտրիս Սկալկոսի հետ։ Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարները։ Դեսպանը նախանշել է այն ուղղությունները, որտեղ առկա է փոխգործակցությունը զարգացնելու ներուժ։ Այս համատեքստում կարևորվել է 2024 թ. դեկտեմբերին Երևանում անցկացրած Հայաստանի և […] ...

Մշակութային տարվա ամփոփիչ նախագծային դաս՝ նվիրված Շառլ Ազնավուրին

13:24 22.05.2025

Մշակութային տարվա ամփոփիչ նախագծային դաս՝ նվիրված Շառլ Ազնավուրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 168 հիմնական դպրոցում ներկա են եղել մշակութային կրթության տարվա շրջանակում կազմակերպված ամփոփիչ նախագծային դասին՝ նվիրված մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 101-ամյակին: Նախագծային աշխատանքն իրականացվել է Երևանի թիվ 168 հիմնական, Երևանի երաժշտական թիվ 13 մասնագիտացված և Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցների համագործակցությամբ: Աշակերտները ներկայացրել են Ազնավուրի ստեղծագործական ժառանգությունը՝ երգչախմբային և նվագախմբային կատարումներով, ինչպես նաև հայերենով և ֆրանսերենով պատմել նրա կյանքի և գործունեության մասին։ Աշակերտները նաև նշել են՝ ուսումնական տարվա ընթացքում ակտիվ մասնակցություն են […] ...

Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել

13:18 22.05.2025

Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի և ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 20-ին՝ ժամը 16.37-ին, օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տղամարդը հայտնել է, որ Ոսկեհատ գյուղի վարչական տարածքում գտնվող ռեստորանի մոտ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած ոստիկանները ռեստորանի հետնամասում գտնվող կիսաքանդ շինությունում հայտնաբերել են տարբեր տեսակի, այդ թվում՝ «Մակարով» […] ...

BACK_TO_TOP