15:29 24.09.2020
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Լուկաշենկոյի երդմնակալությունն օրինական չէ և կհանգեցնի երկրում տիրող ճգնաժամի խորացման։ Այս մասին Ջոզեպ Բորելը Եվրոպական միության անունից հայտարարություն է տարածել։
«Եվրոպական միությունը ևս մեկ անգամ կրկնում է, որ Բելառուսում օգոստոսի 9-ին անցկացված նախագահական ընտրություններն ազատ և արդար չէին։ Եվրոպական միությունը չի ճանաչում դրանց կեղծված արդյունքները։ Այդ պատճառով սեպտեմբերի 23-ի, այսպես կոչված, «երդմնակալությունը» և Ալեքսանդր Լուկաշենկոյի ստացած նոր մանդատը չունեն ժողովրդավարական օրինականություն։ Եվրոպական միության դիրքորոշումը պարզ է. Բելառուսի քաղաքացիներն արժանի են ներկայացված լինել նրանց կողմից, ում իրենք կընտրեն նոր թափանցիկ և վստահելի ընտրությունների միջոցով»,- ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը։
Բորելը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն տպավորված է բելառուսների խիզախությամբ, ովքեր շարունակում են խաղաղ ցույցեր անցկացնել հանուն ժողովրդավարության և իրենց իրավունքների՝ չնայած Բելառուսի իշխանությունները կոշտ միջոցներով ճնշում են ցույցերը։
Լուկաշենկոյի երդմնակալությունն անօրինական են համարել նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ուկրաինան, Լեհաստանը, Լատվիան, Լիտվան և այլ երկրներ։
Tut.by լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Պեկինը հարգում է Բելառուսի ժողովրդի կատարած ընտրությունը և դեմ է արտաքին ուժերի կողմից Բելառուսում անհանգստությունների ստեղծմանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին Ալեքսանդր Լուկաշենկոյի անսպասելի երդմնակալությունից հետո Բելառուսի քաղաքացիները կրկին ցույցեր էին կազմակերպել տարբեր քաղաքներում։ Իրավապահները ցույցերը ցրելու համար գործի են դրել ջրցան մեքենաներ, էլեկտրաշոկեր, որոշ դեպքերում ցուցարարներին ծեծել են մահակներով։
Բելառուսի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ամբողջ երկրում տեղի է ունեցել 59 բողոքի ակցիա՝ շուրջ 5000 մարդու մասնակցությամբ։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 364 մարդ։
08:50 15.05.2025
Ալ-Շարաան Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու Թրամփի որոշումը պատմական և խիզախ է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու որոշումը պատմական է և համարձակ։ Այս մասին երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է Արաբական Հանրապետության նախագահ Ահմեդ ալ-Շարաան։ Հեռարձակումն իրականացրել է Al Hadath հեռուստաալիքը։ «Պատժամիջոցների վերացման որոշումը պատմական էր և համարձակ: Այսօր լուրջ աշխատանք է սկսվել, և դրա հետ մեկտեղ՝ ժամանակակից Սիրիայի վերածնունդը։ Նոր Սիրիան մասնակցել է […] ...
08:39 15.05.2025
Axios. Իսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատվածԻսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված մարտ ամսից ի վեր առաջին անգամ, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) ԱՄՆ-ի նամակը Իսրայելի կառավարությանը։ Մարտի սկզբին Իսրայելը դադարեցրել էր հումանիտար օգնության մատակարարումը տարածաշրջան։ «Իսրայելի կառավարությունը համաձայնել է վերսկսել Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումները»,- գրում է պորտալը։ Նշվում է, որ GHF-ը […] ...
08:28 15.05.2025
Կանադայում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվելԿանադայի հարավային Մանիտոբա նահանգում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է երկրի թագավորական ոստիկանությունը (RCMP): «Լակ դյու Բոննեում ոստիկանները հայտնաբերել են երկու դի: Մայիսի 13-ին RCMP-ին տեղեկացվել է, որ նրանք հայտնվել են կրակի ճիրաններում»,-ասվում է RCMP-ի հայտարարության մեջ, որը տեղադրված է պաշտոնական կայքում: Իրավապահները շարունակում են միջադեպի հետաքննությունը։ ԱՄՆ Մինեսոտա նահանգը և Մանիտոբա […] ...
08:20 15.05.2025
Reuters. Թրամփը չի գնա Թուրքիա Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ մասնակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների աղբյուրին։ Գործակալությունը նշում է, որ վարչակազմի ներկայացուցիչը նման տվյալներ է հայտնել այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների համար ռուսական պատվիրակության կազմը։ Թրամփը նախկինում չէր բացառել […] ...
08:10 15.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:05 15.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱլբանիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: ...