Մոսկվայում կորոնավիրուսով հիվանդների հոսպիտալացումների թիվն աճել է 30%-ով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+14.81 oC

Մոսկվայում կորոնավիրուսով հիվանդների հոսպիտալացումների թիվն աճել է 30%-ով

22:54 24.09.2020

Մոսկվայում կորոնավիրուսով ամեն օր հոսպիտալացվող հիվանդների թիվը վերջին 7 օրերի ընթացքում աճել է շուրջ 30 տոկոսով։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է COVID-19-ի հետ կապված իրավիճակի վերահսկման և մոնիթորինգի հարցերով օպերատիվ շտաբը։

Վերջին 1 օրվա ընթացքում Մոսկայում կորոնավիրուս է հայտնաբերվել 1050 մարդու մոտ։ Աճի տեմպը 2 շաբաթվա ընթացքում կազմել է 0,3%։

«Մոսկվայում ուշադիր հետևում են աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին։ Տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Եվրոպայում, դիտվում է կորոնավիրուսով հիվանդացության աճ։ Նույն միտումներն են նկատվում նաև Մոսկվայում։ Այսօր մենք անցել ենք հոգեբանական շեմը՝ ավելի քան 1000 նոր հայտնաբերված դեպքեր։ Այդ միտումը հաստատվում է նաև կորոնավիրուսով հիվանդների հոսպիտալացման դինամիկայով»,- բացատրել են օպերատիվ շտաբում։

Շտաբից նաև հաղորդել են, որ Մոսկվան կորոնավիրուսի դեմ պայքարի փորձ է կուտակել, քաղաքում ստեղծվել է մահճակալների պահուստ, որոնք պատրաստ են օգտագործման ցանկացած պահի, իսկ բոլոր բժշկական հաստատություններն ունեն անհրաժեշտ սարքավորումները և դեղորայքը։

Գործակալությունը հաղորդում է, որ ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ համավարակը շարունակվում է, սակայն կորոնավիրուսի դեպքերի մի փոքր աճը հիմնականում պայմանավորված է թեստավորումների մեծ թվով։

Համավարակի սկզբից մինչև օրս Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1.128.836 դեպք, որոնցից գրեթե 20 հազարը՝ մահվան ելքով։ 929 հազար մարդ բուժվել է։ Կորոնավիրուսի դեպքերի թվով Ռուսաստանը զբաղեցնում է աշխարհում չորրորդ հորիզոնականը՝ զիջելով ԱՄՆ-ին, Հնդկաստանին և Բրազիլիային։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եթերում կպատասխանի քաղաքացիների տեսահարցերին

09:45 15.05.2025

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եթերում կպատասխանի քաղաքացիների տեսահարցերին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը մայիսի 26-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ մինչև մայիսի 17-ը։ Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Կառավարության և Ազգային ժողովի ֆեյսբուքյան և յութուբյան էջերով, […] ...

Al Jazeera. 22 մարդ է զոհվել Գազայի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով

09:40 15.05.2025

Al Jazeera. 22 մարդ է զոհվել Գազայի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով

Գազայի հատվածի հարավում իսրայելական ավիահարվածների հետևանքով ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Հինգշաբթի գիշերը իսրայելական ռազմական ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Խան Յունիս քաղաքի բնակելի թաղամասերին, որոնք գտնվում են պաղեստինյան անկլավի հարավում։ Արդյունքում, զոհվել է առնվազն 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը […] ...

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության դեմ բողոքի ցույցեր են եղել Տրիպոլիում

09:31 15.05.2025

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության դեմ բողոքի ցույցեր են եղել Տրիպոլիում

Տրիպոլիում Աբդել Համիդ Դբեյբայի գլխավորած Ազգային համաձայնության կառավարության (GNA) դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել Լիբիայի մայրաքաղաքի թաղամասերում։ Այս մասին հայտնում է Libya Press գործակալությունը։ Տրիպոլիի ամենամեծ շրջաններից մեկում՝ Սուք ալ-Ջումաայում, տեղի է ունեցել խոշոր ցույց, որին մասնակցել են չորեքշաբթի գիշերը բռնկված զինված բախումները։ Տասնյակ ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով Դբեյբայի կառավարության հրաժարականը։ Հերթական […] ...

Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում

09:26 15.05.2025

Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում

Գագարին ԳԲԿ-ն սնող DN100 տրամագծով կողմնատար-գազատարի 0,562 կմ հատվածում նախավթարային վիճակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով մայիսի 15-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 16-ը ժամը 21։00-ն դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի, Չկալովկա, Լճաշեն, Նորաշեն բնակավայրերի գազասպառողների, «Կար-ապ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սեդամի» ՓԲԸ-ի ԱԳԼՃԿ-ի, նշված բնակավայրերում գործող այլ ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում […] ...

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան

09:16 15.05.2025

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան

Մայիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան, որտեղ կմասնակցի «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից եւ հայտնում, որ այցի ընթացքում նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ: ...

Մեքսիկայում ավտովթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ

09:10 15.05.2025

Մեքսիկայում ավտովթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ

Առնվազն 21 մարդ է զոհվել Մեքսիկայում Կուակնոպալան-Օախակա մայրուղու վրա տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, հայտնել է Պուեբլա նահանգի ներքին գործերի նախարար Սամուել Ագիլար Պալան։ «Ըստ առաջին տվյալների՝ վթարի է ենթարկվել երեք մեքենա։ Նախնական արդյունքն այն է, որ 18 մարդ տեղում մահացել է, ևս երեքը՝ հիվանդանոցում։ Մի քանի հոգի վիրավորվել են և գտնվում են բժշկական […] ...

BACK_TO_TOP