20:22 21.06.2018
Հունիսի 21-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին: ԱԳ նախարարի կողմից գլխավորած պատվիրակության կազմում էին ՀՀ փոխվարչապետի խորհրդական Հովհաննես Ազիզյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը, Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հակոբ Վարդանյանը և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Եվրամիության պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին։
Կողմերը հատուկ ընդգծեցին, որ սա առաջին հանդիպումն է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջանկյալ կիրարկումից հետո՝ ընդգծելով, որ Գործընկերության խորհուրդը հնարավորություն է ընձեռում ամփոփելու ընդհանուր օրակարգի իրագործման ներկա մակարդակը և նախանշելու համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Կողմերը վերահաստատեցին համաձայնագրի նշանակությունը՝ որպես հարաբերությունների իրավական հիմքի, որը գործնականում ընդգրկում է բոլոր կենսական ոլորտները և համագործակցության շրջանակները:
Երկուստեք ընդգծվեց համաձայնագրի կարևորությունը Հայաստանում բարեփոխումների և զարգացման օրակարգի խթանման, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության խորացման գործում:
Զրուցակիցները շեշտեցին այս հանդիպման նշանակությունը Հայաստանում տեղի ունեցած զարգացումներից հետո։ Հայկական կողմը հանգամանալից կերպով ներկայացրեց նոր կառավարության գործողությունները, որոնք վերաբերում են օրենքի գերակայությանը, ժողովրդավարական սկզբունքների ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կաշառակերության դեմ պայքարի արդունավետության բարձրացմանը, ինչպես նաև տնտեսական, սոցիալական ու այլ ոլորտներում մեր առաջնահերթությունների իրականացմանը:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության օրակարգի հարցերի շուրջ։ Կողմերը վերահաստատեցին իրենց հանձնառությունն առավել ամրապնդելու և ընդլայնելու համապարփակ փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց քաղաքական երկխոսությանը, առևտրատնտեսական, տրանսպորտային և հաղորդակցության, էներգետիկ բնագավառներում համագործակցությանը, շարժունակությանը և վիզաների ազատականացմանն առնչվող հարցերին, որոնցից յուրաքանչյուրի ուղղությամբ առկա են գործողությունների հստակ ուղենիշեր։
Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստի արդյունքներով ընդունվեց մամուլի համատեղ հայտարարություն։
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵՄ բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի համատեղ մամուլի ասուլիսը։
14:26 22.05.2025
Պեսկովը խոսել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքների մասինԲոլոր կողմերը շահագրգռված են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման արագ իրականացման հարցում՝ 1000-ը 1000-ի դիմաց բանաձևով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա բավականին աշխատատար հարց է։ Բնականաբար, այնտեղ աշխատանքներ են տարվում կոնկրետ անուններով մարդկանց փոխանակելու ուղղությամբ։ Քանի որ խոսքը 1000-ը 1000-ի դիմացի մասին է, ապա, իհարկե, դա որոշակի ժամանակ է պահանջում։ […] ...
14:16 22.05.2025
Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանըՀայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հերթական անգամ հնչեցված՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ խոսույթին: ԱԳՆ մամուլի խոսնակը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ Հարց. Երեկ տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ հնչել է Ադրբեջանի նախագահի ուղերձ, որում կրկին շեշտվում է «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը: Ինչպե՞ս եք արձագանքում: […] ...
14:07 22.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 21-22-ըԲացահայտվել է 103 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության և զենք-զինամթերքի առգրավման, 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի […] ...
13:45 22.05.2025
Իտալիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենինԻտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Գլխավոր տնօրեն Չյու Դոնգյուին։ Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ ...
13:40 22.05.2025
Հայ շախմատիստների գրանցած արդյունքները՝ «8th Sharjah Masters 2025»-ումՇարժայում ընթացող «8th Sharjah Masters 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 4 խաղափուլ։ 5 խաղափուլից հետո գրոսմայստեր Շանթ Սարգսյանը ունի 3.5 միավոր և կիսում է 4-16-րդ հորիզոնականները: Գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 2.5 միավոր, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ 2 միավոր, իսկ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը՝ 1.5 միավոր: Մրցաշարի «B» խմբում կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը ունի […] ...
13:33 22.05.2025
Տիգրան Մկրտչյանը և Դիմիտրիս Սկալկոսը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարներըՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական հարցերով գլխավոր քարտուղար և “Enterprise Greece”-ի խորհրդի նախագահ Դիմիտրիս Սկալկոսի հետ։ Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարները։ Դեսպանը նախանշել է այն ուղղությունները, որտեղ առկա է փոխգործակցությունը զարգացնելու ներուժ։ Այս համատեքստում կարևորվել է 2024 թ. դեկտեմբերին Երևանում անցկացրած Հայաստանի և […] ...