23:06 01.10.2020
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կոմայից դուրս գալուց հետո առաջին անգամ հարցազրույց է տվել գերմանական Der Spiegel ամսագրին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նավալնին լրագրողների հետ շփվել է շուրջ 1 ժամ։
Նա պատմել է, որ օրեցօր իր ինքնազգացողությունը լավանում է, և կարևորը վերադարձել են մտավոր կարողությունները։ Այժմ Նավալնին ապրում է Բեռլինում կնոջ և որդու հետ, իսկ դուստրը վերադարձել է ԱՄՆ՝ ուսումը շարունակելու։
Ըստ բժիշկների՝ Նավալնին կարող է վերականգնվել 90%-ով, գուցե նաև՝ 100%-ով։ Նավալնին նշել է, որ նման է լաբորատոր առնետի, և իր դեպքը հետաքրքիր է բժիշկներին, քանի որ քչերին է հաջողվում ապրել նյարդապարալիտիկ նյութով թունավորումից հետո։
Նավալնին նաև պատմել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման մասին։ Ըստ Նավալնիի՝ դուռը բացվել է, և ներս է մտել Մերկելը, շատ անսպասելիորեն։ Նա մանրամասներ չի ներկայացրել, սակայն ասել է, որ ոչ մի գաղտնի բան չեն քննարկել։
Նավալնին նաև ենթադրում է, որ թույնն իր օրգանիզմ է ներթափանցել մաշկի միջոցով։ Ըստ քաղաքական գործչի՝ ինքն, ամենայն հավանականությամբ, դիպել է թունավորված մակերեսին, այնուհետև ջրով շշին, որի վրա էլ թույնի հետքեր են հայտնաբերվել։ Նավալնիի կարծիքով, թույնը քսել են այնպիսի առարկայի, որից օգտվել է միմիայն ինքը, որպեսզի այլ մարդիկ չտուժեն, ինչպես Բրիտանիայում կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման դեպքում։
Նավալնին պնդում է, որ իր դեմ հանցագործության հետևում կանգնած է Վլադիմիր Պուտինը, և դրա վառ ապացույցը «Նովիչոկի» օգտագործումն է, քանի որ «այն օգտագործելու հրաման կարող էր տալ միայն Անվտանգության դաշնային բյուրոյի ղեկավարը, Ներքին անվտանգության ծառայության ղեկավարը, Գլխավոր հետախուզական վարչության ղեկավարը, որոնք նման որոշում չէին կարող կայացնել՝ առանց Պուտինի հրահանգների»։
Քաղաքական գործիչը նաև հայտնել է, որ վերականգնումից հետո մտադիր է, որքան հնարավոր է արագ, վերադառնալ Ռուսաստան։
23:00 19.08.2025
Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. ԱվինյանԵրևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...
22:51 19.08.2025
«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...
22:44 19.08.2025
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետԴեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...
22:35 19.08.2025
Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:24 19.08.2025
Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակըՖուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...
22:12 19.08.2025
Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համարԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...