ՔԿ-ն քննում է Արցախի դեմ սանձազերծված պատերազմում ահաբեկիչների ներգրավվածության մասին տվյալները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

ՔԿ-ն քննում է Արցախի դեմ սանձազերծված պատերազմում ահաբեկիչների ներգրավվածության մասին տվյալները

15:15 12.10.2020

ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու (1945 թվականի հունիսի 26-ին ստորագրված ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի, 1974 թվականի դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի XXIX նստաշրջանի թիվ 3314 բանաձևի «ա», «բ», «գ» կետերի, 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 8-bis հոդվածի, «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից Ժնևի 1977 թվականի 1-ին Լրացուցիչ արձանագրության 48-րդ, 51-րդ (2), 52-րդ (2) հոդվածների, 51-րդ (4) հոդվածի 3-րդ կետի և 85-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթները, միջազգային սովորույթային մարդասիրական իրավունքի 1-ին, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 54-րդ նորմերի (այսինքն՝ պետությունների պրակտիկան սահմանում է պատասխանատվություն՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ պետությունն արդյոք հանդիսանում է 1-ին Լրացուցիչ արձանագրության կամ ՄՔԴ ստատուտի մասնակից)), զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները համագործակցում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների հետ։

ՀՀ քննչական կոմիտեի և ԱՀ քննչական կոմիտեի ծառայողների համագործակցությամբ քրեական գործերով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 12-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից ականանետային-հրթիռահրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ է դարձել Արցախի Հանրապետության ավելի քան 120 քաղաքացիական բնակավայրերի քաղաքացիական բնակչությունը։ Մասնավորապես՝ սպանվել է ընդհանուր 25 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 8 կին և 16 տղամարդ: Սպանության դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (6 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) և Մեծ Շեն համայնքին հարակից վայրում (1 անձ), Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում (1 անձ):

Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ 100-ից ավելի քաղաքացիական անձինք, որոնցից 80-ից ավելին ստացել են լուրջ վնասվածքներ։

Ադրբեջանի զինված ուժերի կողմից կոպտորեն խախտվել է 1954թ. մայիսի 14-ին Հաագայում ընդունված «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 25-րդ հոդվածի պահանջները՝ ինտենսիվ գրոհների թիրախ դարձնելով պատմամշակութային առանձնակի արժեք ներկայացնող եկեղեցիները, հուշարձանները, գերեզմանատները։ Գրոհների արդյունքում վնասվել են կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքներ, մասնավոր գույք, մասնավորապես՝  5800 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 520 մեքենա, շուրջ 960 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության դեմ լայնորեն կիրառվել և շարունակում է կիրառվել ծանր ու լայն ազդեցության շառավղով հրթիռային ու ավիացիոն միջոցներ, որոնց մի մասը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով արգելված կասետային բնույթի է:

Նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով «Միջազգային ահաբեկչության վերացման մասին» 1994թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի  49/60 հռչակագրի նորմերը, Արցախի Հանրապետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով պայթյունի, հրկիզման և այլ հանցավոր գործողությունների կազմակերպման և իրականացման միջոցով, որոնք ուղղված են մարդկանց ոչնչացնելուն կամ նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն կամ վնասելուն, զինված ընդհարմանը ներգրավել է միջազգային ահաբեկչական խմբավորումների։ Ստացված փաստական տվյալները դարձվել են քննության առարկա և կարժանանան պատշաճ իրավական գնահատականի։

Քրեական գործի շրջանակներում իրականացվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, որոնց արդյունքների մասին պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

17:07 20.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու 3-րդ ենթախմբում հունիսի Ալինա Սողոմոնյանի և Անի Ամիրաղյանի հաղթանակների շնորհիվ թիմն առավելության է հասել Մալթայի ընտրանու դեմ մրցախաղում։ Անկախ զուգախաղի արդյունքից մեր թիմն արդեն ապահովել է ընդհանուր հաղթանակը։ Հայաստանի հավաքականն իր խմբում գրավել է առաջին տեղը և կմասնակցի հատուկ փլեյ-օֆֆի […] ...

ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են լեհ գործընկերների հետ

17:03 20.06.2025

ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են լեհ գործընկերների հետ

ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը, խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Կարեն Համբարձումյանը եւ Ալեքսանդր Ավետիսյանը հունիսի 20-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ողջունելով գործընկերների այցը Հայաստան՝ Արուսյակ Ջուլհակյանը բարձր է գնահատել հայ եւ լեհ ժողովուրդների բազմադարյա բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը: «Լեհաստանը Հայաստանի […] ...

Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք

17:00 20.06.2025

Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք

Կառավարությունը սահմանել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք: Նման որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջով: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թ.՝ 2668 տոննա, 2020 թ.՝ 2345 տոննա, 2021 […] ...

Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:57 20.06.2025

Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ ու խոհարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ...

Վեց ամսով կերկարաձգվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը

16:55 20.06.2025

Վեց ամսով կերկարաձգվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը

Կառավարության որոշմամբ ժամանակավոր արգելք կսահմանվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացմամբ՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։ Համաձայն Ներքին գործերի նախարարության տրամադրած տեղեկատվության՝ […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՌԴ փոխվարչապետի հետ

16:52 20.06.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՌԴ փոխվարչապետի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը: ...

BACK_TO_TOP