14:55 12.10.2020
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն արցունքներ թափելով ներողություն է խնդրել այն բանի համար, որ չի կարողացել առաջնորդել երկիրը դժվարին ժամանակներում, ինչն ավելի է սրվել կորոնավիրուսի բռնկման պատճառով:
The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ Կիմը ելույթ է ունեցել իշխող Բանվորական կուսակցության 75-ամյակի առթիվ կայացած խոշոր զորահանդեսի ժամանակ: Ելույթի ընթացքում Կիմը հանել է ակնոցը և մաքրել արցունքները, ինչն, ըստ վերլուծաբանների, նշանակում է, որ նրա ռեժիմի վրա ճնշում է գործադրվում:
«Մեր ժողովուրդը երկնքի նման բարձր և ծովի նման խորը վստահություն է դրել ինձ վրա, բայց ես ոչ միշտ եմ կարողացել բավարար չափով արդարացնել այդ վստահությունը: Ես իսկապես ցավում եմ դրա համար: Իմ ջանքերն ու անկեղծությունը բավարար չեն եղել, որպեսզի մեր ժողովրդին ազատեն իրենց կյանքի դժվարություններից»,- ասել է Հյուսիսային Կորեայի ղեկավարը:
Շքերթի ժամանակ ցուցադրվել է Հյուսիսային Կորեայի նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը և այլ ռազմական տեխնիկա, սակայն վերլուծաբանների կարծիքով՝ Կիմ Չեն Ինն իր ելույթի զգալի մասն օգտագործել է Հյուսիսային Կորեայի ժողովրդի համակրանքին արժանանալու համար:
Վերջին ամիսների ընթացքում Հյուսիսային Կորեայի և նրա ամենախոշոր տնտեսական գործընկերոջ՝ Չինաստանի միջև առևտուրը կտրուկ անկում է ապրել, քանի որ համավարակով պայմանավորված՝ փակվել են սահմանները: Փհենյանը դեռ պնդում է, որ երկրում վիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել:
Ըստ պարբերականի՝ այս դժվարություններին գումարվել է այն, որ Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերի պատճառով երկրի նկատմամբ միջազգային սահմանափակումներ են մտցվել: Երկրին վնաս են հասցրել նաև բնական աղետները:
Կիմ Չեն Ինն իր ելույթում Հարավային Կորեայի հետ հարաբերությունների բարելավման հույս է հայտնել: Հարավային Կորեան իր հերթին մտահոգություն է հայտնել շքերթում նոր բարձր հեռահարության բալիստիկ հրթիռի ընդգրկման կապակցությամբ:
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...