15:06 12.10.2020
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նախապես պլանավորված այցով Մոսկվայում է: Այս պահին ընթանում է Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մինչ փակ դռների հետևում քննարկումների մեկնարկը կողմերը հանդես են եկել բացման խոսքով:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր խոսքում նշել է․
«Հարգելի Զոհրաբ Հրաչի, սիրելի ընկերներ, մենք հանդիպում ենք պլանային բանակցությունների անցկացման համար: Ձեր այցը համաձայնեցված է բավականին վաղ, բայց, իհարկե, այն անցնում է լուրջ ջանքերի ֆոնին, որոնց մասնակցում են միջազգային հանրության բազմաթիվ անդամներ, ջանքեր, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շրջանում լարվածության թուլացմանը: Նախորդ ուրբաթ և շաբաթ օրերին, համենայնդեպս, շաբաթ օրվա մի մասը անցկացրինք այս շենքում՝ մեր ադրբեջանցի գործընկերոջ հետ: Կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ:
Մենք տեսնում ենք, որ առայժմ այդ պայմանավորվածությունը լիարժեքորեն չի իրագործվում, և մարտական գործողությունները շարունակվում են: Մենք հույս ունենք, որ այն շփումները, որ ունենք և’ Ձեզ հետ, և’ մեր ադրբեջանցի հարևանների հետ, այդ թվում՝ պաշտպանության նախարարության մակարդակով, թույլ կտան ապահովել պայմանավորվածության լիարժեք իրագործումը, որը համաձայնեցված էր եռակողմ ձևաչափով:
Այս վճռորոշ, ամենաթեժ թեմային զուգահեռ մեզ մոտ այսօր նախատեսված է երկկողմ համագործակցության ամբողջ սպեկտրի հարցերի դիտարկում՝ տարբեր ինտեգրացիոն միավորումներին մեր երկու երկրների մասնակցությունը, փոխգործակցությունը միջազգային հարթակում, ներառյալ ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ը:
Ուրախ ենք Ձեզ տեսնել, ևս մեկ անգամ՝ բարի գալուստ»:
Իր խոսքում Զոհրաբ Մնացականյանը նշել է․
«Շնորհակալ եմ Սերգեյ Վիկտորի, շնորհակալ եմ, որ կարողացանք իրագործել մոսկովյան պաշտոնական այցի մեր ծրագիրը: Ուրախ եմ լինել այստեղ՝ Մոսկվայում, չնայած երկու օր առաջ մենք այստեղ բավականին երկար ժամանակ ենք անցկացրել բանակցության նպատակով, այն բանի համար, որ հասնենք լարվածության թուլացման և հրադադարի ինչ-որ արդյունքի ղարաբաղյան հակամարտության գոտում: Իհարկե, մենք այսօր հնարավորություն կունենանք քննարկելու մեր փոխգործակցության ամբողջ սպեկտրը:
Մենք հատուկ կարևորություն ենք տալիս հանդիպումների դինամիկային: Չնայած մենք հիմա հանդիպում ենք պաշտոնական այցի կոնտեքստում, բայց ես շատ շնորհակալ եմ, որ մենք ունենք մշտական շփում բոլոր ուղղություններում` և՛ ղեկավարների, և՛ մեր նախարարությունների և մյուս ուղղություններով գերատեսչությունների մակարդակում:
Մեր օրակարգը բավականին լայն է: Մեր փոխհարաբերությունների խորությունը և ֆորմատը բավականին մեծ են: Միասին աշխատում ենք թե՛ միջազգային հարթակներում, թե՛ մեր ինտեգրացիոն պրոցեսների շրջանակում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, այս ամենը մեր երկխոսության օրակարգում են:
Այլ պայմաններում կարող էինք երկար խոսել մեր գործընկերային հարաբերությունների մասին, բայց հիմնական ուշադրությունը կենտրոնացած է այն իրավիճակի վրա, որն իրական սպառնալիք է դարձել առաջին հերթին մեր տարածաշրջանի համար: Այն, ինչին բախվել են այսօր մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում, հանդիսանում է էքզիստենցիալ սպառնալիքի մարմնավորումը, որը հասունացել է մի քանի տասնյակ տարվա ընթացքում, և ինչի մասին մենք մշտապես խոսել ենք:
Մենք կարողացանք հասնել որոշակի արդյունքի, Սերգեյ Վիկտորի, Ձեր շնորհիվ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական ներգրավվածության շնորհիվ: Նախարարական մակարդակով մեզ հաջողվեց համաձայնեցնել ընդհանուր հայտարարություն կրակի դադարեցման վերաբերյալ: Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական, ինչպես նաև ՌԴ նախագահի ներդրումը՝ նման արդյունքի հասնելու ուղղությամբ:
Հիմա մեզ անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել մարտական գործողությունները: Ռուսաստանի դերն այս հարցում ծայրահեղ կարևոր է: Ցավոք, այս պահին չենք կարող հաստատել, որ պրակտիկորեն ունենք կրակի լիարժեք դադարեցում: Բառացիորեն այստեղ գալուց առաջ շարունակում էին տեղեկություններ տարածվել, որ Ադրբեջանը չի կատարում կրակի դադարեցման իր պարտավորությունները: Այս առումով ցանկանում են ընդգծել վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման կարևորությունը:
Սեպտեմբերի քսանյոթից սկսած՝ այս ամբողջ ընթացքում, շարունակվում է Արցախի ժողովրդի նկատմամբ լայնամասշտաբ ագրեսիան: Դրա հետ մեկտեղ բացահայտ կերպով ցուցադրվում է ղարաբաղյան կոնֆլիկտի ռազմական լուծման ու Արցախի բնակչության ֆիզիկական բնաջնջման նպատակը: Ռազմական օբյեկտների բացակայությունը Ադրբեջանի հարձակման տարածքում ևս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի մտադրությունը, որը հավասար է ռազմական հանցագործության: Այդ ագրեսիայի իրականացման ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել ավելի քան 120 բնակավայրի վրա, այդ թվում են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին ու այլ քաղաքներ»:
17:07 20.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու 3-րդ ենթախմբում հունիսի Ալինա Սողոմոնյանի և Անի Ամիրաղյանի հաղթանակների շնորհիվ թիմն առավելության է հասել Մալթայի ընտրանու դեմ մրցախաղում։ Անկախ զուգախաղի արդյունքից մեր թիմն արդեն ապահովել է ընդհանուր հաղթանակը։ Հայաստանի հավաքականն իր խմբում գրավել է առաջին տեղը և կմասնակցի հատուկ փլեյ-օֆֆի […] ...
17:03 20.06.2025
ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են լեհ գործընկերների հետԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը, խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Կարեն Համբարձումյանը եւ Ալեքսանդր Ավետիսյանը հունիսի 20-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ողջունելով գործընկերների այցը Հայաստան՝ Արուսյակ Ջուլհակյանը բարձր է գնահատել հայ եւ լեհ ժողովուրդների բազմադարյա բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը: «Լեհաստանը Հայաստանի […] ...
17:00 20.06.2025
Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքԿառավարությունը սահմանել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք: Նման որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջով: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թ.՝ 2668 տոննա, 2020 թ.՝ 2345 տոննա, 2021 […] ...
16:57 20.06.2025
Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԼեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ ու խոհարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ...
16:55 20.06.2025
Վեց ամսով կերկարաձգվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքըԿառավարության որոշմամբ ժամանակավոր արգելք կսահմանվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացմամբ՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։ Համաձայն Ներքին գործերի նախարարության տրամադրած տեղեկատվության՝ […] ...
16:52 20.06.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՌԴ փոխվարչապետի հետՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը: ...