15:40 12.10.2020
Թուրքիան հայտարարել է, որ Oruc Reis հետազոտական նավը, որը Հունաստանի հետ լարվածության սրման առիթ էր հանդիսացել, կրկին ուղարկվում է Միջերկրական ծովի վիճահարույց ջրեր, հաղորդում է BBC-ն: Թուրքիան նավը հետ էր կանչել սեպտեմբերին՝ փորձելով վեճը լուծել դիվանագիտական ճանապարհով:
Այժմ Անկարան հայտարարել է, որ նավը կրկին 10 օր կանցկացնի Միջերկրական ծովի արևելքում՝ կատարելով սեյսմիկ հետազոտություններ: Նավին կուղեկցի 2 այլ նավ՝ «Ատամանը» և «Չինգիզ Խանը»:
Հունաստանը և Թուրքիան երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամներ են, սակայն երկուսն էլ հավակնություններ ունեն Միջերկրականի արևելյան մասում հայտնաբերված էներգետիկ ռեսուրսների նկատմամբ։ Լարվածությունն աճել էր օգոստոսին, երբ Անկարան Oruc Reis-ը ևս 2 նավի հետ միասին ուղարկել էր Հունաստանի Կաստելլորիզո կղզու հարավ՝ քարտեզագրելու նավթի և գազի հնարավոր արդյունահանման վայրերն այն ջրերում, որոնց հանդեպ հավակնություններ ունեն թե՛ Հունաստանը, թե՛ Կիպրոսը և թե՛ Թուրքիան։
Այդ ժամանակ Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ սա «նոր լուրջ սրացում» է, որը «բացահայտում է» Թուրքիայի «ապակայունացնող դերը»:
Դրանից հետո Հունաստանը և Թուրքիան, միմյանց հետ մրցակցելով, սկսեցին օդային և ռազմածովային զորավարժություններ անցկացնել Կիպրոսի և Հունական Կրետե կղզու միջև ընկած ջրերում:
Անցյալ ամիս Թուրքիան, ի վերջո, ափ դուրս բերեց Oruc Reis նավը՝ հույսեր արթնացնելով, որ երկու երկրները կարող են լուծել ճգնաժամը: Այնուամենայնիվ, այդ ժամանակ թուրք պաշտոնյաները պնդում էին, որ նավը միայն տեխնիկական սպասարկում է անցնում և վերադառնալու է ծով:
Եվրոպական միությունը Թուրքիային սպառնացել է պատժամիջոցներով, Անկարան էլ հայտարարել է, որ պատժամիջոցների սպառնալիքը «ոչ կառուցողական է»:
23:00 19.08.2025
Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. ԱվինյանԵրևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...
22:51 19.08.2025
«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...
22:44 19.08.2025
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետԴեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...
22:35 19.08.2025
Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:24 19.08.2025
Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակըՖուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...
22:12 19.08.2025
Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համարԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...