19:01 14.10.2020
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է կորոնավիրուսի դեմ ռուսական երկրորդ պատվաստանյութի գրանցման մասին և տեղեկացրել է, որ շուտով կգրանցվի նաև երրորդը, հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը:
«Ուզում եմ սկսել հաճելի լուրով այն մասին, որ Նովոսիբիրսկի «Վեկտոր» կենտրոնն այսօր գրանցել է «ԷպիՎակԿորոնա» կոչվող ռուսական երկրորդ պատվաստանյութը»: Որքան գիտեմ շուտով պատրաստ կլինի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնի պատվաստանյութը»,- ասել է ՌԴ նախագահը՝ բացելով կառավարության անդամների հետ խորհրդակցությունը: Պուտինը շնորհավորել է «Վեկտորի» աշխատակիցներին:
Պուտինի խոսքերով՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար կարևոր է մեծացնել ռուսական պատվաստանյութերի արտադրությունը, ինչպես նաև ապահովել դրանց հասանելիությունը երկրի ներքին շուկայում: Նախագահը կոչ է արել մեծացնել կորոնավիրուսի դեմ ռուսական և՛ առաջին, և՛ երկրորդ պատվաստանյութի արտադրությունը և առաջին հերթին այդ դեղամիջոցներով ապահովել ռուսական շուկան:
Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը շարունակում է համագործակցել արտասահմանյան գործընկերների հետ և կխթանի պատվաստանյութի տարածումն արտերկրում:
Գործակալությունը հաղորդում է, որ «Վեկտոր» կենտրոնը հուլիսի 24-ին ՌԴ առողջապահության նախարարությունից թույլտվություն էր ստացել պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ սկսել կամավորների վրա: Սեպտեմբերի 30-ին պատվաստանյութը պաշտոնապես ստացել էր պատենտներ: «Վեկտորի» պատվաստանյութը տարբերվում է նրանով, որ պարունակում է վիրուսի մասնիկներ՝ սինթետիկ պեպտիդային անտիգեններ: Դրանց հիմքով պատրաստված պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ իմունային ռեակցիա է առաջացնում և հետագայում նպաստում է իմունիտետի զարգացմանը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 11-ին Ռուսաստանը գրանցեց կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը ստացավ «Սպուտնիկ V» անունը:
11:50 03.07.2025
ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին բարձրացնել ծխախոտի և ալկոհոլի գներըԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում երկրներին մինչև 2035 թվականը առնվազն 50%-ով բարձրացնել ծխախոտի, ալկոհոլի և շաքարային ըմպելիքների գները, ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Այսօր ԱՀԿ-ն մեկնարկեց նոր, կարևոր նախաձեռնություն, որով կոչ է արվում երկրներին մինչև 2035 թվականը առողջապահական հարկերի միջոցով բարձրացնել ծխախոտի, ալկոհոլի և շաքարային ըմպելիքների իրական գները առնվազն 50%-ով՝ քրոնիկ […] ...
11:39 03.07.2025
ԱՄՆ-ն և Հնդկաստանը կստորագրեն պաշտպանական համագործակցության համաձայնագիրՊենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը և Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը համաձայնության են եկել այս տարի ստորագրել պաշտպանական համագործակցության վերաբերյալ ևս մեկ շրջանակային երկկողմ համաձայնագիր՝ տասը տարի ժամկետով, ասվում է ԱՄՆ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ՝ գերատեսչությունների ղեկավարների միջև հեռախոսազրույցից հետո։ «Նախարար Հեգսեթը և նախարար Սինգհը համաձայնության են եկել այս տարվա վերջին իրենց հաջորդ հանդիպման ժամանակ ստորագրել […] ...
11:30 03.07.2025
ՄԱԿ-ը մտահոգված է Իրանի կողմից ԱԷՄԳ-ի հետ համագործակցության դադարեցմամբԻրանի իշխանությունների կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումը մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Մենք տեսել ենք պաշտոնական որոշումը, և դա ակնհայտորեն մտահոգության առարկա է։ Կարծում եմ՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շատ հետևողական է եղել Իրանին ուղղված՝ ԱԷՄԳ-ի հետ […] ...
11:21 03.07.2025
Բալիի ափերի մոտ լաստանավ է խորտակվել. կան զոհերԻնդոնեզիայի Բալի կղզու մոտ խորտակվել է ավելի քան 60 մարդ տեղափոխող լաստանավ։ Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել ավելի քան 20 ուղևորի, իսկ մնացածի որոնումները շարունակվում են։ Այս մասին հայտնել է AP-ն հինգշաբթի՝ հուլիսի 3-ին։ Ողբերգությունը տեղի է ունեցել գիշերը՝ Ջավա և Բալի կղզիների միջև գտնվող Ջավա նեղուցում։ Կետապանգ նավահանգստից դուրս գալուց ընդամենը կես ժամ […] ...
11:21 03.07.2025
Թմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մայիսի 27-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծվելու մեծ քանաքի թմրանյութ: Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Տեղեկությունը ստուգելուց և կոնկրետ գործողությունների նախապատրաստումից հետո հունիսի 15-ին իրավապահներն անցան տեղեկությունն իրացնելու գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներ ու […] ...
11:10 03.07.2025
Իրանի արտգործնախարարը միջուկային զենքը հակամարդկային է անվանելԻրանը միջուկային զենքը համարում է «հակամարդկային» և «իսլամի սկզբունքներին հակասող», նման զենքը կարող է Թեհրանին դնել «շատ ավելի խոցելի դիրքերում», ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք միջուկային զենքը համարում ենք ոչ միայն հակամարդկային, այլև իսլամի սկզբունքներին հակասող։ Մենք չենք կարծում, որ մեր պետության պաշտպանության համար անհրաժեշտ է միջուկային զենք։ Այս զենքերը մեզ […] ...