Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է եռագույնով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+17.09 oC

Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է եռագույնով

09:49 15.10.2020

Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով՝ ի աջակցություն Հայաստանի ու Արցախի: Լուսանկարը հրապարակել է Asbarez News-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին քաղաքում հայերի կազմակերպած զանգվածային ցույցից հետո Twitter-ում գրառում էր կատարել՝ հերթական անգամ իր աջակցությունը հայտնելով հայերին:

«Մենք կանգնած ենք Հայաստանում և Արցախում մեր եղբայրների և քույրերի, ինչպես նաև Լոս Անջելեսի հայ համայնքի կողքին։ Մենք ողջունում ենք հրադադարը, և այն պետք է հարգվի: Հարկավոր է, որ մեր իշխանությունները քայլեր ձեռնարկեն և օգնեն խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Թուրքիան պետք է դուրս գա (մարտից)»,-գրել էր նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոբախիձեն հրաժարվել է այցելել ԱՄՆ՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկումը կասեցնելու պահանջների պատճառով

23:00 02.05.2024

Կոբախիձեն հրաժարվել է այցելել ԱՄՆ՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկումը կասեցնելու պահանջների պատճառով

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից, քանի որ ամերիկյան կողմը պահանջում էր կասեցնել խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկումը։ Այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Վրաստանի վարչապետին հրավիրել են այցելել ԱՄՆ՝ պայմանով, որ մինչ այցը Վրաստանի խորհրդարանը ժամանակավորապես կդադարեցնի «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը։ Այցի իրագործումը պայմանների առաջադրմամբ չի […] ...

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփակերտի բնակեցումը ադրբեջանցիներով

21:57 02.05.2024

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփակերտի բնակեցումը ադրբեջանցիներով

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփանակերտի զանգվածային բնակեցման ծրագիրը: Տեղեկությունն այդ մասին այսօր հաստատվել է պաշտոնապես: Ո՞ւմ են բնակեցնելու Ստեփանակերտում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի՝ փախստականների հարցերով պետական կոմիտեն այսօր պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ այս տարվա երկրորդ կեսից, այսինքն՝ հուլիսից սկսած, մեկնարկում է այդ ծրագիրը, և որ առաջին փուլով Ստեփանակերտում կբնակեցվեն […] ...

Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունելու քայլերը

21:51 02.05.2024

Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունելու քայլերը

Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունելու «դրական քայլերը»։ «Մենք ողջունում ենք քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը՝ լիովին հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը»,-նշված է Կիպրոսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ ...

Նեթանյահուն վերահաստատել է Ռաֆահում գործողություն իրականացնելու մտադրությունը

21:10 02.05.2024

Նեթանյահուն վերահաստատել է Ռաֆահում գործողություն իրականացնելու մտադրությունը

Իսրայելը վճռական է անելու «այն ամենն, ինչ անհրաժեշտ է»՝ Գազայի հատվածում արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը հաղթելու համար, ներառյալ ռազմական գործողությունը Ռաֆահ քաղաքում: Այս դիրքորոշումը հաստատել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք անելու ենք ամեն հնարավոր բան հաղթելու մեր թշնամուն, այդ թվում՝ Ռաֆահում»,- ասել է նա։ Վարչապետի հայտարարությունը տարածել է նրա գրասենյակը։ Առավոտյան Թել Ավիվում […] ...

Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

21:00 02.05.2024

Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում իրականացված ահաբեկչության  ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներ Արտեմ Դոնսկովին, Նիկիտա Իվանովին և Իսլամ Խալիլովին մեդալ է շնորհել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով համապատասխան հրամանագրին: Դպրոցականները, ովքեր դասերից հետո ազատ ժամանակ աշխատել են «Կրոկուս սիթի հոլ»-ի հանդերձարանում, կարողացել են շենքից դուրս բերել մոտ հարյուր […] ...

Էրդողանը Արևմուտքին մեղադրել է Գազայում հրադադարի հաստատման համար քաջություն չունենալու մեջ

20:55 02.05.2024

Էրդողանը Արևմուտքին մեղադրել է Գազայում հրադադարի հաստատման համար քաջություն չունենալու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է արևմտյան ուժերին Գազայում հրադադարի հաստատման համար քաջություն չունենալու մեջ: Ավելի վաղ՝ Էրդողանը Գամբիայի առաջնորդ Ադամա Բարոուի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ իսլամական աշխարհը պետք է միասնական գործի, որպեսզի դադարեցնի Իսրայելի հարձակումները Գազայի վրա և ապահովի ՄԱԿ-ի բանաձևերի կատարումը։ «Ցավոք սրտի, չգտնվեց քաջ սիրտ ունեցող մեկը, որը կասեր Իսրայելին՝ […] ...

BACK_TO_TOP