Microsoft-ը գլխավորում է ամենապատասխանատու գործատուների ցուցակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+29.09 oC

Microsoft-ը գլխավորում է ամենապատասխանատու գործատուների ցուցակը

13:43 15.10.2020

Բիլ Գեյթսի կողմից կազմավորված Microsoft ընկերությունը երրորդ անգամ անընդմեջ գլխավորեց ԱՄՆ-ի 100 առավել պատասխանատու կորպորացիաների տարեկան վարկանիշը: Այդ մասին հայտնում է Forbes-ը:

Թարմացված ցուցակի լավագույն հնգյակում, բացի Microsoft-ից, ընդգրկվել են բացառապես տեխնոլոգիական հսկաներ՝ NVIDIA, Apple, Intel և Alphabet:

«Forbes-ը վարկանիշը կազմել է Just Capital շահույթ չհետապնդող կազմակերպության հետ: Վարկանիշը կազմավորվել է Russell1000 ինդեքսից ԱՄՆ-ի 928 խոշորագույն պետական ​​կորպորացիաների տվյալների ուսումնասիրությունից հետո»,- ասվում է հոդվածում:

Պարզաբանվում է, որ բացի բաց կորպորատիվ հաշվետվություններից և հետազոտություններից, վարկանիշը կազմելիս օգտագործվել են 110 հազար ամերիկացիների հարցման տվյալներ։ Հարցման մասնակիցները հետազոտության հեղինակներին ասել են, թե կորպորատիվ հարաբերությունների որ ոլորտներն են համարում առավել կարևոր:

Վարկանիշի լավագույն տասնյակն այսպիսի տեսք ունի.

  • Microsoft
  • NVIDIA
  • Apple
  • Intel
  • Alphabet
  • JPMorgan Chase
  • Salesforce.com
  • AT&T
  • Cisco Systems
  • Adobe

Just100 վարկանիշը հրապարակվում է չորրորդ անգամ: 2017-ին Intel-ը դրանում գրավել է առաջին տեղը, որից հետո Microsoft-ը երեք տարի անընդմեջ առաջինն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիները և Ֆրիցը դուրս են եկել 1/8 եզրափակիչ․ Ցինցինատի

19:22 12.08.2025

Սիները և Ֆրիցը դուրս են եկել 1/8 եզրափակիչ․ Ցինցինատի

Յանիկ Սիները և Թեյլոր Ֆրիցը դուրս են եկել Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչ: Երրորդ փուլում աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 6-2, 7-6 հաշվով առավելության է հասել կանադացի Գաբրիել Դիալոյի նկատմամբմ: Հաջորդ փուլում 23-ամյա Սիները կհանդիպի ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի հետ։ Աշխարհի 4-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցն էլ 7-6, 7-5 հաշվով հաղթել է Իտալիայի ներկայացուցիչ Լորենցո Սոնեգոյին: […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

19:15 12.08.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 33-41 շենքեր, Փարպեցի փ. 17 շենք, Սարյան փ. 1, 1ա, 3, 4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Բաղրամյան պող. 1-50Բ, 53-59, 59Գ, […] ...

Կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

19:09 12.08.2025

Կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Օգոստոսի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջեգրատեսչական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նիստի ընթացքում քննարկվել են գործող ազատ տնտեսական գոտիներում շահագործող ընկերությունների գործունեության արդյունքները, ազատ տնտեսական գոտիների զարգացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել […] ...

Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկ

19:00 12.08.2025

Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկ

Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Շիրակ» – «Փյունիկ» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հոբելյանական մարզաշապիկ է նվիրել «Փյունիկի» ֆուտբոլիստ Միխաիլ Կովալենկոյին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ռուս պաշտպանը 100-րդ հանդիպումն է անցկացրել «Փյունիկի» կազմում: Այս ընթացքում Կովալենկոն «Փյունիկում» խփել է 9 գոլ: ...

Երիտասարդ կամավորների աջակցությունն արժանացավ գնահատանքի՝ Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներում ակտիվ մասնակցության համար

18:53 12.08.2025

Երիտասարդ կամավորների աջակցությունն արժանացավ գնահատանքի՝ Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներում ակտիվ մասնակցության համար

Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Կամո Ցուցուլյանի հրամանով ի նշան երախտագիտության ու խրախուսման մի խումբ երիտասարդ կամավորներ արժանացան պատվոգրերի՝ Խոսրովի անտառում բռնկված հրդեհի ժամանակ ցուցաբերած բացառիկ աջակցության և հրդեհաշիջման աշխատանքներին անմիջական մասնակցության համար։ Հրդեհի ժամանակ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների կողքին իրենց պատրաստակամությունն ու քաղաքացիական բարձր գիտակցությունը դրսևորեցին […] ...

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

18:48 12.08.2025

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Օգոստոսի 12-ին, ժամը 15։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով (մոտ 150 մ), այնուհետև փրկարարական ավտոմեքնայով (մոտ 500 մ) իջեցրել […] ...

BACK_TO_TOP