Վաշինգտոնում հայկական ձևով Վարդավառ կնշեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+19.09 oC

Վաշինգտոնում հայկական ձևով Վարդավառ կնշեն

11:29 23.06.2018

Հունիսի 27-ին Վաշինգտոնի ազգային պուրակում մեկնարկող Սմիթսոնիան մշակութային հաստատության խոշոր փառատոնը ներկայացնելու է Հայաստանի մշակույթը, արհեստն ու արվեստը: Փառատոնի անցկացման մեջ դեսպանը տեսնում է նաեւ կարեւոր խորհրդանիշ.

«100 տարի առաջ հայերն առաջին անգամ, Ցեղասպանություն վերապրած, այնուհետեւ՝ Առաջին աշխարհամարտի մասնակից հայերը հավաքվել էին այստեղ, կապիտոլիումի առջեւ, որպեսզի շնորհակալություն հայտնեին Միացյալ Նահանգներին, այն միսիոներներին, Ուիլսոնի եւ Ռուզվելթի կառավարություններին: 100 տարի անց՝ ինքնավստահ ժողովուրդ, որ վերադառնում ենք նույն տեղը, նույն վայրը, արդեն ներկայացնելու մեր քաղաքակրթությունը»,-ասել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանը հաղորդում է, որ փառատոնի կազմակերպիչ Սմիթսոնիան հաստատությանը հետաքրքրում է հատկապես հայ ժողովրդի եզակի կարողությունը պահպանել մշակույթն ու ավանդույթները նույնիսկ մերթընդմերթ պետականության բացակայության պայմաններում.

«Երկու շաբաթների ընթացքում այս բոլոր տաղավարներում տեղի է ունենալու հայկական կյանք: Մեր կենցաղն է այստեղ ցուցադրվելու»,-ասել է հայ դեսպանը:

Խոհանոցային արհեստից մինչեւ ծիսակատարություն՝ ներկայացված կլինի Հայաստանի պատմամշակութային ողջ բազմությունը: Հատուկ տեղ է հատկացված նաեւ Սփյուռքին.

«Հայաստանի մշակութային կյանքը, ժառանգությունը չի կարելի պատկերացնել առանց Սփյուռքի»:

Այն, որ Սմիթսոնիանի ժողովրդական փառատոնը, որի արմատները աճում են կես դար առաջ ԱՄՆ-ում անցնող Վիետնամի պատերազմի դեմ ցույցերից, այս անգամ ներկայացնելու է նոր Հայաստանը, նույնպես խորհրդանշական է, համոզված է դիվանագետը.

«Այս տարի Հայաստանում էլ այդպիսի մի բողոքի ալիք եղավ: Մենք տեսանք մեր երիտասարդների եռանդը եւ ստեղծագործական եռանդը: Այդ առումով ինձ համար շատ խորհրդանշական է, որ թավշյա հեղափոխության Հայաստանը այս տարի ներկայացված է լինելու նաեւ այս զբոսայգում»:

Փառատոնի անակնկալներն այսքանով չեն ավարտվում: Հուլիսի 8-ին, փառատոնի վերջին օրը Վաշինգտոնի ազգային պուրակում նախատեսվում է հայկական ավանդական Վարդավառ տոնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը սպանելը

10:06 22.05.2025

Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը սպանելը

Մայիսի 22-ի վաղ առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Ահազանգով դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը, երիտասարդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը […] ...

Ես ու Մեսսին մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է․ Ռոնալդինյո

10:00 22.05.2025

Ես ու Մեսսին մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է․ Ռոնալդինյո

«Բարսելոնայի» ու Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն խոսել է կատալոնական ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի մասին. «Ես ու Մեսսին արդեն մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է: Այսքան երիտասարդ տարիքում նման խաղ ցույց տալն ուղղակի անհավանական է: Նա մեծ տաղանդ ունի։ Ես չեմ սիրում, երբ ֆուտբոլիստներին համեմատում են: Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհն ու […] ...

Al Jazeera․ Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 93 մարդ է զոհվել

09:50 22.05.2025

Al Jazeera․ Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 93 մարդ է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 93 մարդ։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններին։ Գազայի առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո պաղեստինյան անկլավում զոհերի թիվը հասել է 53655-ի, վիրավորվել՝ 121950 մարդ։ […] ...

WSJ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Վատիկանում հունիսին

09:40 22.05.2025

WSJ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Վատիկանում հունիսին

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Վատիկանում հունիսի կեսերին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրները։ Ըստ հրապարակման՝ այս բանակցություններին ներկա կլինի նաև ամերիկյան պատվիրակություն, որի կազմում կլինեն ԱՄՆ պետքարտուղարը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն, ինչպես նաև Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ […] ...

WSJ. Եվրոպան չի հավատում, որ ԱՄՆ-ը կդադարեցնի զենքի արտահանումը Կիև

09:35 22.05.2025

WSJ. Եվրոպան չի հավատում, որ ԱՄՆ-ը կդադարեցնի զենքի արտահանումը Կիև

Եվրոպացի առաջնորդները չեն հավատում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կդադարեցնի ամերիկյան զենքի արտահանումը Կիև, քանի դեռ դրա համար վճարում են Եվրոպան և Ուկրաինան։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրները։ Եվրոպացիները, նշում է հրատարակությունը, նույնպես համոզված են, որ Ուկրաինային աջակցությունն այժմ մեծապես կախված է իրենցից։ Երեքշաբթի Գերագույն Ռադայի պատգամավոր Իրինա Գերաշչենկոն […] ...

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով

09:29 22.05.2025

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով

2025թ. առաջին եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 117 մլրդ 693.4 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 տրլն 971 մլրդ 230.4 մլն ՀՀ դրամի համեմատ, հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով։ 2025թ. առաջին եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել […] ...

BACK_TO_TOP