14:04 23.06.2018
Ռուսական կործանիչներ կունենան Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան։ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունն այս երկրների հետ ինչպե՞ս կանդրադառնա տարածաշրջանի վրա։ Sputnik-ի փոխանցմամբ, մեկնաբանել է ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոն։
Հարավային հարևանների հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության մասին հրապարակումները պարադոքսալ հեռանկար են ուրվագծում. Հայաստանն առաջիկայում կարող է Су-30СМ կործանիչներ ստանալ, Ադրբեջանը` Су-35, Թուրքիան` Су-57։ Ընդ որում, այս մատակարարումներն ավանդական տրամաբանություն ունեն. եթե հնարավոր չէ կասեցնել Հարավային Կովկասի ռազմականացումը, ապա ավելի նպատակահարմար է վերահսկել այդ գործընթացը ռազմատեխնիկական համագործակցության սահմաններում։
Թե որքան է իրատեսական և արդյունավետ նման տարբեր գործընկերների հետ «միաժամանակյա խաղի» ռուսական սեանսը, կիմանանք հեռավոր ապագայում։ Սակայն արդեն այժմ «չոր ինտրիգով» առանձին երկրներ սկսում են դիվիդենտներ քաղել։
Հակառակ նրան, որ ԱՄՆ-ի կոնգրեսն արգելափակել է Անկարային նորագույն ամերիկյան կործանիչներ մատակարարելու գործընթացը (այսպես կոչված վրեժ ռուսական С-400 ԶՀՀ ձեռք բերելու համար), Թուրքիան ամեն դեպքում F-35 կստանա։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ 100-ից առաջին երկու ինքնաթիռները կհանձնեն հունիսի 21-ին Ֆորտ-Ուերտ քաղաքում (Տեխաս նահանգ)։ Ակնհայտ է, որ Վաշինգտոնը մեղմացրել է դիրքորոշումը` հաշվի առնելով Անկարայի կողմնորոշման հավանական փոփոխությունը դեպի ռուսական ավիաշուկա և F-35-երը նորագույն Су-57-երով փոխելու մտադրությունը։ Այսպես թե այնպես, սա թեժացնում է սպառազինության տարածաշրջանային մրցավազքը։
Բարձրտեխնոլոգիական սպառազինության ոլորտում Ադրբեջանն ավանդաբար ձգտում է համապատասխանել Թուրքիայի մակարդակին (մարտական գործակցությունը զարգացնելու համար), ինչը Հայաստանին վերազինման նոր փուլի է դրդում։ Այդ դինամիկ ռազմաքաղաքական եռանկյունում ռուսական «Су»-երը լուրջ ազդեցություն ունեն։
Հայկական ռեբուս
Су-30СМ-ը 4++ սերնդի կործանիչ է, այսինքն իր հնարավորություններով մոտ է 5-րդ սերնդին (Су-57 և F-35)։ Այն կարող է բարձր ճշգրտությամբ խոցել ցամաքային թիրախները (Х-59МК2 հրթիռները կիրառվում են մինչև 300 կմ հեռավորության վրա գտնվող ստացիոնար թիրախների դեմ, Х-58Э հակառադիոլոկացիոն հրթիռները թռչում են հակառակորդի ռադարների լուսարձակման ուղղությամբ մինչև 200 կմ հեռավորության վրա)։
Су-30-ն առավել հաջողված և զանգվածային արտահանման կործանիչ է ճանաչվել։ Միայն Հնդկաստանը նման 272 մեքենա է ձեռք բերել։ Ոչ բավարար քանակի և որակի հարվածային ավիացիա ունենալով` Երևանը մտադիր է Су-30СМ ստանալ Ադրբեջանի հետ բարդ հարաբերություններում դիրքերն ամրապնդելու համար։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասցրել է բարձր գնահատել Су-30СМ կործանիչները «Էրեբունի» ռազմակայանում։ Ժառանգորդությունը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ակնհայտ է։ Մոսկվան ձգտում է արագացնել Երևանին 12 կործանիչ մատակարարելու վերաբերյալ ավելի վաղ ստորագրված պայմանագրի իրականացումը։
Ամբողջական սպառազինությունը, ռազմապաշարը և օդաչուներին սովորեցնելու գործընթացը միասին ամենաքիչը 300 մլն դոլար կարժենա։ Բայց Հայաստանը սուղ միջոցներ ունի և խնդրել է հետաձգել պայմանագրի իրականացումը։ Գուցե խնդիրը կարող էր լուծել ռուսական նոր վարկի տրամադրումը, բայց «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրի դիվիզիոնի ձեռքբերումից հետո նախկինում հատկացրած վարկերի ընդհանուր գումարն արդեն հասել է 300 մլն դոլարի։ Հեշտ իրավիճակ չէ, բայց ելք հավանաբար կգտնվի։
Եթե Հայաստանը ձեռք բերի Су-30СМ կործանիչները, նկատելիորեն կբարձրանա Երևանի պաշտպանական ներուժը, իսկ արցախյան ուղղությամբ մարտական գործողությունների ընդլայնման դեպքում, վտանգ կստեղծի Ադրբեջանի տնտեսական ենթակառուցվածքին։ Զսպման այս տարբերակը հազիվ թե ձեռք տա Բաքվին։
Ադրբեջանական հետմղում
Բաց աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն` Ադրբեջանը մոտ 30 գրոհիչ Су-25 և МиГ-29 կործանիչներ ունի։ Սա բավարար չէ, օրինակ, Հայաստանի ՀՕՊ-ը ճնշելու համար։ Եվ նույնիսկ հարվածային ԱԹՍ-ների (իսրայելական արտադրության) «պարսի» վրա արված Բաքվի խաղադրույքը խնդիրը չի լուծում։
Զենքի ցուցադրություն
Հավանաբար, Ադրբեջանը ստիպված կլինի թարմացնել ռազմաօդային ուժերի մարտակազմը, և Ռուսաստանը կարող է Су-30 СМ կամ Су-35 (Су-27 արդիականացրած տարբերակ) կործանիչնր առաջարկել։ Նման մատակարարումների հարցում ներքին հակասություններ չկան։ Հավանական հակառակորդների համեմատաբար հավասար զինվածությունն ամրապնդում է տարածաշրջանի խաղաղությունը։
Բացի այդ, Ռուսաստանը հնարավորություն է ստանում ազդելու հայ-ադրբեջանական հակամարտության հետագա զարգացման ու լուծման վրա։ Եթե երկու հակամարտող կողմերի օդաչուները սովորեն միևնույն ՌԴ ԶՈՒ ռազմական ակադեմիայում, ժամանակի ընթացքում խաղաղ համագոյակցությունը կարող է սովորություն դառնալ։
Եվ մի՞թե տարածաշրջանի համար լավագույն տարբերակը կլինի այն, որ Բաքուն պակիստանա-չինական արտադրության JF-17 կործանիչների մեծ խմբաքանակ ձեռք բերի։
Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը ոչ պակաս արդյունավետ գործիք է խաղաղության և կայունության ամրապնդման համար, քան Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բանակցային գործընթացը։ Հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ ՌԴ-ի դիրքորոշումն անփոփոխ է մնում։
Կարծում եմ` առաջինը ռուսական նոր ինքնաթիռներ կստանա Հայաստանը, որպես պաշտպանունակության առումով ավելի խոցելի կողմ։ Սակայն սա այն դեպքն է, երբ զենքը կարող է խաղաղության գործիք դառնալ։ Եվ ռուս-թուրքական հաջող ռազմատեխնիկական համագործակցությունը պարադոքսալ օրինակ է (և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար) պոտենցիալ հակառակորդների (պատերազմների դարավոր պատմությամբ)` եթե ոչ բարեկամներ դառնալու, ապա գոնե գործընկեր, որոնց ավելի ձեռնտու է համագործակցելը, քան թշնամիներ մնալը։ Խաղաղության երաշխիքը շահերի հավասարակշռությունն է և ոչ թե իդեալների համաժամանակեցումը։
10:06 22.05.2025
Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը սպանելըՄայիսի 22-ի վաղ առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Ահազանգով դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը, երիտասարդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը […] ...
10:00 22.05.2025
Ես ու Մեսսին մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է․ Ռոնալդինյո«Բարսելոնայի» ու Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն խոսել է կատալոնական ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի մասին. «Ես ու Մեսսին արդեն մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է: Այսքան երիտասարդ տարիքում նման խաղ ցույց տալն ուղղակի անհավանական է: Նա մեծ տաղանդ ունի։ Ես չեմ սիրում, երբ ֆուտբոլիստներին համեմատում են: Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհն ու […] ...
09:50 22.05.2025
Al Jazeera․ Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 93 մարդ է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 93 մարդ։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններին։ Գազայի առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո պաղեստինյան անկլավում զոհերի թիվը հասել է 53655-ի, վիրավորվել՝ 121950 մարդ։ […] ...
09:40 22.05.2025
WSJ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Վատիկանում հունիսինՌուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Վատիկանում հունիսի կեսերին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրները։ Ըստ հրապարակման՝ այս բանակցություններին ներկա կլինի նաև ամերիկյան պատվիրակություն, որի կազմում կլինեն ԱՄՆ պետքարտուղարը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն, ինչպես նաև Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ […] ...
09:35 22.05.2025
WSJ. Եվրոպան չի հավատում, որ ԱՄՆ-ը կդադարեցնի զենքի արտահանումը ԿիևԵվրոպացի առաջնորդները չեն հավատում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կդադարեցնի ամերիկյան զենքի արտահանումը Կիև, քանի դեռ դրա համար վճարում են Եվրոպան և Ուկրաինան։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրները։ Եվրոպացիները, նշում է հրատարակությունը, նույնպես համոզված են, որ Ուկրաինային աջակցությունն այժմ մեծապես կախված է իրենցից։ Երեքշաբթի Գերագույն Ռադայի պատգամավոր Իրինա Գերաշչենկոն […] ...
09:29 22.05.2025
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով2025թ. առաջին եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 117 մլրդ 693.4 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 տրլն 971 մլրդ 230.4 մլն ՀՀ դրամի համեմատ, հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով։ 2025թ. առաջին եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել […] ...