Ամբողջ Իսրայելում տեղի են ունենում բողոքի ցույցեր Նեթանյահուի դեմ. հաղորդվում է բռնությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Ամբողջ Իսրայելում տեղի են ունենում բողոքի ցույցեր Նեթանյահուի դեմ. հաղորդվում է բռնությունների մասին

13:18 25.10.2020

Իսրայելի ամբողջ տարածքում հազարավոր ցուցարարներ անցկացրել են բողոքի հարյուրավոր ակցիաներ երկրի վարչապետ Բենիամին Նեսանյահուի դեմ։ The Jerusalem Post-ը գրում է, որ ցուցարարները դժգոհում են Իսրայելում կորոնավիրուսի համավարակի նկատմամբ կառավարության սխալ արձագանքից, կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքներից, որոնք առաջադրվել են վարչապետի նկատմամբ, և երկրում առկա տնտեսական իրավիճակից:

Խոշոր ցույցեր են անցկացվել ոչ միայն երկրի բոլոր խոշոր քաղաքներում՝ Թել Ավիվում, Երուսաղեմում, Հայֆայում, այլ նաև համեմատաբար փոքր բնակավայրերում: Բացի այդ, ստացվել են հաղորդագրություններ կատաղի բախումների և ցուցարարների վրա հարձակումների մասին:

Haaretz-ի հաղորդմամբ՝ Նեթանյահուի նստավայրի մոտ հավաքվել է 2000 ցուցարար, ընդ որում՝ ցուցարարների մյուս խումբն երթով շարժվել է քաղաքի փողոցներով:

Տեղի են ունեցել բախումներ, ոստիկանությունը ձերբակալել է յոթ ցուցարարի ոստիկանության սպաներին վիրավորելու և հասարակական կարգը խախտելու համար: Maariv պարբերականը նշում է, որ Թել Ավիվում ոստիկանությունը ձերբակալել է չորս մարդու ցուցարարներին էլեկտրաշոկերով սպառնալու համար: Հաղորդվել է նաև ցուցարարների վրա մի շարք հարձակումների մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր

22:14 18.07.2025

ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր

ՀՀ ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր։ «Իսկ ինչո՞ւ է դա կարևոր. Որպեսզի պետությունը կարողանա ճիշտ ու նպատակային կազմակերպել սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը, իմանա՝ ում է պետք աջակցել և որտեղ է անհրաժեշտ բարելավում, պետք է ունենա բավարար տեղեկատվություն քաղաքացիների եկամուտների ու սոցիալական վիճակի մասին։ Եվ հիշի՛ր, հայտարարագիր […] ...

SHANTNEWS

22:00 18.07.2025

SHANTNEWS

Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համար

21:51 18.07.2025

Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համար

Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում իրավիճակը կայունացնելու և հանրապետության ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերը տարածաշրջան տեղակայելու համար, հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրին։ «Վաշինգտոնը շարունակում է աջակցել (Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ) ալ-Շարաային և ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ դադարեցնելու (իրավիճակին) միջամտելը՝ այս ճգնաժամին վերջ դրող համաձայնությունների հասնելու համար», […] ...

Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցում

21:37 18.07.2025

Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին քաղաքական համաձայնության են եկել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումներ կատարելու և Վաշինգտոնի կողմից դրանք գնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ «Կա քաղաքական համաձայնություն: Խոսքն Ուկրաինայում արտադրության ընդլայնման մեջ ներդրումներ կատարելու մասին է: Այժմ պաշտպանության նոր նախարար (Դենիս) Շմիգալը կմշակի այս առաջարկն […] ...

Լոս Անջելեսի մարզական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

21:19 18.07.2025

Լոս Անջելեսի մարզական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) ուսումնական բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։ Նրա խոսքով՝ առնվազն երեք մարդ զոհվել է «Լոս Անջելեսի իրավապահ մարմինների ուսումնական բազայում տեղի ունեցած սարսափելի միջադեպի» հետևանքով։ Ինչպես հայտնել է Fox News-ը, նրանք շերիֆի օգնականներ են եղել։ […] ...

ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

21:08 18.07.2025

ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պատվիրակության պաշտոնական հանդիպումները շարունակվում են։ Հուլիսի 18-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Պետար Դիլովի հանդիպումը։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական, արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ […] ...

BACK_TO_TOP