19:15 29.10.2020
Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը ցավակցություն է հայտնել Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի ընտանիքներին և խոստացել, որ այսօրվա հարձակումներին արձագանքը կլինի անողոք։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայում հայտարարվել է ահաբեկչական վտանգի ամենաբարձր մակարդակ։
«Կառավարության արձագանքը կլինի անողոք և անհապաղ։ Ես արդեն որոշում եմ կայացրել ահաբեկչական վտանգի ամենաբարձր մակարդակ հայտարարել ամբողջ երկրում։ Ես ուզում եմ զոհերի հարազատներին հայտնել, որ ազգը կիսում է իրենց ցավը և զգացմունքները։ Այս հարձակումը, որը նույնքան վախկոտ է, որքան բարբարոսական, ամբողջ ազգին ստիպում է սգալ»,- ասել է Կաստեքսը։
Կաստեքսը նաև հայտարարել է, որ ներկա իրադրությունում իշխանությունները կուժեղացնեն անվտանգության միջոցառումերն ամբողջ երկրում։
Տեղի ունեցած ահաբեկչությունների ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 30-ին Ազգային պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անհայտ անձը Նոտր Դամ եկեղեցու դիմաց դանակով հարձակվել էր մարդկանց վրա։ Ըստ ոստիկանության՝ կա 3 զոհ, որոնցից մի կին գլխատվել է։ Հարձակվողին ձերբակալել են։
Եվս մեկ հարձակում է տեղի ունեցել Ավինյոն քաղաքում։ Դանակով զինված տղամարդը գոռացել է «Ալահհ աքբար» և սպառնացել անցորդներին։ Ոստիկանները կրակ են բացել և սպանել հարձակվողին։
Նույն ժամանակահատվածում մեկ այլ հարձակում էլ տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Սուր գործիքով զինված տղամարդը հարձակվել է Ֆրանսիայի հյուպատոսարանի վրա՝ վիրավորելով անվտանգության աշխատակցին։ Վերջինս թեթև վնասվածքներ է ստացել։ Ոստիկանությունը ձերբակալել է չարագործին։
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...