Մակրոնը Նիցցայից ուղերձով դիմել է ֆրանսիացիներին, հայտարարել անվտանգության ուժեղացման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.98 oC

Մակրոնը Նիցցայից ուղերձով դիմել է ֆրանսիացիներին, հայտարարել անվտանգության ուժեղացման մասին

20:19 29.10.2020

Ահաբեկչական հարձակումից ժամեր անց Էմանուել Մակրոնը այցելել է Նիցցա և ուղերձով դիմել Ֆրանսիայի ժողովրդին։

«Մեզ վրա հարձակվում են հերթական անգամ, քանի որ մենք ունենք արժեքներ, մենք սիրում ենք ազատությունը, մեր հողի վրա մենք կարող ենք ազատ դավանել՝ չընկրկելով ահի առջև։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մենք չենք զիջի։ Առավոտյան մենք որոշել ենք ավելացնել ժամապահների և ոստիկանների ներկայությունը ամբողջ Ֆրանսիայում՝ դիմակայելու ահաբեկչական սպառնալիքին։ Առաջիկա ժամերին կմոբիլիզացվեն ավելի մեծ թվով զինվորականներ, նրանց թիվը 3000-ից կհասցվի 7000-ի։ Մենք կպաշտպանենք դավանանքի բոլոր վայրերը, մասնավորապես եկեղեցիները, որպեսզի սրբերի տոնն անցնի, ինչպես հարկն է։ Մենք նաև արձակուրդներից հետո կպաշտպանենք մեր դպրոցները։ Ուզում եմ մեր բոլոր հայրենակիցներին, անկախ կրոնից, ասել, որ նման պահերին մենք պետք է միավորվենք»,- ասել է Էմանուել Մակրոնը։

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հայտնել էր, որ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 30-ին Ազգային պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում Բրահիմ անունով մի տղամարդ Նոտր-Դամ եկեղեցու մոտ դանակով հարձակվել է մարդկանց վրա՝ սպանելով 2 կնոջ և 1 տղամարդու՝ գլխատելով կանացից մեկին: Հարձակվողին ձերբակալել են։

Եվս մեկ հարձակում է տեղի ունեցել Ավինյոն քաղաքում։ Դանակով զինված տղամարդը տեղի ժամանակով առավոտյան` ժամը 11-ի սահմաններում, գոռացել է Ալահու աքբար և սպառնացել անցորդներին։ Ոստիկանները կրակ են բացել և սպանել հարձակվողին։

Նույն ժամանակահատվածում մեկ այլ հարձակում էլ տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Սուր գործիքով զինված տղամարդը հարձակվել է Ֆրանսիայի հյուպատոսարանի վրա՝ վիրավորելով անվտանգության աշխատակին։ Վերջինս թեթև վնասվածքներ է ստացել։ Ոստիկանությունը ձերբակալել է չարագործին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

23:27 14.05.2025

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

23:18 14.05.2025

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...

Ամերիկյան կողմի հետ տարբեր թեմաներ են քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ Թրամփի բանագնացի հայտարարության մասին

23:09 14.05.2025

Ամերիկյան կողմի հետ տարբեր թեմաներ են քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ Թրամփի բանագնացի հայտարարության մասին

ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հայտարարությանը: «Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- «Ազատությանը» հայտնել է ԱԳՆ խոսնակը: «Ազատությունը» ԱԳՆ խոսնակից մասնավորապես հետաքրքրվել էր՝ արդյոք Հայաստանին […] ...

Թրամփի հատուկ ներկայացուցիչը կանխատեսում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կմիանան Աբրահամի համաձայնագրերին

22:57 14.05.2025

Թրամփի հատուկ ներկայացուցիչը կանխատեսում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կմիանան Աբրահամի համաձայնագրերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Նա ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերին». ի՞նչ առիթով է Ուիթքոֆը խոսել մեր խնդրի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ուիթքոֆը հարցազրույց է տվել ամերիկյան «Breit Bart»  պարբերականին և ահա այդ հարցազրույցի […] ...

Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2024 թվականի ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն Հագիվարային

22:45 14.05.2025

Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2024 թվականի ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Այսօր տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 15-րդ արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է ճապոնացի գիտնական, AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր […] ...

ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական ընկերության ներկայացուցիչները

22:33 14.05.2025

ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական ընկերության ներկայացուցիչները

ՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի նախաձեռնությամբ նախաճաշ-հանդիպում է տեղի ունեցել Mistral AI-ի ներկայացուցիչների և հայաստանյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ, […] ...

BACK_TO_TOP