Հայկական ոգին ու ֆրանսիական կոփվածությունը նրան դարձրին աշխարհի լավագույն կիսապաշտպանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+27.09 oC

Հայկական ոգին ու ֆրանսիական կոփվածությունը նրան դարձրին աշխարհի լավագույն կիսապաշտպանը

16:06 25.06.2018

Ռուսական sports.ru կայքը այս վերնագրով հոդվածում անդրադարձել է հայազգի Յուրի Ջորկայեֆի կյանքին ու կենսագրությանը: Հոդվածագիրը անդրադառնում է Ջորկայեֆի հայկական ծագմանը: Նրա մայրն է հայ՝ Մարի Օհանյանը: Մոր արմատների մեջ նաև իսպանուհու արյուն կա: Իսկ հայրը՝  Ժան Ջորկայեֆը կալմիկի ու լեհուհու խառնուրդ է:

Յուրիի հայրը՝ Ժանը, ևս հայտնի ֆուտբոլիստ է եղել: Նա երկու անգամ ճանաչվել է Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստ, մասնակցել է 1966 թվականի Աշխարհի առաջնությանը:

Իսկ Յուրին իր մարզական կարիերան սկսել է 16 տարեկանում:  Սկզբում հանդես է եկել «Գրենոբլ» ակումբում,  5 տարում մասնակցել է 82 խաղի և խփել 23 գնդակ:

 

«Գրենոբլից» Յուրին տեղափոխվել է «Ստրասբուրգ», ապա արդեն հեղինակավոր «Մոնակո»: Հենց այստեղ էլ նա հայտնի դարձավ: Ջորկայեֆը ստանձնեց ակումբի ռմբարկուի դերը: Նրան անվանում էին  օձ, նրա համար, որ հակառակորդի տուգանային հրապարակում  շարժվում էր անկանխատեսելի հետագծով, իսկ  դարպասապահները չէին հասկանում, թե ինչ ուղղությամբ է թռչում գնդակը նրա հարվածից հետո: Աշխարհին Ջորկայեֆը հայտնի դարձավ 1992 թվականին,  իսկ  1993/94  սեզոնին նա Ֆրանսիայի առաջնության ռմբարկուն եղավ և հրավիրվեց հավաքական:    Առաջին միջազգային տիտղոսը նա նվաճել է 1996 թվականին՝ «ՊՍԺ»-ի կազմում դառնալով գավաթակիրների գավաթակիր:

 

Նույն 1996-ին Ջորկայեֆը  տեղափոխվում է «Ինտեր», խաղում Վիերիի և  Ռոնալդոյի հետ:

 

Նույն տարվա հոկտեմբերին իտալական  «La Gazzetta dello Sport»  պարբերականը Ջորկայեֆին անվանեց  «լույսի շող» «Ինտերում»: Հետո նրան անվանեցին «DJ»՝ անվան ու ազգանվան առաջին տառերով: Այդ անունը նրան դուր եկավ:

«Իմ դրած ձայնասկավառակների տակ պարում էր ամբողջ թիմը»,- ասում էր Ջորկայեֆը:

Առաջին սեզոնում  նա դարձավ 14 գոլի հեղինակ, իսկ 1997-ին ճանաչվեց «Ինտերի» լավագույն խաղացող:

«Ինձ չեն հերիքում Ջորկայեֆի նման խաղացողներ՝ անկանխատեսելի,  տեխնիկապես ուժեղ և բացառիկ ինտուիցիայով»,- գրել էր Յուրիի մասին «Ինտերի» մարզիչը՝ Չեզարե Մալդինին:

1998-ին «Ինտերի» կազմում Ջորկայեֆը դարձավ ՈՒԵՖԱ-ի գավաթակիր:

 

  Իքս մեծագույն փառքին  Ջորկայեֆը հասավ 1998-ին, երբ Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն: Ֆրանսիայի  ամբողջ հայ համայնքը և աշխարհի ամբողջ հայությունը այդ տարի երկրպագում էր Ֆրանսիայի հավաքականին, որի կազմում հանդես էր գալիս ևս մեկ հայ՝ Ալեն Բոգոսյանը:

Եվրո 2000-ի վիճակահանության արդյունքներով Ֆրանսիայի հավաքականն ու Հայաստանի հավաքականը հայտնվեցին նույն ենթախմբում: Հետո Ջորկայեֆը խոստովանել էր, որ դա շատ կարևոր էր իր համար: Նա նշել էր, որ մեծացել է Ֆրանսիայի  հայկական համայնքում և միշտ շատ է կապված եղել հայերի հետ: Ֆրանսիացիները հայերին հաղթեցին, իսկ Ջորկայեֆը Երևանում դարձավ գոլի հեղինակ: Ջորկայեֆն ասել էր, որ խաղը  և արդյունքը  կապ չունեն այն զգացողությունների հետ, որ ունեցել է հայրենիքում:

Կարիերան ավարտեց  Ջորկայեֆը 2006-ին՝ 38 տարեկանում: Վերջի տարիներին նա  խաղացել է Գերմանիայում, Անգլիայում և ԱՄՆ-ում:

Ներկայումս ապրում է Նյու Յորքում, զբաղվում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերով: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ Ջորկայեֆը խոստովանել է, որ դեմ չէր լինի ինչ-որ մի ժամանակ գլխավորել Հայաստանի հավաքականը:

«Հայկական բրիլիանտ՝ ֆրանսիական շրջանակում»,- այսպես են կոչում Ջորկայեֆին: Նա ամբողջ կյանքը  պաշտպանել է ֆրանսիական դրոշը, բայց հոգով միշտ նվիրված է եղել Հայաստանին: Նաև ամբողջ կարիերայի ընթացքում փորձել է աշխարհի ուշադրությունը սևեռել Հայոց ցեղասպանության ճանաչման  հարցին:

Երբ նա առաջին անգամ գոլ խփեց թուրքական ակումբներից՝ «Գալատասարայի» դարպասը, հետևյալ  միտքը նշեց:

«Սա իմ առաջին պատասխանն էր թուրքերի կողմից իրականացված  ցեղասպանությանը»:

Ի պատասխան՝ 1998 թվականին Անկարան արգելեց նրան աշխարհի հավաքականի կազմում մուտք գործել Թուրքիա:  Նրա ընդգրկումը աշխարհի հավաքականի կազմում Թուրքիայում ընդունեցին որպես անձնական վիրավորանք: Իսկ Ջորկայեֆը հայտարարեց, որ ինքը բացարձակ ցանկություն չի ունեցել լինել Թուրաիքյում:

 

Նման դեպք տեղի ունեցավ նաև 2000 թվականին Թուրքիա-Ֆրանսիա խաղի ժամանակ: «Turkiye» թերթը գրեց, թե  հայերի անհիմն մեղադրանքները մեծ քաղաքականությունից մեծ սպորտ են հասել: Ավելի ուշ, հայտնի իրադարձությունից հետո,  Ջորկայեֆն ու Ալեն Բոգոսյանը հատուկ շնորհակալություն հայտնեցին  Ֆրանսիայի նախագահին  Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Իսկ գիտե՞ք՝ ինչ էր անում Ջորկայեֆը, երբ տեղափոխվում էր նոր ակումբներ:

«Երբ ես տեղափոխվում էի նոր ակումբ, հետևաբար և նոր քաղաք, ես վերցնում էի հեռախոսագրքերը և հայկական ազգանուններով համարներ փնտրում:  Սկզբում չէի ասում, թե ով եմ: Ուղղակի ներկայանում էի որպես հայ, որը նոր է տեղափոխվել այս քաղաք, որովհետև նոր ծանոթներս միանգամից չէին հավատում, որ ես Ջորկայեֆն եմ, Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը»,- խոստովանել է Ջորկայեֆը:

 

Մի անգամ Ջորկայեֆի փառահեղ խաղը դիտելուց հետո Չեզարե Մալդինին հետևյալ խոսքերն է ասել․

«Հայկական ոգին ու ֆրանսիական կոփվածությունը նրան դարձրին աշխարհի լավագույն կիսապաշտպանը»:   

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները

10:15 21.08.2025

Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները

Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները և առաջիկա նորարարական լուծումները։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու իրավական տեղեկատվության թափանցիկությունն ու օգտագործման հարմարավետությունը՝ ստեղծելով ժամանակակից, ինտեգրված և արդյունավետ թվային միջավայր ինչպես պետական մարմինների, այնպես էլ հանրության համար։ Այս նախաձեռնությամբ նախատեսվում է ստեղծել միասնական թվային հարթակ, որտեղ իրավական ակտի […] ...

Հայաստանի Մ17 հավաքականը երկրորդ անգամ ևս հաղթել է Մոլդովայի թիմին

10:11 21.08.2025

Հայաստանի Մ17 հավաքականը երկրորդ անգամ ևս հաղթել է Մոլդովայի թիմին

Հայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ երկրորդ ընկերական խաղում ևս հաղթել է, այս անգամ 3-2 հաշվով։ Հայ ֆուտբոլիստները պարտվում էին 0-2 հաշվով, սակայն երեք գոլ են կարողացել խփել և հաղթանակ կորզել։ Իդեպ վերջին գոլը խփել են մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականից աչքի են ընկել Անդրանիկ Երվանդյանը, Մհեր Հարությունյանն ու Տիգրան Օհանյանը։ Օգոստոսի 18-ին կայացած […] ...

Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը

10:06 21.08.2025

Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին ժամը 10:00- 18:00-ը կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը: ...

Նեթանյահուն հրամայել է կրճատել ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված գործողությունը

10:01 21.08.2025

Նեթանյահուն հրամայել է կրճատել ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված գործողությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է կրճատել Գազայի հատվածում արմատական ​​վերջին հենակետերի ոչնչացման և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման ջախջախման ժամկետը՝ մինչև Գազա քաղաքի գրավման ծրագրերի հաստատումը, հաղորդում է վարչապետի գրասենյակը։ «Գազա քաղաք զորքեր մտցնելու ծրագրերի հաստատումից առաջ վարչապետը հրամայել է կրճատել գործողությունը՝ ահաբեկչական վերջին հենակետերը հնարավորինս արագ վերացնելու և ՀԱՄԱՍ-ին վերջնական ջախջախելու համար», – ասվում է […] ...

«Ռեալը» հաղթանակով է մեկնարկել Լա լիգայում

09:53 21.08.2025

«Ռեալը» հաղթանակով է մեկնարկել Լա լիգայում

Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Օսասունային»։ «Ռեալի» հաղթական գոլը խփել է Կիլիան Մբապեն` 51-րդ րոպեին իրացնելով 11-մետրանոցը։ «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի օրոք անցկացրել է առաջին տնային հանդիպումը։ «Ռեալում» նորամուտը նշել է Ֆրանկո Մաստանտուոնոն։ ...

Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

09:48 21.08.2025

Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կամարիս, Արամուս, Կաթնաղբյուր և Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP