Ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են հայկական կողմի գերիների սոցցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում կառավարել այդ էջերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+26.09 oC

Ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են հայկական կողմի գերիների սոցցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում կառավարել այդ էջերը

13:49 03.11.2020

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ձեռք է բերել օբյեկտիվ բնույթի նոր ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը, ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշիվներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից՝ հաճախ յուրաքանչյուր անգամ մուտք գործելով տարբեր սարքերով՝ համակարգիչ, բջջային հեռախոս, Ipad: Դա անում են տարբեր օրերի ու ժամերի։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ հայկական էջերից շարունակվում է տարածվել ատելություն, Հայաստանում և Արցախում հասարակական ու քաղաքական ներքին թշնամանք հրահրող, հասարակությունում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր:

Ուստի, պետք է ցուցաբերել բացառիկ զգուշություն սոցիալական ցանցերով տարածվող նյութերից օգտվելիս կամ դրանք տարածելիս՝ ստուգելով տարածվող նյութի իսկությունն անգամ այն պարագայում, երբ անձամբ ճանաչում ենք էջի օգտատիրոջը:
Հրապարակում ենք ևս մի քանի ապացույց: Այս և մյուս բոլոր նյութերը փաստագրված են Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից՝ միջազգային մարմիններին ըստ իրավասության ուղարկելու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորությունները

13:06 19.06.2025

ԿԳՄՍ փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն Դը Մյույզերին: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է դեսպանի այցը նախարարություն՝ կարևորելով բարեկամական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև: Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները կրթության, մշակույթի […] ...

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

12:59 19.06.2025

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 19-ի ցերեկը, 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 19-ի ցերեկը, 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին կեսօրից հետո առանձին […] ...

ՀՀ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն մասնագիտական լսումներ և դիտումներ կանցկացնի

12:52 19.06.2025

ՀՀ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն մասնագիտական լսումներ և դիտումներ կանցկացնի

2025 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին։ 1. ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների լսումներին հրավիրվում են մասնակցելու ֆլեյտա, կլարնետ, սաքսոֆոն, գալարափող, ալտ, շեփոր, տենոր, բարիտոն և տուբա երաժշտական գործիքներին տիրապետող զորակոչիկները։ Զորակոչիկների լսումներն անցկացվելու են N […] ...

Մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից․ Տուլիպա

12:47 19.06.2025

Մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից․ Տուլիպա

«Արարատ-Արմենիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Տուլիպան խոսել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանության մասին. «Վիճակահանությամբ մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից։ Երկու թիմերն էլ իրենց կազմերն ակտիվորեն համալրում են որակյալ խաղացողներով, ինչը շատ մրցունակ որակավորման փուլ է մեզ խոստանում։ Մենք հավատում ենք, որ «Արարատ-Արմենիան» հաղթելու մեծ ցանկությամբ լեցուն լավ թիմ կձևավորի։ Մեր նպատակին […] ...

Պայթեցման աշխատանք՝ Տավուշի մարզում

12:37 19.06.2025

Պայթեցման աշխատանք՝ Տավուշի մարզում

Այսօր՝ ժամը 14:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհի կառուցման նպատակով Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի հարակից հատվածում կիրականացվի պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: «Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-նշվում է հաղորդագրությունում։ ...

Ynet. Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում 65 մարդ է վիրավորվել

12:29 19.06.2025

Ynet. Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում 65 մարդ է վիրավորվել

Իսրայելում առնվազն 65 մարդ է վիրավորվել Իրանից առավոտյան հրթիռակոծության հետևանքով, հաղորդում է Ynet պորտալը՝ հղում անելով շտապօգնության ծառայություններին։ Նրանցից երեքը ծանր վիճակում են, երկուսը՝ միջին ծանրության, 42 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, 18-ը՝ վիրավորվել ռմբապաստարաններ փախչելիս։ Հաղոդվում է, որ հրթիռներից մեկի ընկնելու հետևանքով վնաս է հասցվել երկրի հարավում գտնվող Բեեր Շևա քաղաքում գտնվող Սորոկա հիվանդանոցի […] ...

BACK_TO_TOP