21:15 03.11.2020
«Սա սովորական պատերազմ չէ․ այստեղ 2-րդ ցեղասպանության ռիսկ կա»․ այս ամենն արձանագրել են եվրոպական 11 երկրներից Հայաստան ժամանած պատգամավորները, լրագրողներն ու երիտասարդները։ Պատվիրակությունը Հայաստանում է Հայկական բարեգործական ընդհանուր միության եվրոպական գրասենյակի նախաձեռնությամբ։ Հյուրերն արդեն հասցրել են լսել Հայաստան եկած արցախցիների գլխով անցածը և պատրաստվում են վաղն էլ մեկնել Արցախ ու անձամբ տեսնել այդ ամենը։ Այցի նպատակն է եվրոպական երկրներին տեղեկացնել պատերազմի իրական վտանգների մասին և նրանց փոխանցել ողջ ճշմարտությունը։
«Կիրակի օրը ցեղասպանության թանգարան էինք այցելել։ Մի ցնցող պատկեր նկատեցինք․ լուսանկարում թուրք զինվորներն էին հայերի կտրած գլուխների հետ։ Եվ երեկ ես լսեցի վարձկաններից մեկի խոստավանությունը, թե լրացուցիչ գումար կստանար, եթե կարողանար կտրեր հայերի գլուխները։
Աֆղանստանից, Պակիստանից, Սիրիայից Թուրքիան մարդկանց բերել է ու փող է տալիս, որ նրանք քաղաքացիական մարդկանց սպանեն, գլուխ կտրեն։ Ուստի կարծում եմ, որ մենք պետք է ինչ-որ բան անենք՝ կանխելու ռիսկը։ Հենց այս պատճառով, մենք պետք է կանխենք ցեղասպանությունը։ Մենք եվրոպական մեր պետություններից ավելին ենք ակնկալում։ Նրանք պետք է գործեն՝ կանխելու ցեղասպանությունը։
Այն, ինչ տեղի է ունեցել մեկ դար առաջ, և այն, ինչ տեսնում ենք հիմա՝ 21-րդ դարում, մի եզրակացության է բերում՝ իրական ռիսկ կա։ Երեկ մենք Վիեննայում, մինչ այդ Ֆրանսիայում, ահաբեկչական հարձակումների ականտես եղանք։ Ահաբեկչությունը, իսլամիզմը, ջիհադիզմը ռիսկ է։ Ռիսկ է Արևմուտքում, Արևելքում, ամենուր։ Ուստի այն ռիսկը, որ մենք տեսնում ենք Եվրոպայում, այստեղ է տեղի ունենում՝ Արցախում»,- նշեց Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինարրիտուն։
Մանրամասները՝ տեսանյութում։
11:00 18.06.2025
Թենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում: Երրորդ ենթախմբում ընդգրկված մեր հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին: Մենախաղում հաղթանակ են տարել Ալեքսանդրա Կորնևան (6-1, 6-1) ու Ալինա Սողոմոնյանը (6-4, 1-6, 6-3) հաշվով։ Անի Ամիրաղյանն ու Ալինա Սողոմոնյանը հաղթել են զուգախաղում (6-2, 6-1) հաշվով։ ...
10:41 18.06.2025
ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժածՀունիսի 18-ին, ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Chevrolet» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է գովազդային վահանակի սյանը։ Փրկարարները […] ...
10:31 18.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստըՀունիսի 17-18-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ […] ...
10:25 18.06.2025
Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը: Խաղերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Խաղային առաջին օրը խմբային փուլի հանդիպումներն են անցկացրել 7-9-րդ դասարանների թիմերը: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Կոտայք՝ Չարենցավանի […] ...
10:19 18.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:13 18.06.2025
Հրդեհ Լվովյան փողոցում․ տուժածներ չկանՀունիսի 17-ին, ժամը 18:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա ձորում՝ շինությունում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի թիվ 25/43 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։14-ին, մարվել՝ 19։59-ին։ […] ...