19:57 05.11.2020
Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի աշխատակիցները Արցախից Գյումրի են տեղափոխվել: Մի քանի տիկնիկային ներկայացումներ են կազմակերպել արցախցի փոքրիկների համար, բայց այսքանով չեն սահմանափակվել: Ձևող ու կարող բանվորուհիների խումբ են կազմել ու տաք գլխարկներ են կարում առաջնագծում կանգնած զինվորների համար: Հաղթանակը մոտեցնելու և նորից Շուշի վերադառնալու ցանկությունը մեծ է, իսկ դրան հասնելու համար ցանկացած նախաձեռնություն կարևոր է:
Շուշիի պետական թատրոնի աշխատակիցներն իրենց հարազատների հետ Գյումրիի հյուրատներից մեկում են իջևանել: Հյուրատան ճաշասենյակը փոքրիկ արտադրամասի են վերածել: Հումքը բերում են ու սկսվում է աշխատանքի բաժանումը՝ Աշխենն ու Լիլիթը ձևում են, տիկին Լիրան կարում է, Լուսինեն ու Լաուրան վերջին շտրիխներն են ուղղում։ Արվեստագետները ժամանակավորապես դարձել են նաև արհեստավորներ:
«Մշակույթը, իհարկե, մի կողմ չենք դրել: Պարզապես արհեստն արվեստի հետ միասին աշխատում ենք, որովհետև երբեմն հանպատրաստից նաև ներկայացումներ ենք ցուցադրում: Ինչ վիճակում էլ մեզ դնեն, մենք արարելու ենք: Սա ենք ուզում ասել»,- shantnews-ի հետ զրույցում ասում է Շուշիի պետական թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը:
Տիկին Լիրան խմբի ամենափորձառու դերձակն է: Երկար տարիներ Ստեփանակերտի կարի ֆաբրիկայում է աշխատել: Աշխատանքը, տունն ու տեղը ժամանակավոր է թողել: Վստահ է՝ շուտով վերադառնալու է, իսկ մինչ այդ, փոքրիկ արտադրամասի միակ կարի մեքենան նրան է վստահված:
«Եկել եմ Շուշիից, բայց աշխատում եմ Ստեփանակերտի կարի ֆաբրիկայում՝ իտալական վերարկուներ էինք կարում: Եկել ենք այստեղ՝ Գյումրի: Մեզ շատ լավ են ընդունել: Մենք էլ որոշեցինք ինչ-որ բանով օգտակար լինել մեր զինվորներին: Մեր հայրենիքը, հողը, տունը, մշակույթը, ամեն ինչ այնտեղ է»,- shantnews-ին պատմում է Շուշիի բնակիչ Լիրա Գայամյանը:
Լիլիթը գյումրեցի է, 7 տարի առաջ է Շուշի տեղափոխվել, աշխատանքային առաջարկն է ստիպել: Տուն է վերադարձել, բայց ժամանակավոր: Այստեղ էլ գործընկերների հետ նաև պահածոներ է պատրաստել՝ արցախցի հյուրերի համար ձմռան պաշարն է:
«Շուշիում էլ 70 հատ պահածո պատրաստել ու թողել եմ: Ես ինքս գյումրեցի եմ, տուն եմ վերադարձել, բայց շատ լավ հասկանում եմ շուշեցիներին: Նրանք օր առաջ ուզում են վերադառնալ իրենց տները: Վերադառնալու ենք անպայման: Էլի գնալու ենք Շուշի՝ մեր թատրոնը, նորից ու ավելի լավ ծրագրերով ենք աշխատելու»,- նշում է Շուշիի պետական թատրոնի պրոդյուսեր Լիլիթ Մկրտչյանը:
Շուշիի ռմբակոծված մշակույթի տանն են մնացել նաև թատրոնի տիկնիկները: Դրանք Գյումրիում նորերով են փոխարինել:
Այստեղ արցախցի երեխաների համար տիկնիկային երեք ներկայացում են խաղացել: Առաջին անգամ Շուշիի թատրոնի տիկնիկները խոսում են միաժամանակ Արցախի և Գյումրվա բարբառներով:
Ներկայացումները լիարժեք չեն կարող լինել նաև այն պատճառով, որ թատրոնի դերասանների մեծ մասն այսօր առաջնագծում է: Նրանց հետ ամենօրյա հեռախոսազրույցների ընթացքում թատրոնի տնօրենը նաև հետագա աշխատանքն ու ծրագրերն է քննարկում: Հաղթանակից հետո Շուշի են վերադառնալու, նոր ներկայացումներ են բեմադրելու ու խոստանում են Գյումրի գալ արդեն հյուրախաղերով:
14:00 18.06.2025
Հունիսի 19-ին կդադարեցվի Արմավիրի և Սյունիքի մարզերի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ (Էջմիածնի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հունիսի 19-ին ժամը 09։00-ից մինչև հունիսի 20-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Գրիբոյեդով, Ակնաշեն, Գայ, Լուսագյուղ, Ջրառատ, Ջրարբի, Ապագա, Պտղունք, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Արևաշատ, Ոսկեհատ, Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Շահումյան, Դաշտ, Այգեշատ, Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած, […] ...
13:53 18.06.2025
Իրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտները շարունակում են աշխատանքըԻրանի միջուկային օբյեկտները գործում են բնականոն ռեժիմով։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷՕԻ) ղեկավար Մոհամմադ Էսլամին։ «Միջուկային օբյեկտներում պայմանները լավն են։ Մեր գործընկերների մարտական ոգին միջուկային օբյեկտներում գերազանց է, և նրանք աշխատում են եռանդուն», – նրա խոսքերն է մեջբերում Fars լրատվական գործակալությունը։ ...
13:45 18.06.2025
Հանուն խաղաղության․ Ռոնալդուն մարզաշապիկ է նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ ԹրամփինՊորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Պորտուգալիայի ազգային հավաքականի մարզաշապիկը Թրամփին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ և Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտան։ Շապիկի վրա, բացի Ռոնալդուի ստորագրությունից, գրված է. «Նախագահ Դոնալդ Թրամփին՝ հանուն խաղաղության»։ Թրամփի խորհրդականը սոցիալական ցանցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահը ստացել է […] ...
13:41 18.06.2025
ԱԺ-ն շարունակել է ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումըԱզգային ժողովը հունիսի 18-ին շարունակել է ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը, որը սկսվել էր նախորդ օրը: Հաշվետվության վերաբերյալ հարակից զեկույց է ունեցել Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը: «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը բոլոր էական առումներով տալիս է ճշմարիտ եւ իրական պատկերը՝ կիրառելի հիմունքների համաձայն: Եվ ըստ այդմ՝ Հաշվեքննիչ […] ...
13:35 18.06.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն ու ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող մի շարք հարցերՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը շնորհավորել է պարոն Թիմանին պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել ԱՄՀ-ի հետ արդյունավետ համագործակցությունը։ Քննարկվել են էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ ...
13:27 18.06.2025
Կարծում եմ՝ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի. վարչապետԿարծում եմ՝ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դա տեղի կունենա արագ, և իմ հանձնարականն է ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»,-գրել է վարչապետը: ...