17:39 05.11.2020
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Շենգենյան գոտու սահմաններին վերահսկողության ուժեղացման մասին՝ պայմանավորված ահաբեկչական սպառնալիքների աճով։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնը ասել է Իսպանիայի սահման կատարած այցի ժամանակ։
«Մենք այդ վերահսկողության շրջանակներում որոշել ենք կրկնապատկել սահմանին տեղակայված ուժերի քանակը։ Ոստիկանների, ժանդարմների, զինվորականների թիվը 2400-ից կդառնա 4800»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Շենգենյան գոտու մեջ է մտնում 26 երկիր, որոնց միջև ներքին սահմանային վերահսկողություն չի գործում։ Դա կազմում է 4,3 միլիոն քառակուսի կմ տարածք՝ 400 մլն բնակչությամբ։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 29-ին, երբ մուսուլմանները տոնում էին Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը, Ֆրանսիայում մի շարք ահաբեկչություններ տեղի ունեցան, որից հետո Ֆրանսիայի կառավարությունը գործի դրեց ահաբեկչության դեմ պայքարի ծրագիրը։
Փարիզի և իսլամական աշխարհի միջև լարվածություն էր սկսվել 3 շաբաթ առաջ, երբ Ֆրանսիայում գլխատվեց ուսուցիչ Սեմուել Փեթին, որը դասի ժամանակ ցույց էր տվել Մուհամեդ մարգարեին պատկերող ծաղրանկարներ։ Մակրոնը Ֆրանսիայում հայտարարեց պայքար ծայրահեղականության դեմ՝ նաև նշելով, որ Ֆրանսիայում չեն հրաժարվի ծաղրանկարների հրապարակումից։ Սա մեծ զայրույթ առաջացրեց աշխարհի մուսուլմանների շրջանում։
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...