Բասկերի երկրի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+36.09 oC

Բասկերի երկրի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի

13:36 09.11.2020

Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի։ Այս մասին հաղորդում է ԱՀ ԱԳՆ-ը։
«Բանաձևում մասնավորապես նշված է․
?Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի բանակը հարձակվել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վրա: Այս հարձակման ընթացքում, ռազմական օբյեկտների հետ մեկտեղ, հրթիռակոծվել ու ռմբակոծվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները (բնակարաններ, դպրոցներ, հիվանդանոցներ և այլն), հատկապես՝ մայրաքաղաք Ստեփանակերտում:
Այդ ժամանակվանից ի վեր` քաղաքացիական և զինվորական բազմաթիվ զոհերից և նյութական լուրջ վնասներից հետո, երկու կողմերն էլ համաձայնվել են հրադադար հաստատել, սակայն այն ամբողջապես չի հարգվում:
❗️ Հաշվի առնելով վերոնշյալը՝ #Ալկիսայի քաղաքային խորհուրդը.
◾️ Իր համերաշխությունն է հայտնում Արցախի ժողովրդին և իր ցավակցությունն է հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին:
◾️ Կոչ է անում միջազգային հանրությանը և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին քայլեր ձեռնարկել՝ զինադադարը կայուն և ամուր դարձնելու ուղղությամբ:
◾️ Վերահաստատում է, որ Արցախի բարդ պատմական հարցի միակ կենսունակ և կայուն լուծումը պետք է բխի ազնիվ երկխոսության և կառուցողական բանակցությունների, և այն պետք է հիմնված լինի Արցախի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության կամարտահայտության վրա:
◾️ Ալկիսայի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել միջազգային համագործակցության շրջանակներում ամենամյա հատկացվող միջոցներից մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման համար»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվեց խարդախության մեղադրանքով հետախուզվողը․ խափանման միջոցը՝ կալանք

18:20 19.08.2025

Ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվեց խարդախության մեղադրանքով հետախուզվողը․ խափանման միջոցը՝ կալանք

Օգոստոսի 17-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ չվերթից հետո ձերբակալվել է 59-ամյա օտարերկրյա քաղաքացի։ Նա 2001 թվականի օգոստոսի 15-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

18:12 19.08.2025

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Մանրամասները՝ ՔԿ-ի տեսանյութում։ ...

Իրակլի Եղոյանը տեղափոխվել է Նիդերլանդների ուժեղագույն լիգա

18:05 19.08.2025

Իրակլի Եղոյանը տեղափոխվել է Նիդերլանդների ուժեղագույն լիգա

Վրաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Իրակլի Եղոյանը «Վիտեսից» տեղափոխվել է «Էքզելսիոր», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայազգի ֆուտբոլիստի հետ ստորագրվել է 3 տարվա պայմանագիր: 21-ամյա Եղոյանն իր նոր ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակում: «Տվենտեի» սանը «Վիտեսի» կազմում առաջին մրցաշրջանում 37 խաղում խփել է 9 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում: «Էքզելսիորը» նախորդ մրցաշրջանում Նիդերլանդների երկրորդ […] ...

SHANTNEWS

18:00 19.08.2025

SHANTNEWS

Արարատի բնակիչը ամառանոցում առանձնապես խոշոր չափի թմրանյութ էր պահում․ նա ձերբակալվել է

17:52 19.08.2025

Արարատի բնակիչը ամառանոցում առանձնապես խոշոր չափի թմրանյութ էր պահում․ նա ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն օգոստոսի 16-ին տեղեկություններ էին ստացել, որ Արարատ քաղաքի 63-ամյա բնակիչը իր ամառանոցում կանեփ է աճեցնում և թմրանյութ պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 63-ամյա տղամարդու ամառանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 4 թուփ, ինչպես նաև յուրահատուկ հոտով դեղնականաչավուն չորացված զանգվածով երկու փաթեթ՝ մեկը 290, իսկ մյուսը՝ 825 գրամ քաշով։ […] ...

Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով

17:43 19.08.2025

Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։ Ստորև ներկայացվում են երկու երկրների ղեկավարների հայտարարությունները.   Նիկոլ Փաշինյան. «Իրանի Իսլամական Հանրապետության մեծարգո նախագահ, նորին գերազանցություն պարոն Փեզեշքիան, Հայաստանի և Իրանի կառավարությունների հարգելի ներկայացուցիչներ, հարգելի ներկաներ, Նախ և առաջ ցանկանում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում ջերմորեն ողջունել Իրանի Իսլամական […] ...

BACK_TO_TOP