15:04 09.11.2020
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Գերմանիայի կանցլերը նշել է, որ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները պետք է միասին պայքարեն կորոնավիրուսի համավարակի, կլիմայի փոփոխությունների և ահաբեկչության դեմ։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Մերկելն այս մասին հայտարարել է Բեռլինում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։
«Ամբողջ աշխարհը հատուկ հետաքրքրությամբ յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ հետևում է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին։ ԱՄՆ-ի քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը։ Ես սրտանց շնորհավորում եմ Ջոզեֆ Բայդենին ԱՄՆ-ի 46-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Ջոզեֆ Բայդենն իր բազմամյա փորձը կներդնի ներքին և արտաքին քաղաքականության մեջ։ Նա լավ գիտի Գերմանիան և Եվրոպան»,- ասել է Մերկելը։
Գերմանիայի կանցլերը նաև շնորհավորել է Կամալա Հարիսին փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ՝ նշելով, որ նա կարող է դառնալ «հնարավորությունների օրինակ ԱՄՆ-ում»։
«ԱՄՆ-ն և Գերմանիան՝ որպես ԵՄ անդամ, պետք է լինեն միասին՝ հաղթահարելու մեր ժամանակի մեծ մարտահրավերները, կողք կողքի պայքարելու կորոնավիրուսի համավարակի, գլոբալ տաքացման և դրա հետևանքների, ահաբեկչության դեմ, կանգնեն կողք կողքի՝ հանուն ազատ համաշխարհային տնտեսության և առևտրի»,- ասել է Մերկելը։
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...