Ավելի քան 90 երկրներից մուտք են գործել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայք. Արման Թաթոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+36.09 oC

Ավելի քան 90 երկրներից մուտք են գործել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայք. Արման Թաթոյան

16:44 09.11.2020

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ավելի քան 90 երկրներից մուտք են գործել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայք՝ ծանոթանալու ադրբեջանական կողմի դաժանությունների վերաբերյալ Պաշտպանի ուսումնասիրություններին։
«Սեպտեմբերի 27-ից սկսած այցելուների 82 տոկոսը եղել են նոր օգտատերեր, որոնք ավելի հաճախ փնտրել են Պաշտպանի գործառույթների մասին ինֆորմացիա և մուտք գործել զեկույցների բաժին։
Տվյալները վերցված են Google Analytics համակարգից։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է աշխարհին ներկայացնել ադրբեջանական կողմից խաղաղ բնակիչների նկատմամբ կատարվող դաժանություններն ու պատերազմական հանցագործությունները»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հերթագրման նոր՝ հիբրիդային համակարգ հաշվառման քննական բաժիններում. ՆԳՆ

17:19 28.07.2025

Հերթագրման նոր՝ հիբրիդային համակարգ հաշվառման քննական բաժիններում. ՆԳՆ

ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում հաշվառման-քննական ստորաբաժանումներում հերթերի կանոնակարգմանն ու կուտակումների նվազեցմանն ուղղված միջոցառումների լավարկումը շարունակվում է։ Մասնավորապես՝ հունիսի սկզբից գործարկվել է հերթագրման նոր՝ հիբրիդային համակարգ, որը հնարավորություն է տալիս համատեղել առցանց հերթագրումը կենդանի հերթի հետ՝ ապահովելով առավել հարմարավետ և արդյունավետ սպասարկում։ Եթե նախկինում՝ օրվա ընթացքում կարող էին հերթագրվել սահմանափակ թվով քաղաքացիներ՝ այն էլ […] ...

Դավիթ Խուդաթյանը «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

17:10 28.07.2025

Դավիթ Խուդաթյանը «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Պողոսյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին այս ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար և հավաստիացրել է, որ պարոն Պողոսյանն ունի հարուստ աշխատանքային փորձ, որը միանշանակ ծառայեցվելու է ընկերության արդյունավետ կառավարմանը։ «Երևանի ՋԷԿ»-ն առանցքային նշանակություն ունի ՀՀ էներգետիկ համակարգում և […] ...

Կարծում եմ՝ «Այաքսի» նման ակումբն իդեալական տարբերակ է․ Սմոլով

17:00 28.07.2025

Կարծում եմ՝ «Այաքսի» նման ակումբն իդեալական տարբերակ է․ Սմոլով

«Կրասնոդարի» նախկին ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովը պատմել է, որ Ռուսաստանի չեմպիոնի ավագ Էդուարդ Սպերցյանը խորհրդակցել է իր հետ Եվրոպա հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ «Մենք շատ ենք խոսել, նա խորհրդակցել է ինձ հետ։ Ես իսկապես ուզում եմ, որ նրա երազանքն իրականանա։ Հնարավոր է՝ այսօրվա Իտալիան նրան ավելի շատ կհամապատասխանի, քան Իսպանիան։ Իսպանիայում ֆուտբոլը շատ կոմպակտ է. քիչ ժամանակ […] ...

Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևանում, Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզերում

16:54 28.07.2025

Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևանում, Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 29-րդ փողոցի, Բաբայան փողոցով և Ազատության պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության ձեռնարկությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լուկաշինի 2-րդ և 3-րդ փողոցների առանձնատների գազասպառողների, ժամը 09:30-ից […] ...

Շրջակա միջավայրի նախարարը հանդիպում է ունեցել Կանաչ կլիմայի հիմնադրամի քարտուղարության պատվիրակության հետ

16:47 28.07.2025

Շրջակա միջավայրի նախարարը հանդիպում է ունեցել Կանաչ կլիմայի հիմնադրամի քարտուղարության պատվիրակության հետ

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) քարտուղարության պատվիրակության հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր հիմնադրամի գործունեության պաշտոնական ներկայացումը, ինչպես նաև Հայաստանի և ԿԿՀ-ի միջև ձևավորված դրական, կառուցողական և ընդլայնվող համագործակցության վերահաստատումը։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գարսենյակ» ՊՀ տնօրեն Արմեն Եսոյանը։ Քննարկումների ընթացքում կողմերը անդրադարձել […] ...

Լենոքս Լյուիսը կարծում է, որ Ալեքսանդր Ուսիկին հաղթելու հնարավորություն ունի միայն Ջոզեֆ Փարքերը

16:40 28.07.2025

Լենոքս Լյուիսը կարծում է, որ Ալեքսանդր Ուսիկին հաղթելու հնարավորություն ունի միայն Ջոզեֆ Փարքերը

Աշխարհի նախկին չեմպիոն Լենոքս Լյուիսը կարծում է, որ այսօրվա դրությամբ պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի հետ մենամարտում հաղթելու հնարավորություն ունի միայն WBO-ի ժամանակավոր չեմպիոն Ջոզեֆ Փարքերը, հաղորդում է Seconds Out-ը: «Ջոզեֆ Փարքերն այս պահին ունի հաղթելու ամենամեծ հնարավորությունը։ Կարծում եմ՝ նրանք պարզապես «սառեցնում» են Փարքերին։ Ջոզեֆին հաջորդ մենամարտը պետք է, […] ...

BACK_TO_TOP