12:25 10.11.2020
Արցախի համն ու հոտը Գյումրիում։ Ով երբևէ եղել է Արցախում, գիտի, որ Ժենգյալով հացն Արցախի ամենահայտնի ու ազգային ուտեստն է, ավանդական խոհանոցի խորհրդանիշը։ Արցախցի երկու կանայք՝ Անուշ Համբարձումյանն ու Անուշ Ղարիբյանը, որոնք պատերազմական այս օրերին Արցախի տարբեր շրջաններից ընտանիքներով տեղափոխվել են Գյումրի, ժենգյալով հացի բուրմունքն ու համն են իրենց հետ բերել։ Այստեղ թխում են, ոչ միայն հյուրասիրում, նաև վաճառում։
Խոհանոցում երկու Անուշ, մեկն՝ Ասկերանից, մյուսը՝ Զանգելանից։ Արցախի ազգային ուտեստն էլ ընկերացրել է Անուշներին։ Իրար օգնելով՝ անուշաբույր ժենգյալով հաց են թխում։ Աշխատանքը հավասարաչափ բաժանել են՝ մեկը խմորի գունդն է բացում, մյուսը բանջարով ու կանաչիներով միջուկն է պատրաստում։
Ժենգյալով հացի համն Արցախի բնությանը հատուկ մոտ 20 տեսակ կանաչիների մեջ է։ Այստեղ նրանք կարողացել են գտնել կանաչիների 11 տեսակը։ Նրանց խոսքով՝ համեմունքներից բացի, ժենգյալով հացի բույրի գաղտնիքը պատրաստման ձևի ու տրամադրության մեջ է։
«Համ ու հոտի գաղտնիքն այն է, որ քո ձեռքերով ես պատրաստում ու քո էներգիան փոխանցում հացին: Եթե տրամադրությունդ լավ լինում, ապա լավ է թխվում, եթե տրամադրությունդ վատ է լինում, ուրեմն վատ է թխվում: Ես հիմա հույսով, հավատով եմ թխում, որ մենք հաղթելու ենք»,-կանաչին ավելացնելով՝ ասում է Անուշ Համբարձումյանը:
Անուշ Համբարձումյանն Ասկերանից է, հողագործությամբ են զբաղվել։ Հիմա Գյումրիում իրենց համար առօրյան անսովոր է, զարմանում են, թե երբ էին այսքան հանգիստ ու անզբաղ նստել։ Սովորության համաձայն էլի առավոտ ծեգին են արթնանում։
Իրենց տանն ու գյուղին կարոտել են, բերքը հասել է, նուռն ու արքայանարինջը ծառերին է մնացել, հիմա քաղող էլ չկա, բոլորը ռազմաճակատում են։ Միևնույն է՝ վերադառնալու են, ինչպես 90-ականների գոյամարտին էր, թնդանոթները, երբ լռեցին, գնացին ու դատարկված գյուղերը շենացրին։
Անուշ Ղարիբյանը Գյումրիում է ապրել, 90-ականներին է բնակություն հաստատել Սյունիքի դարպասներ համարվող Զանգելան քաղաքում։ Հիմա տուն ու տեղ թողել, եկել է հայրենի քաղաք, բայց այս անկյունն իրենը չի համարում արդեն, իր տունն ու կյանքի շարունակությունն ազատ Արցախում է։
«Մենակ ամուսինս է մնացել դիրքերում, տղաս վիրավոր է, արդեն մի ամիս է՝ բուժվում է, բոլոր երեխաներս ինձ հետ են, փեսաս էլ է վիրավորվել, աղջիկս ու թոռնիկներս էլ են մեզ հետ Գյումրի եկել»,-նշում է Անուշ Ղարիբյանը։
Երկու Անուշներն էլ բազմազավակ են, մեկը վեց, մյուսը չորս երեխա ունի։ Ասում են՝ Արցախում շատ են երեխաներ ունենում, իսկ ընտանիքում երբ արու զավակ է ծնվում, վստահ ասում են ՝ հայրենիքի պաշտպան ու զինվորական է դառնալու։
Առայժմ ժենգյալով հացն է, հետո քաղցր թխվածքներն էլ կավելանան։ Վաճառքից գոյացած հասույթի մի մասն էլ կփոխանցվի համազգային դրամահավաքին։
17:10 28.07.2025
Դավիթ Խուդաթյանը «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Պողոսյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին այս ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար և հավաստիացրել է, որ պարոն Պողոսյանն ունի հարուստ աշխատանքային փորձ, որը միանշանակ ծառայեցվելու է ընկերության արդյունավետ կառավարմանը։ «Երևանի ՋԷԿ»-ն առանցքային նշանակություն ունի ՀՀ էներգետիկ համակարգում և […] ...
17:00 28.07.2025
Կարծում եմ՝ «Այաքսի» նման ակումբն իդեալական տարբերակ է․ Սմոլով«Կրասնոդարի» նախկին ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովը պատմել է, որ Ռուսաստանի չեմպիոնի ավագ Էդուարդ Սպերցյանը խորհրդակցել է իր հետ Եվրոպա հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ «Մենք շատ ենք խոսել, նա խորհրդակցել է ինձ հետ։ Ես իսկապես ուզում եմ, որ նրա երազանքն իրականանա։ Հնարավոր է՝ այսօրվա Իտալիան նրան ավելի շատ կհամապատասխանի, քան Իսպանիան։ Իսպանիայում ֆուտբոլը շատ կոմպակտ է. քիչ ժամանակ […] ...
16:54 28.07.2025
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևանում, Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզերում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 29-րդ փողոցի, Բաբայան փողոցով և Ազատության պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության ձեռնարկությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լուկաշինի 2-րդ և 3-րդ փողոցների առանձնատների գազասպառողների, ժամը 09:30-ից […] ...
16:47 28.07.2025
Շրջակա միջավայրի նախարարը հանդիպում է ունեցել Կանաչ կլիմայի հիմնադրամի քարտուղարության պատվիրակության հետՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) քարտուղարության պատվիրակության հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր հիմնադրամի գործունեության պաշտոնական ներկայացումը, ինչպես նաև Հայաստանի և ԿԿՀ-ի միջև ձևավորված դրական, կառուցողական և ընդլայնվող համագործակցության վերահաստատումը։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գարսենյակ» ՊՀ տնօրեն Արմեն Եսոյանը։ Քննարկումների ընթացքում կողմերը անդրադարձել […] ...
16:40 28.07.2025
Լենոքս Լյուիսը կարծում է, որ Ալեքսանդր Ուսիկին հաղթելու հնարավորություն ունի միայն Ջոզեֆ ՓարքերըԱշխարհի նախկին չեմպիոն Լենոքս Լյուիսը կարծում է, որ այսօրվա դրությամբ պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի հետ մենամարտում հաղթելու հնարավորություն ունի միայն WBO-ի ժամանակավոր չեմպիոն Ջոզեֆ Փարքերը, հաղորդում է Seconds Out-ը: «Ջոզեֆ Փարքերն այս պահին ունի հաղթելու ամենամեծ հնարավորությունը։ Կարծում եմ՝ նրանք պարզապես «սառեցնում» են Փարքերին։ Ջոզեֆին հաջորդ մենամարտը պետք է, […] ...
16:34 28.07.2025
Պահպանենք անտառները՝ կանխարգելելով հրդեհների բռնկումը․ փրկարարներն ուժեղացված ծառայություն են իրականացնումՆԳՆ փրկարար ծառայությունից հիշեցնում են՝ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ն անտառային տարածքներում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ անտառային տարածքներում հրդեհների առաջացման ու տարածման կանխարգելման, դրանց հետևանքով բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման նպատակով հուլիսի 14-ից Արարատի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների և էկոպարեկային ծառայողների հետ համատեղ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքներում 24-ժամյա […] ...