Կոչ ենք անում պահպանել հանդարտությունը և չտրվել մեզ փոթորկող զգացումների անհարկի դրսևորումներին․ Գարեգին Բ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+36.09 oC

Կոչ ենք անում պահպանել հանդարտությունը և չտրվել մեզ փոթորկող զգացումների անհարկի դրսևորումներին․ Գարեգին Բ

09:29 10.11.2020

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձով դիմել է ժողովրդին․

«Սիրելի հավատավոր զավակներ,

Արցախյան հակամարտության հանգուցալուծման առնչությամբ վերջին ժամերին մեր հայրենիքում տեղ գտնող զարգացումները, կայացված որոշումները փոթորկել են ամենքիս հոգին։ Մեր հայացքի առջև են անցնող ավելի քան երեք տասնամյակներին հանուն Արցախի անկախության պայքարած ու տքնած, իրենց կյանքն ընծայած մեր հայորդիները, վերջին 44 օրերի ընթացքում նահատակությամբ իրենց կյանքը փառավորած սիրելիները, պատերազմի տառապանքը հաղթահարող մեր քաջարի արցախահայությունը, այս պահին առաջնագծում անհողդողդ կանգնած ամեն մի զինվորն ու հրամանատարը։ Ծանր բաժին է ընկել մեզ բոլորիս, բայց նաև պատասխանատվություն՝ ի շահ հայրենիքի գործելու սթափ քաջությամբ, հեռատես իմաստությամբ և անսակարկ վճռականությամբ։ Աղոթք է մեր սրտում հանուն համազգային մեր խոհեմության և միասնականության։

Դարավոր մեր պատմության դասերի քաջ գիտակցությամբ և ազգային միաբանության պահպանման անհրաժեշտությամբ կոչ ենք անում պահպանել հանդարտությունը և չտրվել մեզ փոթորկող զգացումների անհարկի դրսևորումներին, զերծ մնալ բռնություններից և անկարգություններից։ Առկա ճգնաժամը պետք է իր կարգավորումը ստանա Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ուժերի միասնական ջանքերով։

Սիրելիներ, մեր պահվածքը երբեք չպետք է վտանգի առաջնագծում խրամատների մեջ իրենց սրբազան ծառայությունը քաջությամբ շարունակող զինվորների կյանքը։ Թիկունքը այս իրավիճակում առավել քան երբևէ պետք է ամուր մնա, թիկունքում պիտի հաստատուն լինի համերաշխությունն ու կայունությունը, որպեսզի կարողանանք միասնաբար լուծումներ ու ելքեր գտնել հանուն Արցախի ու Հայաստանի, հանուն մեր ժողովրդի անվտանգ և ապահով կյանքի։

Կոչ ենք ուղղում նաև Հայաստանի և Արցախի իշխանություններին անհապաղ հիմնավոր և սպառիչ բացատրություններ ներկայացնելու մեր ժողովրդին ի հայրենիս, յԱրցախ և ի սփյուռս՝ կայացված որոշումների և հայրենի մեր երկրի ապագայի վրա դրանց ներազդեցության վերաբերյալ։

Մենք խոնարհվում ենք մեր հայրենյաց պաշտպանների հաղթական ոգու առջև և բարձրորեն գնահատում ենք ազգիս յուրաքանչյուր զավակի անձնվիրումն ու զոհողությունը: Մենք հավատում ենք մեր ժողովրդի իմաստությանը։ Աստված պահապան մեզ և մեր հայրենիքին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անհետ կորած 61-ամյա կինը հայտնաբերվել է

17:36 28.07.2025

Անհետ կորած 61-ամյա կինը հայտնաբերվել է

Մայիսի 5-ին հաղորդվել էր Շիրակի մարզի բնակիչ 1964 թվականին ծնված Արուսյակ Ա․-ի անհետ կորելու մասին։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների աշխատանքի արդյունքում հուլիսի 24-ին 61-ամյա կինը հայտնաբերվել է ու ներկայացվել Շիրակի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։ ...

Էկոնոմիկայի նախարարը Եթովպիայում ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակը

17:26 28.07.2025

Էկոնոմիկայի նախարարը Եթովպիայում ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 27-30-ը գտնվում է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Ադիս Աբեբա քաղաքում՝ ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթնաժողովի գնահատման երկրորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով։ Իր ողջույնի խոսքում նախարարը կարևորել է գագաթնաժողովի անցկացումը՝ նշելով, որ այն հարթակ է տրամադրում՝ լուսաբանելու հաջողված ազգային նախաձեռնություններն ու նորարարական մոտեցումները, որոնք ուղղված են սննդային համակարգի մարտահրավերների հաղթահարմանը։ Ելույթի ընթացքում […] ...

Հերթագրման նոր՝ հիբրիդային համակարգ հաշվառման-քննական բաժիններում. ՆԳՆ

17:19 28.07.2025

Հերթագրման նոր՝ հիբրիդային համակարգ հաշվառման-քննական բաժիններում. ՆԳՆ

ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում հաշվառման-քննական ստորաբաժանումներում հերթերի կանոնակարգմանն ու կուտակումների նվազեցմանն ուղղված միջոցառումների լավարկումը շարունակվում է։ Մասնավորապես՝ հունիսի սկզբից գործարկվել է հերթագրման նոր՝ հիբրիդային համակարգ, որը հնարավորություն է տալիս համատեղել առցանց հերթագրումը կենդանի հերթի հետ՝ ապահովելով առավել հարմարավետ և արդյունավետ սպասարկում։ Եթե նախկինում՝ օրվա ընթացքում կարող էին հերթագրվել սահմանափակ թվով քաղաքացիներ՝ այն էլ […] ...

Դավիթ Խուդաթյանը «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

17:10 28.07.2025

Դավիթ Խուդաթյանը «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Պողոսյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին այս ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար և հավաստիացրել է, որ պարոն Պողոսյանն ունի հարուստ աշխատանքային փորձ, որը միանշանակ ծառայեցվելու է ընկերության արդյունավետ կառավարմանը։ «Երևանի ՋԷԿ»-ն առանցքային նշանակություն ունի ՀՀ էներգետիկ համակարգում և […] ...

Կարծում եմ՝ «Այաքսի» նման ակումբն իդեալական տարբերակ է․ Սմոլով

17:00 28.07.2025

Կարծում եմ՝ «Այաքսի» նման ակումբն իդեալական տարբերակ է․ Սմոլով

«Կրասնոդարի» նախկին ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովը պատմել է, որ Ռուսաստանի չեմպիոնի ավագ Էդուարդ Սպերցյանը խորհրդակցել է իր հետ Եվրոպա հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ «Մենք շատ ենք խոսել, նա խորհրդակցել է ինձ հետ։ Ես իսկապես ուզում եմ, որ նրա երազանքն իրականանա։ Հնարավոր է՝ այսօրվա Իտալիան նրան ավելի շատ կհամապատասխանի, քան Իսպանիան։ Իսպանիայում ֆուտբոլը շատ կոմպակտ է. քիչ ժամանակ […] ...

Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևանում, Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզերում

16:54 28.07.2025

Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևանում, Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 29-րդ փողոցի, Բաբայան փողոցով և Ազատության պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության ձեռնարկությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լուկաշինի 2-րդ և 3-րդ փողոցների առանձնատների գազասպառողների, ժամը 09:30-ից […] ...

BACK_TO_TOP