23:09 12.11.2020
Նորվեգացի գիտնականները կառուցել են կլիմայական կանխատեսումների մոդել, որում դիտարկել են ջերմոցային գազերի մարդածին արտանետումների տարբեր սցենարներ։ Արդյունքները ցույց են տվել, որ նույնիսկ արտանետումները զրոյի հասցնելու պարագայում ջերմաստիճանի աճը կշարունակվի առնվազն 100 տարի։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։
Մոդելավորման արդյունքները ցույց են տվել, որ եթե ջերմոցային գազերի մարդածին արտանետումները 2030-ական թվականներին հասնեն իրենց գագաթնակետին, իսկ մինչև 2100 թվականը իջնեն զրոյի, ինչը լավագույն սցենարն է, ապա մինչև 2500 թվականը համաշխարհային ջերմաստիճանը, միևնույնն է, 3 ասիտճանով ավելի բարձր կլինի, իսկ ծովի մակարդակը՝ 2,5 մետրով ավելի բարձր, քան 1850 թվականին։
Իսկ եթե ջերմոցային գազերի արտանետումները զրոյի հասցվեն հենց այս պահին, ապա համաշխարհային ջերմաստիճանը կշարունակի աճել մոտավորապես ևս 100 տարի՝ գլոբալ կլիմայական համակարգի իներցիայի և արկտիկական սառույցի ու հավերժական սառույցի հալման շարունակականության պատճառով։
Գիտնականները համարում են, որ գլոբալ տաքացման գործընթացներին սկիզբ դնելը շատ ավելի հեշտ է, քան դրանք կանգնեցնելը։ Ըստ մասնագետների՝ այդ գործընթացների մեկնարկը տրվել է 1950-ականներին, երբ սկսվել է մարդկության զարգացման արդյունաբերական փուլը, իսկ 1960-1970-ականներին արդեն հատվել է այն սահմանը, որից դեռ կարելի էր վերադառնալ։
Այս հետազոտությամբ նորվեգացի գիտնականներն անգործության կոչ չեն անում, այլ հակառակը՝ ընդգծում են, որ իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան մինչև այժմ կարծում էին։ Կլիմայական փոփոխություններն արդեն իրենց զգացնել են տալիս երաշտի, փոթորիկների և հրդեհների տեսքով, որոնք տեղի են ունենում աշխարհի տարբեր մասերում։ Եթե ոչինչ չձեռնարկվի, իրավիճակը տարեցտարի ավելի կվատթարանա։
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...