19:30 24.11.2020
ՌԴ Կոլպինո քաղաքի բնակիչը, որը պատանդ էր վերցրել 6 երեխաների, շրջանային դատախազի հետ զրույցից հետո, հանձնվել է իրավապահներին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նախնական տվյալներով՝ տղամարդը հանդիսանում է երեխաներից երկուսի կենսաբանական հայրը։ Մյուս երկու փոքրիկները Դենիսովիչ հայրանունն ունեն, բայց ծննդյան վկայականում հայրը նշված չէ,- հայտնել են երեխաների իրավունքների պաշտպանության քաղաքային բաժնից։
Երեխաներից փոքրը 3 տարեկան է, մեծը՝ 15։ Նրանցից ոչ մեկը չի տուժել։ Ավելի վաղ իրավապահները հայտնել էին, որ 38-ամյա տղամարդը հարբած վիճակում 3 սենյականոց բնակարանում պատանդ է պահում անչափահասների։ Այս մասին իրավապահներին հայտնել էր նրա կինը։ Նա ասել էլ, որ ամուսինն իրեն դուրս է արել տնից, փակվել է բնակարանում և կապի դուրս չի գալիս։ Միևնույն ժամանակ նա նշել էր, որ բնակարանից լսելի են երեխաների լացի ձայներ։
Իրավապահների տեղեկություններով՝ ընտանիքը Լենինգրադի մարզի Կոլպինո քաղաք է տեղափոխվել երկու տարի առաջ Արխանգելսկի մարզից։ Տղամարդը հաշվառված է եղել նարկոհոգեբուժական դիսպանսերում։
«Դրդապատճառներից մեկը խանդն է։ Նա բուժվում է։ Ինչքան հասկանում եմ՝ այս ամենը ալկոհոլի հետ միաժամանակ դեղորայքի ընդունման հետևանք է։ Ամեն ինչ քննության ընթացքում պարզ կդառնա»,- ասել է Սանկտ Պետերբուրգի քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Եկատերինա Գալինան։
Հարուցվել է քրեական գործ ազատությունից ապօրինի զրկելու հոդվածով։
12:11 23.05.2025
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքըՀունգարիայի կառավարությունը մտադիր է կանխել Եվրահանձնաժողովի ծրագրի ընդունումը, որը նախատեսում է 2027 թվականի վերջից ԵՄ երկրներ ռուսական էներգամատակարարումների լիակատար արգելք: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա նշել է, որ Բրյուսելում այս հարցերի շուրջ բանակցություններում Բուդապեշտը պետք է «ցուցաբերի ոչ միայն իմաստություն, այլև համառություն՝ կանխելու համար այնպիսի որոշման կայացումը, որը կարգելի ռուսական գազի […] ...
11:50 23.05.2025
Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ ԱմորիմԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է իր ապագայի մասին: Պորտուգալացին հայտարարել է, որ չի պատրաստվում փախչել կամ փոխել աշխատանքի մոտեցումը, եթե, իհարկե, ակումբը պաշտոնանկ չանի իրեն: «Եթե ակումբի ղեկավարությունը կամ երկրպագուները գտնեն, որ ես այլև պետք չեմ, կհեռանամ հենց նույն օրը: Չեմ պատրաստվում փախչել, վստահ եմ իմ մոտեցումներին, ոչինչ չեմ փոխելու: Այժմ […] ...
11:35 23.05.2025
Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունըՊետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հղին դիմում է առողջության առաջնային պահպանման օղակ` ըստ իր բնակության վայրի և ստանալով առողջության մասին քաղվածքը` դիմում է կանանց մոտակա կոնսուլտացիա ու հաշվառվում է: Միաժամանակ, կինն իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրավունք ունի […] ...
11:21 23.05.2025
Հնդկաստանում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդՀնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի 13 շրջաններում ուժեղ քամու, կարկտահարության և կայծակի հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ։ Անձրևները մեծ վնաս են հասցրել գյուղական համայնքներին և գյուղատնտեսական ենթակառուցվածքներին, հաղորդում է The Times of India-ն։ Ուտար Պրադեշի իշխանությունները հայտարարել են տուժածներին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին։ Հնդկաստանի օդերևութաբանական գրասենյակի տվյալներով՝ շաբաթվա վերջին Հնդկաստանի հյուսիսային և այլ շրջաններում […] ...
11:00 23.05.2025
Բրունու Ֆերնանդեշն աջակցել է Ռուբեն Ամորիմին«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆերնանդեշն աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին: «Կարծում եմ՝ Ամորիմը համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Ես հավատում եմ նրան: Ակումբն այնպիսի իրավիճակում է, որ հեշտ է նոր մարզիչ նշանակելը, որովհետև թիմը ոչ մի արդյունք ցույց չի տալիս: Բայց Ամորիմը մեզ համար ճիշտ մարզիչ է»,- պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է A Bola-ն: […] ...