10:24 03.12.2020
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովն ընդունել է 4 ամենամյա բանաձև՝ ի աջակցություն Պաղեստինի և ընդդեմ Իսրայելի գործողությունների։ Բանաձևը վերաբերում է կարգավորման ամենաառանցքային խնդիրներից մեկին՝ Երուսաղեմի կարգավիճակին, հաղորդում է Известия պարբերականը։
1967 թվականի պատերազմի արդյունքում Իսրայելը գրավել է քաղաքի արևելյան հատվածը և Երուսաղեմն անվանում է իր միակ և անբաժանելի մայրաքաղաքը։ Այս առնչությամբ Գլխավոր վեհաժողովը աշխարհի երկրներին կոչ է անում մինչև 1967 թվականը գոյություն ունեցող սահմանների ոչ մի փոփոխություն չճանաչել, այդ թվում՝ Երուսաղեմին վերաբերող սահմանների։
Նշվում է, որ փաստաթղթերում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը նաև միջազգային հանրության կոչ է արել նպաստել Պաղեստինի ժողովրդի ինքնորոշմանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը՝ երկու պետությունների հիմքով։
Բոլոր բանաձևերն ընդունվել են ձայների ճնշող մեծամասնությամբ։ Ավանդաբար դեմ են քվեարկել ԱՄՆ-ն, Իսրայելը, Կանադան և Ավստրալիան։
Ի դեպ, պարբերականը հաղորդում է, որ քվեարկությունը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Հորդանանի արևմտյան ափի հրեական բնակավայր կատարած առաջին այցից հետո, որը քննադատել էին բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը։
Հիշեցնենք՝ հունվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման պայման էր անվանել այն, որ Երուսաղեմը պետք է դառնա Իսրայելի անբաժանելի մայրաքաղաքը, իսկ Պաղեստինի մայրաքաղաքը լինի Արևմտյան Երուսաղեմում։
23:00 19.08.2025
Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. ԱվինյանԵրևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...
22:51 19.08.2025
«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...
22:44 19.08.2025
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետԴեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...
22:35 19.08.2025
Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:24 19.08.2025
Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակըՖուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...
22:12 19.08.2025
Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համարԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...