13:38 03.12.2020
SDO ուղեծրային աստղադիտարանը գրանցել է Արեգակի վրա վերջին երեք տարվա մեջ եղած ամենաուժեղ բռնկումը։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքէջում։
Բռնկումն անսպասելի է եղել գիտնականների համար, քանի որ նման երևույթներից առաջ սովորաբար լինում են արևային ակտիվության առավել թույլ դրսևորումներ։ Այս մասին հաղորդում է Բյուրականի աստղադիտարանի՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ի հոդվածը։
Նրանց կարծիքով՝ շատ հավանական է, որ բռնկման իրական ուժգնությունն ավելի մեծ է եղել, քանի որ պայթյունի կենտրոնը գտնվում է Արեգակի՝ Երկրի համար անտեսանելի կողմի վրա, սակայն Արեգակի պայթյունի ընդգրկած գոտին այնքան վեր խոյացած է եղել, որ մակերևույթից վեր բարձրացած մասը տեսանելի է դարձել արեգակի ծայրի հակառակ կողմից։ Չի բացառվում, որ այս բռնկումը պատկանում է ամենաբարձր X դասին։
Արեգակի վրա պարբերաբար լինում են բռնկումներ, որոնց ընթացքում լուսատուն կտրուկ հսկայական քանակությամբ էներգիա է առանձնացնում լուսային, ջերմային և ռենտգենյան տեսանելի ճառագայթային ալիքների տեսքով։ Նմանատիպ երևույթները կարող են խափանել ուղեծրային արբանյակների աշխատանքը և Երկրի ռադիոկապի համակարգերը, ինչպես նաև վտանգ ներկայացնել տիեզերագնացների առողջության համար։՛
Որպես կանոն Արեգակի վրայի նման ակտիվությունը փոփոխվում է 11 տարի պարբերականությամբ։ Մի քանի տարի առաջ գիտնականները սկսեցին վախենալ, երբ այս օրինաչափությունը սկսեց խախտվել արեգակնային ակտիվության նախավերջին և ներկայիս շրջափուլերի ընթացքում: Բանն այն է, որ այս երկու շրջափուլերի ընթացքում Արեգակի վրա շատ քիչ էին բռնկումներն ու արևաբծերը: Շատ տեսաբաններ ենթադրում են, որ դա պայմանավորված է լուսատուի ընդերքի հիմնարար փոփոխություններով:
Նշվում է նաև, որ այս բռնկումը ոչ մի վտանգ չի ներկայացնում Երկրի համար։
14:57 12.08.2025
Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթըԺոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։ ...
14:48 12.08.2025
Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունըՄարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...
14:33 12.08.2025
Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասինԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...
14:25 12.08.2025
Խաչանովի հոբելյանական նվաճումըՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...
14:16 12.08.2025
Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերումՄեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...