Գիտնականները հայտնում են, որ կորոնավիրուսի ախտորոշումն այժմ հնարավոր է սմարթֆոնի միջոցով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+32.09 oC

Գիտնականները հայտնում են, որ կորոնավիրուսի ախտորոշումն այժմ հնարավոր է սմարթֆոնի միջոցով

14:35 05.12.2020

Սմարթֆոնի սովորական տեսախցիկը կօգնի կատարել կորոնավիրուսի արագ ախտորոշում: Այս մասին հայտնում են Կալիֆոռնիայի համալսարանների մի խումբ գիտնականներ՝ շեշտելով, որ իրենց կողմից մշակված փորձարկող սարքը համատեղելի է զանգվածային արտադրության բոլոր գաջեթների հետ:

Գիտնականները իրենց մշակման մասին խոսել են Cell գիտական ​​ամսագրի էջերում:

«Մենք մշակել ենք մի փորձարկիչ, որը, ըստ էության, պարզ է և վերացնում է բարդ և թանկարժեք սարքավորումների գործածման անհրաժեշտությունը», – ասել է բիոինժեներ Դենիել Ֆլետչերը: «Մեր գյուտը ցույց է տվել, որ կարելի է արագ թեստավորել. քթից և կոկորդից վերցնել սովորական քսուք, լուսանկարել այն և մոտեցնել այն փորձարկչի զգայուն տվիչին»:

Ֆլեթչերը, համագործակցելով վիրուսաբան Մելանի Օտտի և Նոբելյան մրցանակակիր Ջենիֆեր Դուդնայի հետ, մոտավորապես երկու տարի առաջ մշակել է նմանատիպ մեթոդ ՄԻԱՎ-ի արագ ախտորոշման համար՝ գրեթե տնային պայմաններում: Կորոնավիրուսային համավարակը գիտնականներին դրդեց մշակելու նոր գաջեթ, որն ի վիճակի կլինի հայտնաբերել նոր վիրուսներ, այդ թվում ՝ SARS-CoV-2՝ օպտիկական գործիքների միջոցով:

Թեստը, որի լրիվ ցիկլը տևում է ոչ ավելի, քան կես ժամ, հիմնված է այսպես կոչված CRISPR-Cas տեխնոլոգիայի վրա, երբ RNA [ռիբոնուկլեաթթու] հայտնաբերվում է անմիջապես Cas13 ֆերմենտի հետ կապի պատճառով ՝ շրջանցելով PCR հայտնաբերման բարդ տեխնոլոգիան, որն այժմ օգտագործվում է աշխարհի լաբորատորիաներում:

Մինչ այժմ փորձարկումները տեղի են ունենում երկու փուլով, սակայն գիտնականները պատրաստվում են ստեղծել մեկ փուլով մեթոդ, որը թույլ կտա առանձնացնել ՌՆԹ վիրուսը՝ առանց լրացուցիչ մաքրման: Թեստավորման արդյունքում որոշվելու է ոչ միայն SARS-CoV-2 վիրուսի առկայությունը, այլ նաև՝ դրա քանակը:

«Որպես գիտնականներ, մեզ համար շատ կարևոր է պատկերացում կազմել փորձարկվողի օրգանիզմում վիրուսի քանակի մասին, – ավելացնում է Օտտը։

Փորձարկիչը պատուհանով պատյան է, որում տեղակայված է լազերով լուսավորվող ֆլուորեսցենտային դետեկտոր: Բժիշկը բացատրում է, որ ոսպնյակի վերևում տեղադրվում է սմարթֆոն, և սկսվում է վիրուսի որոնման գործընթացը: Հետազոտողները նախատեսում են տեխնիկան հարմարեցնել ոչ միայն COVID-19-ի, այլ նաև այլ վիրուսների ավելի լայն հայտնաբերմանը:

«Թեստավորման տեխնիկայի պարզեցումը թույլ կտա դետեկտորներ տեղադրել դեղատներում, պոլիկլինիկաներում, հիվանդանոցների սպասասրահներում, – համոզված է Օտտը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 12.08.2025

SHANTNEWS

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

14:57 12.08.2025

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

Ժոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։   ...

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

14:48 12.08.2025

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

Մարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

14:33 12.08.2025

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...

Խաչանովի հոբելյանական նվաճումը

14:25 12.08.2025

Խաչանովի հոբելյանական նվաճումը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

14:16 12.08.2025

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

Մեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...

BACK_TO_TOP