Իրանը պատրաստվում է ավելացնել նավթի արդյունահանումը, մինչ մոտենում է Բայդենի նախագահությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+22.09 oC

Իրանը պատրաստվում է ավելացնել նավթի արդյունահանումը, մինչ մոտենում է Բայդենի նախագահությունը

16:16 07.12.2020

Իրանն առաջիկա երեք ամիսների ընթացքում պատրաստվում է նավթի արդյունահանման ավելացման։ Ըստ Bloomberg գործակալության՝ այս մասին գրված է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական կայքում։ Գործակալությունը նշում է, որ սա նշանակում է, որ Իրանը հույս ունի Ջո Բայդենի նախագահության օրոք ԱՄՆ-ի կողմից որոշ պատժամիջոցների մեղմացման։

Ռոհանին նշել է, որ ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների հետ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրից հետո Իրանը կարողացել էր արտերկիր նավթի վաճառքն ավելացնել մինչև օրական 2 միլիոն բարելի։

Բայդենը, որի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին, ասել է, որ ցանկանում է Իրանին վերադարձնել համաձայնագիր, որը կնքվել էր, երբ նա Բարաք Օբամայի վարչակազմում փոխնախագահի պաշտոնն էր զբաղեցնում։

ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք 2018 թվականին միակողմանիորեն դուրս էր եկել միջուկային համաձայնագրից։ Փաստաթղթից դուրս գալուց և ամերիկյան պատժամիջոցների խստացումից հետո Իրանի նավթի արդյունահանումը գրեթե կիսով չափ նվազել էր։ Իսկ արտահանման ծավալը, որը 2017 թվականին օրական 2,6 միլիոն բարել էր կազմում, նվազել էր՝ հասնելով ընդամենը 133 հազար բարելի՝ ըստ Bloomerg-ի կողմից հավաքված տվյալների։

Իրանի արտահանվող նավթը գրեթե ամբողջությամբ ուղարկվում է Չինաստան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

23:00 19.08.2025

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

Երևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

22:51 19.08.2025

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

22:44 19.08.2025

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

Դեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

22:35 19.08.2025

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը»  մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։   ...

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

22:24 19.08.2025

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

22:12 19.08.2025

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...

BACK_TO_TOP