09:21 14.12.2020
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել են շարունակել բրեքզիթի պայմանների շուրջ բանակցությունները։ BBC-ի փոխանցմամբ՝ կողմերին չի հաջողվել վերջնական համաձայնության գալ մինչև դեկտեմբերի 13-ի վերջնաժամկետը։
Բորիս Ջոնսոնի խոսքով՝ որոշ առանցքային հարցերի շուրջ դեռ լուրջ տարաձայնություններ կան։ Դրանք հիմնականում կապված են Մեծ Բրիտանիայի և Եվրամիության հետագա տնտեսական հարաբերությունների հետ։ Ըստ Բրյուսելի՝ Բրիտանիան չի կարող ազատ մուտք ունենալ դեպի Եվրամիության ներքին շուկա, սակայն միևնույն ժամանակ չենթարկվել եվրոպական կարգավորող մարմիններին։ Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից պետք է վերջնակապես դուրս գա դեկտեմբերի 31-ին։ Առանց առևտրային համաձայնագրի՝ կողմերի միջև ապրանքաշրջանառության մաքսատուրքեր կսահմանվեն, հետևաբար՝ որոշ ապրանքների գները կարող են բարձրանալ։
Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կազմից դուրս է եկել 2020 թվականի հունվարի 31-ին՝ դուրս գալու պայմանների շուրջ 3 տարվա խորհրդակցություններից հետո։ Կողմերը համաձայնության էին եկել մինչև այս տարվա վերջ անցումային շրջանի մասին, որի ընթացքում Մեծ Բրիտանիայի վրա տարածվում էին բոլոր եվրոպական նորմերը, այդ թվում՝ կապված միասնական եվրոպական շուկայի կանոններով առևտրի հետ։ Մինչև անցումային շրջանի ավարտը կողմերը պետք է պայմանավորվեն հետագա հարաբերությունների ձևաչափի շուրջ և ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքեն։
10:20 20.08.2025
Սիրիայի արտգործնախարարը Իսրայելի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանում կայունության ամրապնդման հարցերըՍիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շեյբանին օգոստոսի 19-ին Փարիզում բանակցություններ է վարել իսրայելական պատվիրակության հետ, որոնք նվիրված էին Աս-Սուվեյդա հարավային նահանգում իրավիճակի լիցքաթափմանը, հաղորդում է SANA գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին: Նրանց տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ միջնորդական ջանքերի արդյունքում: «Կողմերը քննարկել են Սիրիայի հարավում անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված համաձայնագրերը, ինչպես նաև Գոլանի […] ...
10:10 20.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:05 20.08.2025
Մեսսին պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանըԼիոնել Մեսսին ֆուտբոլի պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանը։ Այս մասին հաղորդում է բրիտանական Goal.com-ը: 38-ամյա ֆուտբոլիստն այս նշաձողին հասել է 1116 խաղում: Արգենտինացի հարձակվողը վնասվածքից ապաքինվելուց հետո խաղադաշտ էր վերադարձել «Լոս Անջելես Գելեքսիի» դեմ խաղում և դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: ...
09:49 20.08.2025
Մեկնարկել է ՄԻՊ-ի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններՕգոստոսի 19-ից մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցի շրջանակում նախատեսվում են այցելություններ ՊՆ N զորամիավորում, մի շարք զորամասեր, զինկոմիսարիատ, ինչպես նաև Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում կուսումնասիրեն զինծառայողների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը, կծանոթանան նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին և կքննարկեն առկա խնդիրներն ու դրանց […] ...
09:38 20.08.2025
Մենք զզվելի տեսք ունեինք, մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին․ Նեյմար«Սանթոսի» ավագ Նեյմարը խոսել է Բրազիլիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Վասկո դա Գամայից» կրած 0-6 հաշվով պարտության մասին, հայտնում է The Touchline-ը։ «Մենք զզվելի տեսք ունեինք։ Խայտառակություն էր։ Մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին։ Շատ եմ ամաչում։ Կյանքում երբեք նման զգացողություն չեմ ունեցել»,- ասել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր ռմբարկուն։ «Սանթոսը» կրել էր ակումբի պատմության մեջ […] ...
09:30 20.08.2025
Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է դադարեցնել պատերազմները և հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ «Ես սիրում եմ դա անել։ Ես սիրում եմ պատերազմները դադարեցնել», – ասել է նա ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում։ Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին՝ Թրամփը շեշտել է. «Մեր միջև օվկիանոս կա։ Մենք պարտավոր չէինք այդքան ներգրավվել դրանում։ Եթե մենք […] ...