ԱՄՆ-ում մտադիր են Moderna-ի պատվաստանյութի օգտագործման արտակարգ թույլտվություն տալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+27.09 oC

ԱՄՆ-ում մտադիր են Moderna-ի պատվաստանյութի օգտագործման արտակարգ թույլտվություն տալ

10:37 18.12.2020

COVID-19-ի տարածումը զսպելու համար ԱՄՆ-ի Սննդի և դեղորայքի վարչությունը մտադիր է Moderna ընկերության պատվաստանյութի օգտագործման արտակարգ թույլտվություն տալ։ Դա ընկերությանը թույլ կտա սկսել միլիոնավոր դեղաչափերի մատակարարումը։ BBC-ի փոխանցմամբ՝ վարչության խորհրդատվական հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին 20 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ քվեարկության արդյունքում որոշել է, որ Moderna-ի պատվաստանյութի օգուտները գերազանցում են ռիսկերը 18 և բարձր տարիքի անձանց համար:

Անցյալ շաբաթ նույն հանձնաժողովը հավանություն էր տվել Pfizer և BioNTech ընկերությունների ստեղծած պատվաստանյութին, որից հետո հենց հաջորդ օրն այն արտակարգ օգտագործման թույլտվություն ստացավ:

Moderna-ի պատվաստանյութը, ինչպես Pfizer և BioNTech ընկերությունների պատվաստանյութը, գործում է երկու ներարկմամբ։ Moderna-ի երկրորդ ներարկումը կատարվում է առաջինից 28 օր հետո։ Moderna-ի պատվաստանյութը հարկավոր է տեղափոխել -20C ջերմաստիճանում, ինչի սովորական սառցարանի ջերմաստիճանն է։ Այնինչ Pfizer և BioNTech-ի պատվաստանյութը հարկավոր է տեղափոխել -75C-ում, ինչը մատակարարման գործընթացը շատ ավելի դժվար է դարձնում։

ԱՄՆ-ն արձանագրել է կորոնավիրուսով հիվանդների և վիրուսից մահացածների ամենամեծ թիվն աշխարհում։ Այնտեղ մինչև օրս հիվանդացածների թիվը գերազանցել է 17,6 միլիոնը։ 10 միլիոն մարդ բուժվել է, 317-հազարից ավելին՝ մահացել։ Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները։

Իսկ ընդհանուր առմամբ, աշխարհում մինչև օրս հաստատված կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 75 միլիոնը։ Հիվանդությունը 1 միլիոն 668 հազար մարդու կյանք է խլել։ 52 միլիոն 800 հազարից ավելի մարդ բուժվել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրիայի արտգործնախարարը Իսրայելի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանում կայունության ամրապնդման հարցերը

10:20 20.08.2025

Սիրիայի արտգործնախարարը Իսրայելի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանում կայունության ամրապնդման հարցերը

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շեյբանին օգոստոսի 19-ին Փարիզում բանակցություններ է վարել իսրայելական պատվիրակության հետ, որոնք նվիրված էին Աս-Սուվեյդա հարավային նահանգում իրավիճակի լիցքաթափմանը, հաղորդում է SANA գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին: Նրանց տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ միջնորդական ջանքերի արդյունքում: «Կողմերը քննարկել են Սիրիայի հարավում անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված համաձայնագրերը, ինչպես նաև Գոլանի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:10 20.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Մեսսին պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանը

10:05 20.08.2025

Մեսսին պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանը

Լիոնել Մեսսին ֆուտբոլի պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանը։ Այս մասին հաղորդում է բրիտանական Goal.com-ը: 38-ամյա ֆուտբոլիստն այս նշաձողին հասել է 1116 խաղում: Արգենտինացի հարձակվողը վնասվածքից ապաքինվելուց հետո խաղադաշտ էր վերադարձել «Լոս Անջելես Գելեքսիի» դեմ խաղում և դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: ...

Մեկնարկել է ՄԻՊ-ի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ

09:49 20.08.2025

Մեկնարկել է ՄԻՊ-ի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ

Օգոստոսի 19-ից մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցի շրջանակում նախատեսվում են այցելություններ ՊՆ N զորամիավորում, մի շարք զորամասեր, զինկոմիսարիատ, ինչպես նաև Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում կուսումնասիրեն զինծառայողների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը, կծանոթանան նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին և կքննարկեն առկա խնդիրներն ու դրանց […] ...

Մենք զզվելի տեսք ունեինք, մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին․ Նեյմար

09:38 20.08.2025

Մենք զզվելի տեսք ունեինք, մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին․ Նեյմար

«Սանթոսի» ավագ Նեյմարը խոսել է Բրազիլիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Վասկո դա Գամայից» կրած 0-6 հաշվով պարտության մասին, հայտնում է The Touchline-ը։ «Մենք զզվելի տեսք ունեինք։ Խայտառակություն էր։ Մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին։ Շատ եմ ամաչում։ Կյանքում երբեք նման զգացողություն չեմ ունեցել»,- ասել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր ռմբարկուն։ «Սանթոսը» կրել էր ակումբի պատմության մեջ […] ...

Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներին

09:30 20.08.2025

Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է դադարեցնել պատերազմները և հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ «Ես սիրում եմ դա անել։ Ես սիրում եմ պատերազմները դադարեցնել», – ասել է նա ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում։ Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին՝ Թրամփը շեշտել է. «Մեր միջև օվկիանոս կա։ Մենք պարտավոր չէինք այդքան ներգրավվել դրանում։ Եթե մենք […] ...

BACK_TO_TOP