12:38 20.12.2020
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ SARS-CoV-2 կորոնավիրուսի Spike սպիտակուցը կարող է ներթափանցել ուղեղ՝ հաղթահարելով հեմատոէնցեֆալիկ պատնեշը։ Հեղինակները համարում են, որ այդ պատճառով են COVID-19-ի դեպքում ուղեղում փոփոխություններ առաջանում։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքները հրապարակված են Nature Neuroscience ամսագրում:
Հոդվածում նշվում է, որ ավելի ու ավելի շատ ապացույցներ են ի հայտ գալիս, որ COVID-19 ունեցող մարդիկ տառապում են կոգնիտիվ խանգարումներից, ինչպիսիք են ուղեղի մշուշվածությունը, հոգնածությունը, գլխացավերը, նոպաները, երբեմն էլ կաթվածները:
Ամերիկյան գիտնականները փորձարարական մեթոդով պարզել են, որ կորոնավիրուսի փշաձև սպիտակուցը, որը կոչվում է նաև Spike սպիտակուց կամ S1, մկների մոտ կարող է հաղթահարել հեմատոէնցեֆալիկ պատնեշը:
Հեղինակների կարծիքով, սա վկայում է այն մասին, որ SARS-CoV-2 վիրուսը, որը COVID-19 է առաջացնում, կարող է ներթափանցել ուղեղ: Ըստ ծրագրի գիտնականներից մեկի՝ S1 սպիտակուցները թունավոր են ուղեղի համար, քանի որ անջատվում են վիրուսից և ուղեղին ստիպում են ցիտոկիններ արտադրել՝ առաջացնելով բորբոքում։
COVID-19 վարակի առաջացրած ծանր բորբոքումը գիտնականներն անվանում են ցիտոկինային փոթորիկ: Իմունային համակարգը, տեսնելով վիրուսը և դրա սպիտակուցները, առաջացնում է չափազանց սուր հակառակ ռեակցիա, որը հանգեցնում է ուղեղի մշուշվածության, հոգնածության և կոգնիտիվ այլ խնդիրների:
Ավելի վաղ գիտնականները ուղեղի նման ռեակցիա էին նկատել ՄԻԱՎ վարակի հանդեպ։
Գիտնականները նախազգուշացնում են, որ վիրուսների՝ ուղեղ ներթափանցման ազդեցությունները կարող են բավական երկարաժամկետ բնույթ ունենալ, և չարժե դա անտեսել։
10:20 20.08.2025
Սիրիայի արտգործնախարարը Իսրայելի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանում կայունության ամրապնդման հարցերըՍիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շեյբանին օգոստոսի 19-ին Փարիզում բանակցություններ է վարել իսրայելական պատվիրակության հետ, որոնք նվիրված էին Աս-Սուվեյդա հարավային նահանգում իրավիճակի լիցքաթափմանը, հաղորդում է SANA գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին: Նրանց տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ միջնորդական ջանքերի արդյունքում: «Կողմերը քննարկել են Սիրիայի հարավում անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված համաձայնագրերը, ինչպես նաև Գոլանի […] ...
10:10 20.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:05 20.08.2025
Մեսսին պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանըԼիոնել Մեսսին ֆուտբոլի պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանը։ Այս մասին հաղորդում է բրիտանական Goal.com-ը: 38-ամյա ֆուտբոլիստն այս նշաձողին հասել է 1116 խաղում: Արգենտինացի հարձակվողը վնասվածքից ապաքինվելուց հետո խաղադաշտ էր վերադարձել «Լոս Անջելես Գելեքսիի» դեմ խաղում և դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: ...
09:49 20.08.2025
Մեկնարկել է ՄԻՊ-ի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններՕգոստոսի 19-ից մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցի շրջանակում նախատեսվում են այցելություններ ՊՆ N զորամիավորում, մի շարք զորամասեր, զինկոմիսարիատ, ինչպես նաև Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում կուսումնասիրեն զինծառայողների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը, կծանոթանան նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին և կքննարկեն առկա խնդիրներն ու դրանց […] ...
09:38 20.08.2025
Մենք զզվելի տեսք ունեինք, մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին․ Նեյմար«Սանթոսի» ավագ Նեյմարը խոսել է Բրազիլիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Վասկո դա Գամայից» կրած 0-6 հաշվով պարտության մասին, հայտնում է The Touchline-ը։ «Մենք զզվելի տեսք ունեինք։ Խայտառակություն էր։ Մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին։ Շատ եմ ամաչում։ Կյանքում երբեք նման զգացողություն չեմ ունեցել»,- ասել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր ռմբարկուն։ «Սանթոսը» կրել էր ակումբի պատմության մեջ […] ...
09:30 20.08.2025
Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է դադարեցնել պատերազմները և հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ «Ես սիրում եմ դա անել։ Ես սիրում եմ պատերազմները դադարեցնել», – ասել է նա ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում։ Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին՝ Թրամփը շեշտել է. «Մեր միջև օվկիանոս կա։ Մենք պարտավոր չէինք այդքան ներգրավվել դրանում։ Եթե մենք […] ...