21:14 20.12.2020
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) հետազոտողները պարզել են, որ Երկրի հյուսիսային շրջաններում սկսել է տարածվել մահացու վտանգավոր, «ուղեղ խժռող» ամեոբա: Նախկինում տաք քաղցրահամ ջրերում բնակվող միկրոօրգանիզմն ավելի հաճախ վարակներ էր առաջացնում ԱՄՆ-ի հարավային նահանգներում: Lenta պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է LiveScience հրատարակությունը:
Մասնագետները վերլուծել են չորս տասնամյակների ընթացքում արձանագրված առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտի դեպքերը: Չնայած վարակների տարեկան թիվը մնում է նույնը՝ դրանց աշխարհագրությունը փոխվում է: Naegleria fowleri միկրոօրգանիզմի կենսամիջավայրը տեղափոխվում է հյուսիս, քանի որ ԱՄՆ-ի միջին արևմուտքում ավելի շատ մարդիկ են դառնում այս հիվանդության զոհը: Ամեոբային մենինգոէնցեֆալիտը գրեթե միշտ մահացու ելք է ունենում:
Վարակը հայտնվում է մարդու մարմնում, եթե նա պատահաբար քթով ներշնչել է ջուր, որտեղ կան նեգլերիաներ: Վարակն ուղեղ է մտնում հոտառական նյարդի միջոցով, որից հետո այն սկսում է ոչնչացնել նյարդային հյուսվածքները: Ինկուբացիոն շրջանը կարող է տատանվել մի քանի օրից մինչև մոտ երկու շաբաթ: Ընդ որում, եթե լողացողը կեղտոտ ջուրը պարզապես կուլ է տալիս և այն չի մտնում քթի խոռոչ, ապա ամեոբայինկ մենինգոէնցեֆալիտ չի զարգանում: Վարակը կարելի է կանխել՝ լողանալիս քթի սեղմակներ օգտագործելով:
Որպես կանոն, Naegleria fowleri-ն ապրում է կանգնած ջրերում, որտեղ ջրի ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի 45 աստիճան է (երբեմն վարակումը տեղի է ունենում լողավազաններ այցելելուց հետո):
Ի դեպ, այս ամեոբան ապրում է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև այլ երկրներում։
Ենթադրվում է, որ ամեոբայի բնակության գոտին ընդլայնվում է գլոբալ տաքացման պատճառով:
15:08 14.05.2025
Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «մշտապես քննարկում է» Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու հնարավորությունը։ «Ես չեմ ուզում դրա մասին խոսել, բայց ես միշտ դիտարկում եմ երկրորդական պատժամիջոցների հնարավորությունը», – Սաուդյան Արաբիայից թռիչքից հետո նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Ամերիկայի նախագահի խոսքով՝ «Իրանի դեմ երկրորդական պատժամիջոցները «երկիրը հասցրել […] ...
14:48 14.05.2025
Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...
14:35 14.05.2025
Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերըԼյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:33 14.05.2025
Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ ՈւշակովՌուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք նախագահի մայիսի 11-ի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ չսկսել, այլ վերսկսել այն բանակցությունները, որոնք ընդհատվել էին ուկրաինական կողմի կողմից […] ...
14:28 14.05.2025
ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստինՊետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել է […] ...