ԱՀԿ-ն կորոնավիրուսի նոր շտամ է գտել Ավստրալիայում, Դանիայում և Նիդեռլանդներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+30.09 oC

ԱՀԿ-ն կորոնավիրուսի նոր շտամ է գտել Ավստրալիայում, Դանիայում և Նիդեռլանդներում

20:48 20.12.2020

Նիդեռլանդներում, Դանիայում և Ավստրալիայում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ, որն ավելի վաղ հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում: Այս մասին հայտնում է BBC-ն ՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։

SARS-CoV-2 նոր տարբերակի մասին դեկտեմբերի 14-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը: Նրա խոսքով ՝ այն ավելի արագ է տարածվում, քան կորոնավիրուսի մյուս տարբերակները։ Ինչպես նշել են Մեծ Բրիտանիայի գլխավոր բժիշկ Քրիս Ուիթտին և բժշկական հարցերով կառավարության ավագ խորհրդական Պատրիկ Վելանսը, նախնական գնահատականներով, կորոնավիրուսի նոր տեսակը կարող է սովորականից 70 տոկոսով վարակիչ լինել: Դրա հետ մեկտեղ առայժմ հիմքեր չկան կարծելու, որ SARS-CoV-2-ի այս տարբերակն ավելի վտանգավոր է մահացության կամ հոսպիտալացման տեսանկյունից։

Ինչպես նշվում է նյութում, այս ամսվա սկզբին Նիդեռլանդներում բնակիչների մոտ կորոնավիրուսի նոր մուտացիա են հայտնաբերել: Դրանից հետո կառավարությունն արգելել է Մեծ Բրիտանիայից մինչև հունվարի 1-ը ուղևորափոխադրումները:

Նիդեռլանդներից բացի, նման քայլի են գնացել նաև մի շարք երկրներ, մասնավորապես ՝ Բելգիան և Իտալիան։ Ավստրիան, Ֆրանսիան և Շվեդիան կարող են հետևել իրենց օրինակին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լոնդոնի բնակիչները նոր սահմանափակումներից հետո զանգվածաբար լքում են քաղաքը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը, որը հայտնաբերվել է երկրում, կարող է սովորականից 70 տոկոսով ավելի վարակիչ լինել, և բնակչությունից ավելի մեծ զգուշություն է պահանջում:

Շաբաթ օրը վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է Լոնդոնում և Անգլիայի հարավ-արևելքի տարածաշրջաններում նոր սահմանափակումներ մտցնելու մասին, որոնք, նրա խոսքերով, ըստ էության, նշանակում են լոքդաուն: Միջոցառումների խստացման մասին Անգլիայից հետո հայտարարել են նաև Շոտլանդիայի և Ուելսի իշխանությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդ

20:15 20.08.2025

Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնում է արձակուրդ: Արձակուրդ տրամադրելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սինանյանը արձակուրդ է մեկնում 1 օրով. նա արձակուրդում կլինի օգոստոսի 29-ին: ...

Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

20:07 20.08.2025

Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

Բուլղարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը (65 կգ) նվաճել է բրոնզե մեդալ՝ դառնալով Հայաստանի առաջին մեդալակիրն այս մրցաշարում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մուսիկյանը 4:0 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Բորոխանին։ Մրցաշարում հայ ըմբիշը հաղթել էր Նոր Զելանդիան և Ուզբեկստանը ներկայացնող մարզիկներին, սակայն պարտվել էր ճապոնացի Ռեյջի […] ...

SHANTNEWS

20:00 20.08.2025

SHANTNEWS

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

19:53 20.08.2025

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Սահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

19:47 20.08.2025

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

19:39 20.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...

BACK_TO_TOP