«Նե դո էտովո էլի, ժողովուրդ  ջան». Քաջարանի քաղաքապետը չկալանավորվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+11.09 oC

«Նե դո էտովո էլի, ժողովուրդ  ջան». Քաջարանի քաղաքապետը չկալանավորվեց

11:38 25.12.2020

Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու՝ Քննչական կոմիտեի  միջնորդության քննությունը: Դատարանը մերժել է    միջնորդությունը:

Հիշեցնենք՝ Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել առևանգման հատկանիշներով: Ըստ մեղադրանքի՝ 2020 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում Փարամազյանին պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող ռեստորանի տարածքում համայնքի ղեկավարի և մոտ 20 հոգու մասնակցությամբ տեղի է ունեցել ծեծկռտուք:

Քաջարանի մի բնակիչ բռունցքով պատասխան հարված է հասցրել համայնքի ղեկավարի հորը: Դեպքից 3 օր անց Փարամազյանն այդ  բնակչին մի խումբ անձանց հետ, բռնի ուժով, թևերը ոլորելով, նրա կամքին հակառակ մտցրել է նույն համայնքի այլ բնակչի ավտոմեքենան,  առևանգել նրան ու տեղափոխել «Աժդանակ» ընկերության տարածք, որտեղ համայնքի ղեկավարը հրացանով կրակել է 30-ամյա տղամարդու ոտքերին, ծեծել նրան: Ծեծը շարունակվել է Ագարակ բնակավայրում գտնվող առանձնատանը: Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 5 անձի:

«Պոստեր պիտի գնանք, տղաները սպասում են, լիքը անելիքներ կան, նե դո էտովո էլի, ժողովուրդ ջան, 2-3 օր է՝ կտրած, բերել- հասցրել են էստեղ»,- դատական նիստից հետո ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը:

«Իրավական առումով, իհարկե, սպասելի էր այս որոշումը, բայց, այնուամենայնիվ, ուրախ ենք: Դատարանը մերժել է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ հիմքերի բացակայության հիմնավորմամբ»,- պարզաբանեց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

 

 

 

 

»

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 07.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

23:59 06.05.2025

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

Ամեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 06.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

23:51 06.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

Մայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

23:49 06.05.2025

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

Ամեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

23:44 06.05.2025

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...

BACK_TO_TOP