21:42 28.12.2020
Եվրամիության հետ կնքվել է ավելի քան 4 մլն եվրոյի պայմանագիր։ Այս մասին տեղեկացրին Վանաձորի համայնքապետարանից։
«ԵՄ «Գործընկերություն՝ հանուն քաղաքների կայուն զարգացման 2020» դրամաշնորհի հայտի շրջանակներում Վանաձորի համայնքապետարանը Գյումրիի և Պիլա (Լեհաստանի հանրապետություն) քաղաքների հետ համատեղ, «Ուրբան» հիմնադրամի աջակցությամբ մշակել է «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրը, որի շրջանակում այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Եվրոպական Միության Երևանյան գրասենյակում Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը և Եվրամիության ներկայացուցիչները կնքեցին 4․360․849․2 եվրո ընդհանուր արժողությամբ ծրագրի պայմանագիրը։
Ծրագրի 40 ամիսների ընթացքում նախատեսվում է Վանաձոր և Գյումրի քաղաքներում իրականացնել մի շարք գործողություններ, որոնցից են՝
• Վանաձորի համար ձեռք կբերվի 20-25 նստատեղով 4 էլեկտրալիցքավորվող ավտոբուս՝ տոմսավավերացման էլեկտրոնային համակարգով, ինչպես նաև Վանաձոր-Գյումրի միջքաղաքային երթուղին սպասարկող 2 էլեկտրալիցքավորվող ավտոբուս։
• Կտեղադրվեն էլեկտրոնային լիցքավորման կայաններ։ Տոմսավավերացման «խելացի» էլեկտրոնային համակարգերը առաջինը կլինեն Հայաստանում։
• Կտեղադրվի պլաստիկի վերամշակման հոսքագիծ, 6 տարբեր կաղապարներ, 300 արկղ՝ խառը աղբի համար, 300 արկղ՝ պլաստիկ աղբի համար, 1 ավլող մեքենա, 2 մամլիչ, 1 մաքրող-ախտահանող սարք։
• Կբացվեն նոր աշխատատեղեր։
• Կտրվի հանրային իրազեկման և կրթության արշավների մեկնարկ, կիրականացվեն քաղաքի մաքրության շաբաթ, «կանաչ» տրանսպորտի շաբաթ և այլ միջոցառումներ։
• Ձեռք կբերվի GIS համակարգ։
Սա գործողությունների ընդամենը մի մասն է»։
17:22 13.08.2025
Կասեցվել է «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Սևա Հոթելս» ՍՊԸ-ին պատկանող «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտում (Գեղարքունիքի մարզ, Արտանիշ բնակավայր): Պարզվել է, որ այն աշխատում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, մասնավորապես՝ ✔️ խոհանոցում նվազագույնի չի հասցվում օդից փոխանցվող աղտոտումը, ✔️պայքար չի տարվում միջատների դեմ, ✔️ պատուհաններն ու այլ բացվածքները չունեն […] ...
17:16 13.08.2025
Կրթաթոշակ՝ Մեքսիկայում ուսումնառության նպատակովՄեքսիկայի կառավարությունը մեկնարկել է օտարերկրացիների համար նախատեսված 2025-2026 ուստարվա կրթաթոշակների տրամադրման գործընթացը։ Դիմումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով՝ Ակադեմիական համագործակցության կառավարման համակարգի (SIGSA) միջոցով՝ https://sigca.sre.gob.mx/: Մրցույթին հնարավոր է դիմել մինչև 2025 թ․ սեպտեմբերի 12-ը՝ Զարգացման համար միջազգային համագործակցության մեքսիկական գործակալության (AMEXCID) կայքի միջոցով՝ https://shorturl.at/4xvbx: Մանրամասների համար կարող եք դիմել ԿԳՄՍՆ արտաքին կապերի բաժին, հեռ.՝ (+374)10-599-646: ...
17:11 13.08.2025
ՏԿԵ նախարարն աշխատանքային այցով Շիրակի մարզում էԱշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, Անի համայնքի ղեկավարի տեղակալի ուղեկցությամբ նախարարը դիտարկել է «Անի համայնքի Հայկաձոր բնակավայր տանող ճանապարհի 1500մ հատվածի ասֆալտապատում» սուբվենցիոն ենթածրագրով իրականացվող աշխատանքների […] ...
17:06 13.08.2025
Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ն, «Mitsubishi»-ն ու բեռնատար «ԳԱԶել»-ը. կան տուժածներԱյսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Սիլիկյան թաղամասի հին խճուղում բախվել են «Mitsubishi», «ՎԱԶ 2121» և բեռնատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և […] ...
17:00 13.08.2025
Երկու նոր ենթահամակարգեր՝ emis համակարգումԱրաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ առաջիկայում emis համակարգում գործարկվելու են երկու նոր ենթահամակարգեր։ Դրանցից մեկը՝ կադրերի համալրման հարթակը, ինքնաշխատ եղանակով կգեներացնի դպրոցներում առկա բոլոր թափուր հաստիքները և ուսումնական պլանում ընդգրկված, բայց չբաշխված ժամերը։ Այս տեղեկատվության հիման վրա էլեկտրոնային հարթակում ինքնաշխատ եղանակով կկազմակերպվեն մրցույթներ՝ ապահովելով թափանցիկ և կառավարվող գործընթաց։ 2024 թվականին այս ուղղությամբ արձանագրվել է նշանակալի առաջընթաց՝ […] ...
16:56 13.08.2025
Հանրակրթական բոլոր դպրոցները փուլային եղանակով կանցնեն ԿԳՄՍՆ ենթակայության ներքոԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր տեղեկացրել է՝ հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ օրենսդրական փաթեթը, որը երկար ժամանակ քննարկման փուլում էր, արդեն հաստատվել է Կառավարության կողմից և առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի աշնանային նստաշրջանին՝ վերջնական հաստատման համար։ Ըստ նախագծի՝ դպրոցների վարչատնտեսական կառավարումը կշարունակի մնալ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի ենթակայությամբ։ Նախատեսվում է, որ մարզպետարանների ենթակայությամբ գործող […] ...