22:43 28.12.2020
Դեկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով (այս տարի դեկտեմբերի 26-ին) հանդիպում ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սարկավագաց դասի հետ։ Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Սարկավագները Հայոց Հովվապետին ողջունեցին «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողությամբ, այնուհետև Տերունական աղոթքից հետո Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը կրտսեր միաբանների անունից դիմեց Նորին Սրբությանը՝ ընդգծելով, որ սարկավագաց դասն ի մի է հավաքվել ստանալու Հայոց Հայրապետի օրհնությունը, լսելու նրա հայրական խրատներն ու հորդորները՝ առավել նախանձախնդրությամբ շարունակելու իրենց ծառայությունը Հայոց Եկեղեցու անդաստանում։ Մուշեղ եպիսկոպոսն իր խոսքում նաև անդրադարձավ արցախյան պատերազմի օրերին գնդերեց սարկավագների քաջարի ծառայությանը, որով հաստատեցին Սուրբ Ստեփանոս Նախավկայի նվիրյալ ու ճշմարիտ ժառանգորդ լինելու առաքելությունը։
Այնուհետև սարկավագներին իր հայրապետական պատգամն ու օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունը ցավով արձանագրեց, որ պատերազմի ծանր հետևանքներով պայմանավորված այս տարի Մայր Աթոռում Սուրբ Ստեփանոսի տոնն առանձնակի հանդիսավորությամբ չնշվեց։ Սակայն Հայոց Հայրապետը կարևոր նկատեց հանդիպումը սարկավագների հետ՝ մեկ անգամ ևս անդրադառնալու Հայոց Եկեղեցու առաքելությանը, սարկավագների ծառայությանը Եկեղեցու անդաստանում ու հայ ժողովրդի կյանքից ներս, որպեսզի առավել ջանասիրությամբ շարունակեն իրենց հոգևոր սպասավորությունը հայորդիներին։
Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց սարկավագաց դասին նվիրյալ ծառայության համար՝ մասնավորաբար նշելով գնդերեց սարկավագների՝ Հայոց բանակին մատուցած օգտաշատ ծառայության մասին՝ փաստելով նաև, թե անձնական օրինակով ինչպիսի ոգի էին ներշնչում, արիություն փոխանցում մեր բանակի զինվորներին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն արտահայտեց նաև այն սարկավագներին, որոնք քաջարի ոգով ու սիրով այդ դժվար ու ծանր օրերին հանձ առան իրենց ծառայությունը բերել Դադիվանքում՝ հաղթահարելով թշնամու ոտնձգությունները, որով կարելի դարձավ հնամյա վանական համալիրը պահել Արցախի թեմի վերահսկողության ներքո։
Հայոց Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ թե´ կորոնավիրուսի համավարակի և թե´ արցախյան պատերազմի պայմաններում եկեղեցականությունն իր բոլոր դասերով դրսևորեց բարձր գիտակցություն ու ծառայասիրության ոգի՝ ամբողջական մասնակցություն բերելով հայրենիքի ծառայությանը և շոշափելի ներդրում ունենալով տարբեր խնդիրների կարգավորման գործում։
Անդրադառնալով ներկայիս կացությանը և հայ ժողովրդի զավակների կյանքում հոգևոր խնամքի իրականացման կարևորությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ հոգևորականությունը, այդ թվում՝ սարկավագները, շատ անելիքներ ունեն՝ մեղմելու ցավն ու կորուստն այն ընտանիքների և անհատների, որոնք առավել մեծ չափով են կրել պատերազմի հետևանքները և կարիքն ունեն զորակցության։ Այս առումովՆորին Սրբությունը ներկայացրեց Մայր Աթոռի «Աջակցենք Արցախին» սոցիալական ծրագրի իրագործման նպատակով ստեղծված հատուկ հանձնախմբի առաքելությունը՝ կարևոր նկատելով նաև ծրագրում սարկավագների ներգրավվածությունը։
Վերջում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց սարկավագներին անսակարկ նվիրումով ու նախանձախնդրությամբ շարունակել իր ազգանվեր ու աստվածահաճո սպասավորությունը՝ մաղթելով նրանց Աստծո օգնականությունը, զորակցությունն ու օրհնությունը, որպեսզի կարողանան իրենց ծառայությամբ պայծառացնել Հայոց Եկեղեցին՝ այն առավել սիրելի դարձնելով ազգի զավակների համար։
17:27 13.08.2025
Երիտասարդության միջազգային օրը՝ ՆԳՆ ծառայություններումՕգոստոսի 12-ը՝ Երիտասարդության միջազգային օրը, նշանավորվել է նաև ՆԳ նախարարության ենթակա ծառայություններում։ Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնի և Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկի տարածքային կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ այցելել են Ջերմուկի բաժին։ Նպատակը մասնագիտական կողմնորոշմանը նպաստելն էր․ երիտասարդներին ծանոթացնել ոստիկանության գործունեության առանձնահատկություններին՝ նպաստելով նաև համակարգում ծառայելու գրավչության բարձրացմանը։ Համայնքային ոստիկանները ներկայացրել են ծառայության մեջ օգտագործվող […] ...
17:22 13.08.2025
Կասեցվել է «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Սևա Հոթելս» ՍՊԸ-ին պատկանող «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտում (Գեղարքունիքի մարզ, Արտանիշ բնակավայր): Պարզվել է, որ այն աշխատում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, մասնավորապես՝ ✔️ խոհանոցում նվազագույնի չի հասցվում օդից փոխանցվող աղտոտումը, ✔️պայքար չի տարվում միջատների դեմ, ✔️ պատուհաններն ու այլ բացվածքները չունեն […] ...
17:16 13.08.2025
Կրթաթոշակ՝ Մեքսիկայում ուսումնառության նպատակովՄեքսիկայի կառավարությունը մեկնարկել է օտարերկրացիների համար նախատեսված 2025-2026 ուստարվա կրթաթոշակների տրամադրման գործընթացը։ Դիմումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով՝ Ակադեմիական համագործակցության կառավարման համակարգի (SIGSA) միջոցով՝ https://sigca.sre.gob.mx/: Մրցույթին հնարավոր է դիմել մինչև 2025 թ․ սեպտեմբերի 12-ը՝ Զարգացման համար միջազգային համագործակցության մեքսիկական գործակալության (AMEXCID) կայքի միջոցով՝ https://shorturl.at/4xvbx: Մանրամասների համար կարող եք դիմել ԿԳՄՍՆ արտաքին կապերի բաժին, հեռ.՝ (+374)10-599-646: ...
17:11 13.08.2025
ՏԿԵ նախարարն աշխատանքային այցով Շիրակի մարզում էԱշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, Անի համայնքի ղեկավարի տեղակալի ուղեկցությամբ նախարարը դիտարկել է «Անի համայնքի Հայկաձոր բնակավայր տանող ճանապարհի 1500մ հատվածի ասֆալտապատում» սուբվենցիոն ենթածրագրով իրականացվող աշխատանքների […] ...
17:06 13.08.2025
Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ն, «Mitsubishi»-ն ու բեռնատար «ԳԱԶել»-ը. կան տուժածներԱյսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Սիլիկյան թաղամասի հին խճուղում բախվել են «Mitsubishi», «ՎԱԶ 2121» և բեռնատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և […] ...
17:00 13.08.2025
Երկու նոր ենթահամակարգեր՝ emis համակարգումԱրաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ առաջիկայում emis համակարգում գործարկվելու են երկու նոր ենթահամակարգեր։ Դրանցից մեկը՝ կադրերի համալրման հարթակը, ինքնաշխատ եղանակով կգեներացնի դպրոցներում առկա բոլոր թափուր հաստիքները և ուսումնական պլանում ընդգրկված, բայց չբաշխված ժամերը։ Այս տեղեկատվության հիման վրա էլեկտրոնային հարթակում ինքնաշխատ եղանակով կկազմակերպվեն մրցույթներ՝ ապահովելով թափանցիկ և կառավարվող գործընթաց։ 2024 թվականին այս ուղղությամբ արձանագրվել է նշանակալի առաջընթաց՝ […] ...