Մագնիսային նանոմասնիկները օգնում են հաղթահարել ամենաագրեսիվ քաղցկեղը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+15.93 oC

Մագնիսային նանոմասնիկները օգնում են հաղթահարել ամենաագրեսիվ քաղցկեղը

17:37 10.01.2021

Քիմիաթերապիան կարող է մինչև 34%-ով ավելի արդյունավետ լինել՝ շնորհիվ նոր տեխնիկայի, որը համատեղում է ստանդարտ թերապիան մագնիսական մասնիկների հետ, որոնք բառացիորեն «տապակում են» քաղցկեղի բջիջները: Այս մասին գրում է The Daily Mail պարբերականը: Լոնդոնի համալսարանական քոլեջի աշխատակիցները հայտնաբերել են, որ ջերմային ազդեցության և քիմիաթերապիայի միջոցների համադրությունը կարող է ուժեղացնել հակաքաղցկեղային թերապիայի արդյունքները:

Գաղափարը հետևյալն է. մագնիսական նանոմասնիկները միանում են քաղցկեղի բջիջներին՝ իրենց մեջ ունենալով քիմիաթերապիայի դեղամիջոցները: Այնուհետև ախտահարված հատվածի վրա կիրառվում է մարդկանց համար անվնաս մագնիսական դաշտ: Դա ակտիվացնում է նանոմասնիկների մագնիսական հատկությունները, ինչի արդյունքում մասնիկները տաքանում են, տաքանում են նաև քաղցկեղի բջիջները: Այս գործընթացը վնասում է ուռուցքը՝ այն դարձնելով պակաս դիմացկուն քիմիաթերապևտիկ դեղամիջոցների նկատմամբ:

Ներկայումս այս տեխնիկան փորձարկվել է միայն լաբորատորիայում` կրծքագեղձի և գլխուղեղի քաղցկեղի մարդու բջիջների վրա: Նանոմասնիկների հետ միասին օգտագործվել է դոքսորուբիցին (քիմիաթերապիայի դեղամիջոց): Այս համադրությունը 48 ժամվա ընթացքում ոչնչացրել է գլխուղեղի քաղցկեղի բջիջների 98% -ը: Միայն դոքսորուբիցի ոչնչացրել է քաղցկեղի բջիջնեի ընդամենը 73% -ը: Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 89% և 77%:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ազգային ժողովի խորհրդի համաձայնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

16:35 14.05.2025

Ազգային ժողովի խորհրդի համաձայնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը մայիսի 14-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել մայիսի 15-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: ...

Սաուդյան Արաբիան հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հաջողությամբ կավարտվեն

16:27 14.05.2025

Սաուդյան Արաբիան հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հաջողությամբ կավարտվեն

Սաուդյան Արաբիան հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հաջողությամբ կավարտվեն՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը։ «Թագավորությունը լիովին աջակցում է ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները: Մենք հույս ունենք տեսնել բանակցային գործընթացի առաջընթացը և դրա հաջող […] ...

Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ կանանց հետ

16:21 14.05.2025

Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ կանանց հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ կանանց հետ: «Մեր հանձնառությունն է հնարավորինս հեշտացնել ձեր բուժօգնություն ստանալու գործընթացը, հարթել արհեստական դժվարություններ առաջացնող խնդիրները, իրազեկել առողջապահական ծրագրերի մասին»,- նշել է նախարարը` հավելելով, որ շարունակական այս հանդիպումների նպատակը տեղահանված մեր հայրենակիցների առողջապահական խնդիրների մասին հենց առաջին ձեռքից իմանալն է: Պետական պատվերից […] ...

Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

16:16 14.05.2025

Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնապահպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կարևորվել է համատեղ ծրագրերի և փորձի փոխանակման խթանումը՝ հաշվի առնելով Հայաստանի և Իտալիայի միջև առկա փոխվստահության մթնոլորտը և ընդհանուր օրակարգային մարտահրավերները։ Նախարար Սիմիդյանը ներկայացրել է […] ...

Վանաձորում և Ալավերդիում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:05 14.05.2025

Վանաձորում և Ալավերդիում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 5-ին և 6-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 6-ին, 8-ին և 9-ին: Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 7-ին և 9-ին, Սայաթ Նովա փողոցի հարակից տարածք՝ մայիսի 4-ին, Դեբեդի […] ...

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի մի քանի թաղամասերում

15:57 14.05.2025

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի մի քանի թաղամասերում

Մայիսի 4-10-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ մայիսի 11-ին, 12-ին և 13-ին, Նոր Նորքում՝ մայիսի 8-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ մայիսի 9-ին և 12-ին, Արաբկիրում՝ մայիսի 11-ին և 12-ին, Շենգավիթում՝ մայիսի 13-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային […] ...

BACK_TO_TOP