Պոմպեոն COVID-19-ի առաջացումը կապել է չինական լաբորատորիաների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+15.09 oC

Պոմպեոն COVID-19-ի առաջացումը կապել է չինական լաբորատորիաների հետ

10:07 16.01.2021

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հրապարակել է տեղեկատվություն՝ ի հաստատում այն ենթադրությունների, որ կորոնավիրուսային պանդեմիան կարող էր առաջանալ չինական լաբորատորիաներում։

Պոմպեոն իր հայտարարությունը հասցեագրել է ԱՀԿ տեսուչներին, ովքեր այս շաբաթ Չինաստան են ժամանել՝ վիրուսի ծագման պատճառները հետաքննելու համար։

Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ը հիմքեր ունի կարծելու, որ Վարակաբանության Ուհանի ինստիտուտի մի քանի հետազոտողներ կորոնավիրուսով են հիվանդացել դեռևս 2019 թվականի ամռանը՝ COVID-19-ի առաջին գրանցված դեպքից առաջ։

Պոմպեոն նշում է, որ ինստիտուտն առնչություն ունի ռազմական հետազոտությունների հետ։ Նրա խոսքով՝ առնվազն 2016 թվականից այնտեղ ուսումնասիրվել է չղջիկների RaTG13 կորոնավիրուսը, որն ավելի քան 96 տոկսով նման է COVID-19-ին։

«COVID-19-ի համավարակից կարելի էր խուսափել։ Յուրաքանչյուր պատասխանատու երկիր բռնկումից հետո մի քանի օրերի ընթացքում Ուհան կհրավիրեր առողջապահության ոլորտի համաշխարհային փորձագետներին»,-ասել է Պոմպեոն՝ կրկին կոչ անելով ԱՀԿ փորձագետների համար ապահովել հասանելիություն բոլոր օբյեկտներին, լաբորատոր տվյալներին, ոլորտի ներկայացուցիչներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրբանն ասել է, որ Հունգարիան և Չինաստանը երբեք հակառակորդներ չեն լինի

21:40 09.05.2024

Օրբանն ասել է, որ Հունգարիան և Չինաստանը երբեք հակառակորդներ չեն լինի

ՉԺՀ-ն և Հունգարիան երբեք հակառակորդներ չեն լինի։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Բուդապեշտում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Մենք Չինաստանը համարում ենք բարեկամ պետություն, իրականում պատմության ընթացքը երբեք այնպես չի փոխվի, որ մեր երկրները դառնան հակառակորդներ»,- ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։ ...

Հայաստանը քաղաքական ապաստան է տվել բելառուս այլախոհին

21:08 09.05.2024

Հայաստանը քաղաքական ապաստան է տվել բելառուս այլախոհին

Հայաստանը քաղաքական ապաստան է տրամադրել ընդդիմադիր հայացքներ ունեցող բելառուսի: Հայրենիքում նա հետախուզվում է ծառայությունից խուսափելու համար: Ի՞նչ ընթացակարգով է լուծվել այս հարցը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Անցած տարվա ամռանը Բելառուսի քաղաքացի Յարոսլավ Նովիկովի դեմ քրեական գործ էր հարուցվել: Նա հայրենիքում մեղադրվում է բանակում ծառայելուց խուսափելու մեջ, և, ինչպես ինքն է ասում, մտավախություն […] ...

Ռաֆահում գործողությունը իրականում կուժեղացնի ՀԱՄԱՍ-ի դիրքերը․ Ջոն Քիրբի

20:23 09.05.2024

Ռաֆահում գործողությունը իրականում կուժեղացնի ՀԱՄԱՍ-ի դիրքերը․ Ջոն Քիրբի

ԱՄՆ-ը կարծում է, որ իսրայելական խոշոր ռազմական գործողությունը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում կամրապնդի պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման դիրքերը։ Այս մասին լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Մեր կարծիքով, Ռաֆահում գործողությունը իրականում կուժեղացնի ՀԱՄԱՍ-ի դիրքերը: Դա մեր տեսակետն է»,- ասել է Քիրբին: Նա նաև պարզաբանել […] ...

Զելենսկին երկարացրել է ռազմական դրությունն ու մոբիլիզացիան Ուկրաինայում

19:36 09.05.2024

Զելենսկին երկարացրել է ռազմական դրությունն ու մոբիլիզացիան Ուկրաինայում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել երկրում ռազմական դրությունը և զորահավաքը մինչև օգոստոսի 11-ը երկարաձգելու մասին։ Այս մասին հայտնում է Գերագույն ռադայի կայքը։ Համաձայն հրապարակման՝ փաստաթղթերը պետության ղեկավարը ստորագրել է հինգշաբթի՝ մայիսի 9-ին։ Նախօրեին Գերագույն Ռադան 90 օրով երկարաձգել էր ռազմական դրությունն ու զորահավաքը։ Մինչ այս Զելենսկին այդ օրինագծերը ներկայացրել էր Գերագույն Ռադա։ Ռազմական […] ...

Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետերի խորհրդականները Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը

19:10 09.05.2024

Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետերի խորհրդականները Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը

Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետերի ազգային անվտանգության հարցերով խորհրդականներ Աջիթ Դովալը և Թիմ Բարոուն Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը և համագործակցությունը զարգացող տեխնոլոգիաների ոլորտում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։ «Թիմ Բարոուն այժմ Նյու Դելիում է. Աջիթ Դովալի հետ անվտանգության հարցերի շուրջ քննարկումներ […] ...

Տուսկը խոստովանել է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զինվորներ կան

18:47 09.05.2024

Տուսկը խոստովանել է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զինվորներ կան

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը խոստովանել է, որ ՆԱՏՕ-ի զինվորները ներկա են Ուկրաինայում։ «ՆԱՏՕ-ն այսօր օգնում է այնքան, որքան դա հնարավոր է: Առանց ՆԱՏՕ-ի օգնության, Ուկրաինան այսքան ժամանակ չէր կարող պաշտպանվել: Դե, այնտեղ ինչ-որ զորք կա, այսինքն՝ զինվորներ: Այնտեղ քիչ զինվորներ կան։ Դիտորդներ, ինժեներներ»,-ասել է Տուսկը լրագրողներին: Նա, սակայն, չի հստակեցրել, թե որ երկրների զինվորներ և […] ...

BACK_TO_TOP