16:11 20.01.2021
Հայաստանի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի 50-ից ավել գյուղացիական տնտեսություններին և անհատ ֆերմերներին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կտրամադրվի ընդհանուր առմամբ 250 միլիոն դրամին համարժեք աջակցություն: Աջակցությունը տրամադրվում է Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Այս մասին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։
Այս աջակցությունը կտրամադրվի hատիկընդեղենի, խոտաբույսերի և ոչխարաբուծության արժեշղթաներում ընտրված լավագույն հայտադիմորդներին, ովքեր կստանան աջակցություն բարձրարժեք ագրոներդրումների, սարքավորումների, ենթակառուցվածքների և ծառայությունների տրամադրման միջոցով՝ ուղղված տարածաշրջանում ագրոբիզնեսների հզորացմանը, բիզնես կարողությունների զարգացմանը, կանաչ և նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, հավելյալ արժեքի ստեղծմանը, արտադրության բազմազանեցմանը և ծավալների ավելացմանը:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ՄԱԶԾ-ն աջակցության փաթեթների համաձայնագրեր է կնքել 54 շահառուների հետ։ Ավելին՝ ծրագրի շահառուներից ոմանք արդեն իսկ ստացել են իրենց ֆերմերային տնտեսության զարգացման պլանին համապատասխան ռեսուրսներ, ինչպիսիք են օրինակ բարձր մսատու, մաքրացեղ ոչխարներ, մոտոբլոկներ, մինի տրակտորներ, բարձր արդյունավետություն ունեցող գյուղատնտեսական գործիքներ, վերամշակող սարքավորումներ և չորանոցներ։
Այստեղ կարող եք ծանոթանալ ՄԱԶԾ համագործակցությանը Գյումրիի սելեկցիոն կայանի հետ (https://gselection.am)՝ հատիկընդեղենի տեղական բարձրորակ սերմացու ապահովելու նպատակով։
Մի քանի տնտեսությունների հետ համաձայնագրեր են ստորագրվել ցուցադրական տնտեսություններ ստեղծելու վերաբերյալ, որտեղ հասանելի կլինեն տնտեսության կառավարման և արտադրության վերամշակման արդյունավետ մեթոդները՝ ցուցադրական և ուսումնական այցերի նպատակով։
11:55 20.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 19-20-ը11:55 20.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 19-20-ըԲացահայտվել է 105 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 27 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, 4 դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու, 3 դեպք՝ […] ...
11:48 20.08.2025
Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ իրականացվելու են պայթեցման աշխատանքներԽոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ին՝ ժամը 16.00-ից 18.00-ի սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ Նշված ժամանակահատվածում ճանապարհը փակ կլինի երթևեկության համար»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...
11:41 20.08.2025
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներՔաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակներն արդեն տևական ժամանակ իրականացնում են շրջիկ սպասարկում՝ ընդլայնված ցանկով, հարմարավետ և հատուկ կահավորված ավտոմեքենաներով։ ՆԳ նախարարությունը շարունակաբար լավարկում է հանրային ծառայությունների մատուցման գործընթացն ու որակը՝ այն դարձնելով առավել մատչելի և քաղաքացիակենտրոն։ Եթե նախկինում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում կարող էին ներկայացնել միայն […] ...
11:35 20.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 20-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 20-ի 08։00 դրությամբ կազմել է 20.4 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
11:30 20.08.2025
Հակակոռուպցիոն դատարանն է քննելու Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյայլ Գլխավոր դատախազության՝ ընդդեմ Մայրապետյանի հայցըԳլխավոր դատախազությունը 2025 թվականի ապրիլի 30-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության (հիմնադիրներ՝ Սամվել Մայրապետյան և վերջինիս կին՝ Գոհար Քյալյան)՝ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 14-ի որոշմամբ՝ հայցադիմումի ընդունումը մերժվել էր այն հիմնավորմամբ, որ […] ...
11:00 20.08.2025
CNN. Հունգարիան և Շվեյցարիան քննարկում են Ուկրաինայի գագաթնաժողովի հնարավորությունըՍպիտակ տունը դիտարկում է Հունգարիան և Շվեյցարիան որպես հնարավոր վայրեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև առաջիկա հանդիպման, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հաջորդող եռակողմ գագաթնաժողովի համար։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան երեք պաշտոնյաների։ ԱՄՆ նախագահը անձամբ քննարկել է Բուդապեշտում հանդիպում անցկացնելու հնարավորությունը Հունգարիայի վարչապետ […] ...