Լուռու մարզում 2020-ին գրանցվել է 1176 արտակարգ դեպք  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+31.09 oC

Լուռու մարզում 2020-ին գրանցվել է 1176 արտակարգ դեպք 

16:57 20.01.2021

Հունվարի 20-ին Լոռու մարզպետարանի դահլիճում ներկայացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության գործունեության ամփոփիչ հաշվետվությունը: Ներկա էին նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց վարչության աշխատակիցներին անձնվեր աշխատանքի համար:

«2020թ. բավական ծանր տարի էր նաև մարզային փրկարարական վարչության համար: Համավարակի և պատերազմի օրերին դուք ցուցաբերել եք բարձր պրոֆեսիոնալիզմ, ակտիվորեն համագործակցելով Լոռու մարզպետարանի հետ՝ իրականացրել եք ձեր առջև դրված բոլոր կարևորագույն  խնդիրները»,-ասաց Ա. Խաչատրյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ա. Փամբուխչյանը:

«Իրենց կյանքը վտանգելով՝ մեր փրկարարներն ամեն օր ապահովում են քաղաքացիների անվտանգությունը: Ձեր աշխատանքն արժանի է ամենաբարձր գնահատականի»,- ասաց նա՝ կարևորելով 2021թ. իրազեկման և կանխարգելիչ միջոցառումների առավել ակտիվացումը:

Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Սերոբ Գաբրիելյանը ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածի   գործունեությունը, նշեց, որ 2020 թվականի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված ծրագրերն ամբողջությամբ կատարել է: Մարզային փրկարարական վարչության  գործունեությունն ուղղված է եղել.

  • վարչության իրավասության սահմաններում՝ պետական կառավարման տարածքային ստորաբաժանումների ու տեղական ինքնակառավարման  մարմինների,կազմակերպությունների հետ համագործակցության  իրականացմանը.
  • կորոնավիրուսային համավարակի և ռազմական դրության պայմաններում գործունեության իրականացմանը,
  • արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների վերաբերյալ ահազանգերի սահմանված կարգով սպասարկմանը.
  • ստորաբաժանումների մարտունակության և կարգապահության բարձրացմանը:

2020 թ. ընթացքում Լոռու մարզի տարածքում գրանցվել է 1176 արտակարգ դեպք և պատահար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 17,5%-ով:

Վարչության պետի տեղեկացմամբ՝ պատերազմական գործողությունների ընթացքում հատկապես աշխատանքներ են իրականացվել մարզում առկա պատսպարանները և թաքստոցները ինժեներատեխնիկական նորմերին համապատասխանեցնելու ուղղությամբ: Թվով 15 փրկարարներ մասնակցել են պատերազմական գործողություններին:

Նա ընդգծեց նաև բազմաբնակարան շենքերի, կազմակերպությունների, մասնավոր տների նկուղները պատշաճ տեսքի բերելու կարևորությունը՝ այս հարցում ակնկալելով նաև մարզային իշխանությունների աջակցությունը: Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ կատարված աշխատանքներին անդրադառնալով՝ վարչության պետը ներկայացրեց ամենօրյա պարբերականությամբ մարզում հանրային օբյեկտների ախտահանման աշխատանքներին (ավտոկանգառներ, բանկոմատներ, շուկաներ և այլն):

Նշվեց, որ 2020թ. վարչության ենթակա ստորաբաժանումները համալրվել են ճապոնական ևս թվով 9 հատ «Իսուզու» մակնիշի ավտոբաքով, ամբողջությամբ կապիտալ վերանորոգվել են Տաշիրի, Գուգարքի և Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատները: Մասնակի վերանորոգումներ են իրականացվել նաև պետական ծրագրում չընդգրկված հրշեջ-փրկարարական ջոկատներում: Վարչության պետն անդրադարձավ նաև առկա խնդիրներին և առաջարկվող լուծումներին:

Հաշվետվության պաշտոնական մասը եզրափակվեց իրենց մասնագիտությանը հավատարիմ փրկարարների պարգևատրման արարողությամբ: Մարզպետ Արամ Խաչատրյանը, ևս մեկ անգամ բարձր գնահատեց կատարված աշխատանքները՝ վերահաստատելով մարզպետարանի պատրաստակամությունը ամեն կերպ աջակցել վարչության գործունեությանը՝ ի շահ մարզի ազգաբնակչության անվտանգության ապահովման:
Մարզպետը շնորհակալագրեր հանձնեց ոլորտի մի խումբ նվիրյալների:

Մի շարք անվանակարգերում, նաև վարչության պետի շնորհակալագրերով պարգևատրվեցին, ըստ մասնագիտության ընտրված, լավագույն փրկարարները:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

18-ամյա տաղանդը կարող է հրավիրվել Պորտուգալիայի հավաքական և խաղալ Հայաստանի ընտրանու դեմ

12:20 20.08.2025

18-ամյա տաղանդը կարող է հրավիրվել Պորտուգալիայի հավաքական և խաղալ Հայաստանի ընտրանու դեմ

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչը լրջորեն դիտարկում է «Պորտուի» եզրային հարձակվող Ռոդրիգո Մորային ազգային ընտրանի հրավիրելու տարբերակը։ Այս մասին գրում է Bola Na Rede-ն: «Պորտուի» սանը ակումբի գլխավոր թիմում հիանալի նորամուտի մրցաշրջան է անցկացրել, այնուհետև լավ խաղ է ցուցադրել աշխարհի ակումբային առաջնությունում: Գլխաոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը պատրաստվում է ներկա լինել Պորտուգալիայի առաջնության 2-րդ տուրի «Պորտու» – […] ...

Իրազեկում․ զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ

12:11 20.08.2025

Իրազեկում․ զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ զենքով պարգևատրված անձինք պարտավոր են 2023 թ. հունիսի 1-ից երկու տարվա ընթացքում ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․ Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր, զենքի հետ կապված և անվտանգության կանոնների […] ...

SHANTNEWS

12:00 20.08.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 19-20-ը

11:55 20.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 19-20-ը

Բացահայտվել է 105 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 27 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, 4 դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու, 3 դեպք՝ […] ...

Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

11:48 20.08.2025

Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ին՝ ժամը 16.00-ից 18.00-ի սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ Նշված ժամանակահատվածում ճանապարհը փակ կլինի երթևեկության համար»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ

11:41 20.08.2025

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ

Քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակներն արդեն տևական ժամանակ իրականացնում են շրջիկ սպասարկում՝ ընդլայնված ցանկով, հարմարավետ և հատուկ կահավորված ավտոմեքենաներով։ ՆԳ նախարարությունը շարունակաբար լավարկում է հանրային ծառայությունների մատուցման գործընթացն ու որակը՝ այն դարձնելով առավել մատչելի և քաղաքացիակենտրոն։ Եթե նախկինում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում կարող էին ներկայացնել միայն […] ...

BACK_TO_TOP