14:11 21.01.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են Արիության, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի և Մարտական ծառայության մեդալներով:
Հետմահու Արիության մեդալ է շնորհվել.
Հայկ Համլետի Հարությունյանին, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ
Սպարտակ Լևոնի Զաքարյանին, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Տիգրան Գրիգորի Կարապետյանին, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Սևակ Գագիկի Համբարձումյանին, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Հետմահու «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ է շնորհվել.
Միքայել Սարգսի Աթոյանին, թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր
Հետմահու Մարտական ծառայության մեդալ է շնորհվել.
Արթուր Ռաշիդի Ամիրաղյանին, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ
Սամվել Արտակի Մելքումյանին, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ
Աշոտ Արթուրի Հայրապետյանին, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային
Մխիթար Վարդանի Զաքարյանին, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային
Արմեն Ժիրայրի Հովակիմյանին, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային
Արա Տարսևիչի Գրիգորյանին, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային
Մանվել Ալեքսանի Ալեքսանյանին, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային
Արթուր Ավետիքի Վարդանյանին, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային
Անուշավան Լևոնի Մարտիրոսյանին, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային
Արտյոմ Հովիկի Բաբայանին, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ
Վասպուրական Գառնիկի Գաբոյանին, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Վահան Անդրանիկի Բուդոյանին, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Արամայիս Գուրգենի Մուրադյանին, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Հայկ Վահրամի Պապյանին, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Գևորգ Աշոտի Սաղաթելյանին, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Նարեկ Արսենի Արտուշյանին, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Սամվել Սերոբի Պետրոսյանին, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Սերյոժա Աղվանի Ասլանյանին, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Դանիել Հակոբի Թովմասյանին, թիվ N զորամասի զինծառայող, ենթասպա
Հովհաննես Ալեքսանդրի Կորկոտյանին, թիվ N զորամասի զինծառայող, ավագ
Վահրամ Գևորգի Կարապետյանին, թիվ N զորամասի զինծառայող, սերժանտ
Աշոտ Մելսիկի Սաղաթելյանին, թիվ N զորամասի զինծառայող, շարքային
Պողոս Պարգևի Ներսիսյանին, թիվ N զորամասի զինծառայող, շարքային
Էդգար Դավիթի Սարգսյանին, թիվ N զորամասի զինծառայող, շարքային
Արթուր Գառնիկի Քոչարյանին, թիվ N զորամասի զինծառայող, շարքային
Սարգիս Էդվարդի Նասլյանին, թիվ N զորամասի զինծառայող, շարքային
Գագիկ Վլադիմիրի Գրիգորյանին, թիվ N զորամասի զինծառայող, շարքային
Ստեփան Արտակի Հակոբյանին, թիվ N զորամասի զինծառայող, շարքային:
13:20 20.08.2025
Երևանի քրեական ոստիկանները բացահայտեցին Գյուրջյան փողոցում կատարված ավազակությունը․ գողոնը հայտնաբերվել էՕգոստոսի 16-ին` ժամը 7.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Հայտնել են, որ Գյուրջյան փողոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել նույն փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ: Մեկնել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գիշերվա ժամը 4.20-ի սահմաններում Գյուրջյան փողոցում արծաթագույն […] ...
13:08 20.08.2025
ԱՄՆ-ն ցանկանում է Մեքսիկայի հետ սահմանի պատը ներկել սև գույնովԱՄՆ իշխանությունները պլանավորում են Մեքսիկայի հետ սահմանին գտնվող պատը ներկել սև գույնով, որպեսզի այն տաքանա արևի տակ և այդպիսով կանխի անօրինական ներգաղթյալների կողմից դրա վրայով բարձրանալը, հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։ «Եթե նայեք այս կառույցին (պատին – խմբ.) իմ հետևում, (կտեսնեք – խմբ.), այն բարձր է, ինչը շատ է դժվարացնում դրա վրա […] ...
13:00 20.08.2025
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ ևս մեկ չկառուցապատված հողամաս կվերադարձվի համայնքինԳլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 13-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. դադարեցվել է Տավուշի մարզի Իջևան […] ...
12:54 20.08.2025
Եղանակը՝ առաջիկա 5 օրերինԵրևանում օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-22-ին և 25-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 20-22-ին և 25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն […] ...
12:43 20.08.2025
Լոռու մարզում կամավոր ատեստավորում է անցել 665 ուսուցիչ. օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում ենԼոռու մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ անցկացվել է ամենամյա օգոստոսյան խորհրդակցություն։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, մարզի […] ...
12:35 20.08.2025
ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է հուշարձանների նորոգման 3 նախագիծՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը: Խորհուրդը քննարկել է պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը, վերականգնմանն ու տեղափոխմանն առնչվող 3 նախագիծ: Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 36 հասցեում գտնվող շենքի մանսարդային հարկի կառուցման էսքիզային նախագծին տրվել է համաձայնություն՝ լրամշակված նախագծում փորձագետների կողմից կատարված առաջարկությունների ներառման պայմանով: ՀՀ Լոռու մարզի […] ...