15:48 21.01.2021
Նախորդ տարվա նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 22-ը Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում գողության, կողոպուտի դեպքեր էին կատարվել, որոնք առաջին հայացքից թվում էր որևէ ընդհանրություն չունեն, բայց քննությամբ պետք է այլ բան պարզվեր։
Գողության վերաբերյալ առաջին հաղորդումը գրանցվել էր դեկտեմբերի 1-ին՝ ոստիկանության Կենտրոնական բաժնում: Ըստ տուժողի հայտարարության՝ երկու օր առաջ Պուշկինի փողոցի ռեստորանում գողացել էին իր բջջային հեռախոսը։
Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկվում, երբ դեկտեմբերի 8-ին և 9-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում կողոպուտի ու գողության նոր ահազանգեր ստացվեցին: Չարենցի փողոցում մի կնոջ էին կողոպտել` հափշտակելով դրամապանակը, որի մեջ փող, անձնագիր և բանալիներ կային։ Հյուսիսային պողոտայի մի խանութի դրամարկղից էլ գողացել էին 108 հազար դրամ։
Դեկտեմբերի 14-15-ը կողոպուտի դեպքեր գրանցվեցին Շենգավիթի վարչական տարածքում։ Բագրատունյաց փողոցում հափշտակել էին մի կնոջ դրամապանակը, որի մեջ փող ու բանկային քարտեր էին, Արշակունյաց պողոտայի առևտրի կենտրոնի մոտ էլ մի տղամարդու ձեռքից բջջային հեռախոս էին հափշտակել։
Այս դեպքերից մեկ շաբաթ անց օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց, որ Երվանդ Քոչարի փողոցում անհայտ անձը բացահայտ հափշտակել է մի աղջկա պայուսակ, որի մեջ եղել էր փող, բանկային քարտեր, ականջակալներ ու քաղծառայության վկայական։
Թե՛ տուժողների նկարագրությունը և թե՛ գողության վայրերում ձեռք բերված փաստերը հուշում էին, որ նշված հանցագործությունները նույն մարդու ձեռքի գործն են, որը երիտասարդ էր, միջին կազմվածքի: Անհրաժեշտ էր պարզել ինքնությունը, ճշտել գտնվելու վայրը և, որ ամենակարևորն էր, հայտնաբերել նրան:
Բացահայտման ուղղությամբ համալիր որոնողական աշխատանքներ ձեռնարկվեցին, որոնց արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ նշված հանցագործությունները հնարավոր է կատարած լինի Երևանի Շիրակի փողոցի 22-ամյա մի բնակիչ։
Հունվարի 12-ին կասկածյալը Հանրապետության հրապարակում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։
22-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք և կալանավորվել։
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
13:08 20.08.2025
ԱՄՆ-ն ցանկանում է Մեքսիկայի հետ սահմանի պատը ներկել սև գույնովԱՄՆ իշխանությունները պլանավորում են Մեքսիկայի հետ սահմանին գտնվող պատը ներկել սև գույնով, որպեսզի այն տաքանա արևի տակ և այդպիսով կանխի անօրինական ներգաղթյալների կողմից դրա վրայով բարձրանալը, հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։ «Եթե նայեք այս կառույցին (պատին – խմբ.) իմ հետևում, (կտեսնեք – խմբ.), այն բարձր է, ինչը շատ է դժվարացնում դրա վրա […] ...
13:00 20.08.2025
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ ևս մեկ չկառուցապատված հողամաս կվերադարձվի համայնքինԳլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 13-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. դադարեցվել է Տավուշի մարզի Իջևան […] ...
12:54 20.08.2025
Եղանակը՝ առաջիկա 5 օրերինԵրևանում օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-22-ին և 25-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 20-22-ին և 25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն […] ...
12:43 20.08.2025
Լոռու մարզում կամավոր ատեստավորում է անցել 665 ուսուցիչ. օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում ենԼոռու մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ անցկացվել է ամենամյա օգոստոսյան խորհրդակցություն։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, մարզի […] ...
12:35 20.08.2025
ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է հուշարձանների նորոգման 3 նախագիծՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը: Խորհուրդը քննարկել է պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը, վերականգնմանն ու տեղափոխմանն առնչվող 3 նախագիծ: Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 36 հասցեում գտնվող շենքի մանսարդային հարկի կառուցման էսքիզային նախագծին տրվել է համաձայնություն՝ լրամշակված նախագծում փորձագետների կողմից կատարված առաջարկությունների ներառման պայմանով: ՀՀ Լոռու մարզի […] ...
12:28 20.08.2025
Արտառոց դեպք՝ ՀՀ մարզերից մեկում. երեխային համբուրելը դարձել է տղամարդու մահվան պատճառ. կասկածյալները երեխայի հայրը, մայրը, տատն ու պապն ենՕգոստոսի 16-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում: Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել մարզի բժշկական կենտրոններից մեկին և հայտնել են, որ «անգիտակից վիճակ, քթի շրջանի վերք» ախտրոոշմամբ ժամը 17:55-ի սահմաններում շտապօգնության բժիշկների կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, […] ...