Էկոնոմիկայի նախարարությունը սուբսիդավորված գնով սերմացուի տրամադրման ծրագրի համար ուսումնասիրում է գյուղերի պահանջարկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+30.09 oC

Էկոնոմիկայի նախարարությունը սուբսիդավորված գնով սերմացուի տրամադրման ծրագրի համար ուսումնասիրում է գյուղերի պահանջարկը

21:00 22.01.2021

Էկոնոմիկայի նախարարութունը ճշտում է, թե գյուղական բնակավայրերում տարբեր մշակաբույսերի սերմացուների ինչպիսի պահանջարկ կա: Սա անհրաժեշտ է հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային գարնանացան մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի իրականացման համար: Գյուղերը նախնական հայտեր են ներկայացնում, եթե պահանջարկը մեծ եղավ, ծրագիրը կիրականացվի: Կառավարությունը կսուբսիդավորի սերմացուի գինը: Պայմանները ևս նախնական են՝ սուբսիդավորումը կկազմի 1 կգ սերմացուի գնի շուրջ 50 տոկոսը:

Գյուղերում հացահատիկի պահեստներում ցորենի ու գարու սերմացուներ են ամբարված: Անցած տարվա հացահատիկի բերքից առանձնացրել են ամենաորակյալը, գարնանը զտելու են , ախտահանելու են, որ նորից ցանեն: Սերմացուի որակից է կախված բերքատվությունը:

 

« Ընթանում են համայնքների հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի պահանջարկի ճշգրտման աշխատանքները: Էկոնոմիկայի նախարարությանը պետք է ներկայացվի ըստ համայնքների գարնանացան գարու, վարսակի, հաճարի, հատիկաընդեղենի  և առվույտի սերմացուի նախնական պահանջարկը: Սերմացուի քանակից է կախված: Եթե քիչ եղավ պահանջարկը, իհարկե ծրագիրը չի իրականացվի: Ինձ թվում է, որ եթե տեսնեն պահանջարկ շատ , այդ դեպքում ծրագիրը կիրականացվի»,- shantnews-ին ասել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի գլխավոր մասնագետ Արամ Վարձելյանը:

Այսինքն նախնական հայտերի ընդունումը դեռ չի նշանակում, թե ծրագիրը հաստատված է ու գարնանը գյուղացիները սերմացու կստանան սուբսիդավորված գնով: Սուբսիդավորման պայմանները ևս նախնական են: Նախատեսվում է , որ սերմացուի 1 կգ-ի գնի շուրջ 50 տոկոսն է պետությունը փոխհատուցելու:

«Եթե գարնանացանի ծրագիրը հաստատվի, շուրջ 50 %-ով կսուբսիդավորվի: Շուրջ 50 %-ը դա հաստատված չէ, կարող է լինել 40 % , 30  % կամ 60 %: Ծրագիրը դեռ վերջնական հաստատված չէ»,- ասել է Արամ Վարձելյանը:

Նախորդ տարիներին նաև Արցախից էր հացահատիկի սերմացու ներկրվում: Հիմա, երբ հացահատիկի ցանքերի զգալի մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել, սերմացուի պահանջարկը պետք է լրացվի Ռուսաստանից ներկրումով: Հատիկաընդեղենի մշակությամբ Շիրակի մարզի գյուղերում շատ չեն զբաղվում, իսկ գարու և ցորենի սերմացուի պահանջարկ միշտ է եղել:

Անցած աշնանը աշնանացան ցորենի պետական աջակցության ծրագիր իրականացվեց Հանրապետությունում: Գյուղացիների գնած սերմացուի մեկ կգ-ի արժեքի 70 դրամը սուբսիդավորեց կառավարությունը: Սա նպաստեց, որ մարզում աշնանացանի ցանքերը չպակասեն: իսկ գարնանացանի համար սերմացուի տրամադրման ծրագիր լինելու է, թե ոչ կհաստատվի մինչև փետրվարի վերջ: Մարտին Շիրակի մարզում գարնանացանն արդեն մեկնարկելու է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամեն ինչ սկսվում է նորից․ Բայրամյանը՝ նոր մրցաշրջանի մասին

20:34 17.07.2025

Ամեն ինչ սկսվում է նորից․ Բայրամյանը՝ նոր մրցաշրջանի մասին

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը РБ Спорт-ի հետ զրույցում խոսել է գալիք 2025/26 մրցաշրջանի մասին: «Զենիթը» մնում է «Զենիթ». բոլորը պետք է նրանց դեմ իրենց լավագույն խաղը ցուցադրեն։ Դժվար է լինելու, հատկապես որ սա առաջին տուրն է։ Բայց մենք պետք է մեր լավագույն խաղը ցուցադրենք, որպեսզի միավորներ վաստակենք «Զենիթի» դեմ խաղում։ Հիանալի եմ զգում։ Ուրախ եմ, […] ...

Կիսակառույց շենքում հայտնաբերվել են հրացան, ատրճանակ, նռնակ ու փամփուշտներ

20:22 17.07.2025

Կիսակառույց շենքում հայտնաբերվել են հրացան, ատրճանակ, նռնակ ու փամփուշտներ

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 14-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գյումրիի Հալաբյան փողոցի կիսակառույց շենքում զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում Մուշ-2 թաղամասում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, երկփողանի հրացանի փող՝ ձգանային մեխանիզմով, ծխագլանակ, մեկնարկային ատրճանակ, 2 նռնակ և տարբեր […] ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

20:13 17.07.2025

Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Հանդիպման հիմնական թեման ԵՄ Դիմակայունության և աճի պլանի շրջանակներում իրականացվելիք համատեղ ծրագրերի ուղղություններն էին: Զրուցակիցները քննարկել են նաև վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքը և այդ համատեքստում թվայնացման […] ...

SHANTNEWS

20:00 17.07.2025

SHANTNEWS

Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքը

19:54 17.07.2025

Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքը

Մեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» – «Ֆերենցվարոշ» առաջին հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել noah.am կայքից։ Արժեքը 1500-2000 դրամ է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում։ ...

Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերել

19:47 17.07.2025

Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Հուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողնում է Չարենցավան քաղաքի հին գերեզմանատան ճանապարհին՝ պանելի […] ...

BACK_TO_TOP