Հայտնի միլիոնատեր կատուներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+28.09 oC

Հայտնի միլիոնատեր կատուներ

21:10 22.01.2018

Պարզվում է՝ փող աշխատելու և միլիոնատեր դառնալու համար կարիք չկա  հատուկ տաղանդ ունենալ, քանի որ փորձը ցույց է տալիս՝ դրա համար բավական է միայն կատու լինել:

Որոշ կատուների բախտ է վիճակվել ծնվել բախտավոր աստղի տակ՝ ունենալով հարուստ տերեր, իսկ մյուսները, հակառակը, իրենք են օգնում իրենց տերերին հարստանալ:

Այսպես, ներկայացնենք փիսիկների, որոնք բառացիորեն լողում են փողի մեջ:

Շուփետ

Շուփետի բախտը տիրոջ հարցում հենց սկբից է բերել: Նա ունի անձնական հաշվեհամար և երեք միլիոն եվրո շահույթ մեկ տարվա ընթացքում: Շուփետի համար սա սովորական բան է: Գեղեցկուհին նկարվել է անգամ Ճապոնական դիմահարդարման գովազդում, ինչի համար, իհարկե, նույնպես խոշոր գումար է ստացել: Բայց գլխավորն այն է, որ նրա տերը ոչ այլ ոք է, քան դիզայներ Կառլ Լագերֆելդը, ով շատ է սիրում իր կատվին:

«Նա աշխարհի կենտրոնն է: Դուք դա կհասկանաք, երբ նրան տեսնեք: Նա նման է Գրետա Գարբոյին »,- ասում է Լագերֆելդը:

Բլեքի

Բլեքին  պաշտոնապես աշխարհի ամենահարուստ կատուն է: Այս մասին գրառում կա անգամ Գինեսի ռեկորդների գրքում: Կենդանու բախտը տիրոջ հարցում էլ է բերել, տերը միլիոնատեր Բեն Ռեան է: Մահվանից հետո Բենն իր 13 միլիոն դոլարը թողել է ոչ թե հարազատներին, այլ սիրելի Բլեքիին:

Grumpy Cat

Grumpy Cat-ը (Բարկացած կատու) հայտնի դարձավ  2012 թվականին: Նա իր անվերջ դժգոհ մռութով օգնեց իր տիրոջը վաստակել ավելի քան մեկ միլիոն դոլար:  Կատվի մասին երկու գիրք է գրվել, նրա անունով անգամ սուրճի տեսակ կա (Grumppuccino): 

Թոմազո

Թոմազոն ևս մեկ սև կատու է, որը մեծ ժառանգություն ունի: Իտալուհի Մարիա Ասունտան նրան փողոցից էր գտել: Մարիան Հռոմում հաջողակ անշարժ գույքի մագնատի այրի էր ու մահից հետո ՝ 2011 թվականին, Թոմազոյին է կտակել իր ողջ՝ 13 միլիոն դոլար  կարողությունը: Այժմ կատվի մասին հոգ է տանում այրու նախկին բուժքույր Մարիան, որը ցանկություն էր հայտնել հոգ տանել կենդանու մասին մինչ նրա ժառանգորդ դառնալը:

Նալա

Նալան դարձավ Instagram-ի աստղը շնորհիվ իր տիրուհու: Աղջիկը նրան վերցրել էր, երբ կատուն ընդամենը հինգ ամսական էր: Այժմ Նալան Instagram-ում ունի իր էջը՝ բազմաթիվ լուսանկարներով, տեսանյութերով և ավելի քան 3,5 միլիոն հետևորդներով: Նալան 7 տարեկան է: Կատուն ու նրա տիրուհին իրենց հիմնական եկամուտը ստանում են առցանց խանութից, որտեղ մեծ  քանակությամբ ապրանքներ են վաճառվում կատուների և կատվասերների համար:

Լին Բաբ

Լին Բաբը թզուկ է ծնվել, ինչն էլ առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ է առաջ բերել: Լիլ Բաբն ունի կարճ թաթիկներ, ցածր ծնոտի պատճառով լեզուն միշտ դուրս է հանում և գրեթե  ատամ չունի: Կատուն չգիտի, թե ինչ է վազելը և ցատկելը: Այժմ այս անսովոր կատուն ինտերնետում ունի երկրպագուների հոծ  բանակ, ինչպես նաև օնլայն  խանութ:

Սմուզի 

Սմուզին իր Instagram-ում ունի 1.2 միլիոն հետևորդ, և այս կատվի ամեն մի լուսանկար կամ տեսահոլովակ մեկնաբանությունների ու գովասանքների բուռն ալիք է առաջացնում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Bloomberg. Գերմանիան և ԱՄՆ-ն շուտով կարող են պայմանագիր կնքել Ուկրաինային Patriot մատակարարելու վերաբերյալ

21:17 21.07.2025

Bloomberg. Գերմանիան և ԱՄՆ-ն շուտով կարող են պայմանագիր կնքել Ուկրաինային Patriot մատակարարելու վերաբերյալ

Գերմանիան շուտով կարող է պայմանագիր կնքել Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինային երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ մատակարարելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Ըստ իր աղբյուրների՝ համաձայնագիրը նախատեսում է, որ Բեռլինը Կիևին կփոխանցի երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ, իսկ Միացյալ Նահանգները կհամալրի այդ համակարգերը իր սեփական արդյունաբերական պաշարներից։ Նշվում […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

21:00 21.07.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ 11:00-17:00 Արտաշիսյան փ․ 53/14, 53/15, 57/1, 57/12, 55/13, 59, 59/1, 61, 63, 63/1, 63/2, 65, 67, 69 շենքեր, Չեխովի փ․ 48, 48/4, 52 շենքեր, Չեխովի փ․ 48, 50, 52 շենքեր […] ...

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումը ՌԴ առաջնության մեկնարկային խաղում

20:50 21.07.2025

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումը ՌԴ առաջնության մեկնարկային խաղում

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է «Նիժնի Նովգորոդին»։ Հյուրերից գոլ է խփել ու գոլային փոխանցում կատարել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Կրասնոդարը» չեմպիոնության պաշտպանությունը սկսել է հաղթանակով և առաջին 3 միավորը վաստակել։ Ակումբը երկրորդ տուրում հուլիսի 26-ին տնային խաղում կմրցի Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։   ...

Հութիները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են իսրայելական հինգ օբյեկտների վրա

20:42 21.07.2025

Հութիները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են իսրայելական հինգ օբյեկտների վրա

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» (հութիական) շարժման կողմնակիցները անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Իսրայելում գտնվող հինգ թիրախների, այդ թվում՝ Բեն Գուրիոն օդանավակայանին և Էյլաթ նավահանգստին, ըստ ապստամբ զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիայի։ «Եմենի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները իրականացրել են եզակի ռազմական գործողություն, որի ընթացքում հարձակվել են Լոդ օդանավակայանի (նկատի ունի Բեն Գուրիոնը) և […] ...

Սենատորները կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել միջուկային զենքի մրցավազքը

20:32 21.07.2025

Սենատորները կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել միջուկային զենքի մրցավազքը

Էդ Մարկիի գլխավորությամբ դեմոկրատ սենատորների խումբը Կոնգրեսում ներկայացրել է մի բանաձև, որով կոչ է արվում ԱՄՆ վարչակազմին գլխավորել միջուկային սպառազինությունների նոր մրցավազքը դադարեցնելու և հետ շրջելու համաշխարհային ջանքերը, ասվում է փաստաթղթի տեքստում, որը ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Փաստաթղթում նշվում է, որ չնայած Սառը պատերազմի ավարտից ի վեր ավելի քան 50,000 մարտագլխիկների կրճատմանը, աշխարհում դեռևս կա […] ...

Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթող

20:20 21.07.2025

Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթող

Բասկետբոլի Լատվիայի Մ20 հավաքականը դարձել է Երևանում ավարտված Եվրոպայի B դիվիզիոնի հաղթող։ Լատվիացիները մրցաշարի եզրափակչում 74-64 հաշվով հաղթել են Խորվաթիայի հասակակիցների թիմին։ Մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել Թուրքիայի Մ20 հավաքականը` 86-54 հաշվով հաղթելով Շվեյցարիայի թիմին։ Լատվիայի, Խորվաթիայի ու Թուրքիայի հավաքականները նվաճել են A դիվիզիոնի ուղեգիր։ ...

BACK_TO_TOP