15:21 25.01.2021
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առաջնահերթություն է տվել հայ գերիներ մասով գործերի քննությանը, ուստի այդ գործերը ավելի սեղմ ժամկետներում պետք է քննվեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
Իրավապաշտպանը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը ՄԻԵԴ-ում պաշտոնապես ընդունել է որոշ անձանց գերեվարման հանգամանքները:
«ՄԻԵԴ-ն ամփոփել է տվյալները և, բացահայտելով որոշակի խնդիրներ, լրացուցիչ հարցադրումներ է հղել Ադրբեջանի կառավարությանը: Սպասում ենք այդ հարցերի առնչությամբ Ադրբեջանի դիրքորոշմանը»,- ասել է Սահակյանը:
Ըստ իրավապաշտպանի` հստակեցման կարիք ունի Խծաբերդում 62 զինվորականների կարգավիճակը: «Մեր գնահատմամբ՝ նրանք դասական ռազմագերիներ են, իհարկե, չենք բացառում, որ Ադրբեջանը գնալու է սպեկուլյացիաների և հայելային պատկեր ստանալու նպատակով փորձելու է միջազգային հանրությանը նրանց ներկայացնել որպես ահաբեկիչներ, հանցագործներ»,- նշեց Սահակյանը:
ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցչի կարծիքով` իրավական գործընթացներով ՀՀ քաղաքացիները կպաշտպանվեն, սակայն Ադրբեջանը կփորձի ձգձգել գործընթացը:
«Ադրբեջանը կփորձի ներպետական միջոցների օգտագործմամբ ձգձգել գործընթացը և Եվրոպական դատարանում ցույց տալ, որ կան ընթացող ներպետական գործընթացներ, պետք է սպասել նրանց հանգուցալուծմանը և նոր գնահատական տալ, սակայն հիմա ունենք ձևավորված պրակտիկա, որ Ադրբեջանի որևէ մեխանիզմ չի կարող արդյունավետ համարվել հայերի առնչությամբ, որովհետև պետական հակահայկական քաղաքականություն կա, ընդ որում՝ ատելության հիմքով: Այս պարագայում անմիջականորեն կարող ենք հայցել միջազգային դատական պաշտպանություն»,- ասել է Սահակյանը՝ հավելելով, որ բոլոր դեպքերում իրավական գործընթացը կպահանջի 1-2 տարի:
Հարցին` ՄԻԵԴ-ի միջոցով Ադրբեջանի կողմից գերիների քանի հաստատված դեպք կա, Սահակյանը պատասխանեց.
«Դատական գործընթացի մասին կարող եմ ասել, որ ունենք 8 դեռևս չվերադարձված գերեվարված անձինք, իսկ ինչ վերաբերվում է արտադատական հաստատումներին, դրա մասին ճիշտ կլինի խոսեն պետության ներկայացուցիչները»:
19:53 20.08.2025
Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնիցՍահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:47 20.08.2025
Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱՀունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...
19:39 20.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ ՇուլյոկինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...
19:32 20.08.2025
Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլըOգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...
19:21 20.08.2025
Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համարՊենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...